Վիկտոր Օնոպկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Օնոպկո
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԼՎՈՒՖԱ (Վորոշիլովգրադ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստախանով 4 (0)
1986—1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախտյոր (Դոնեցկ) 3 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիև) 0 (0)
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախտյոր (Դոնեցկ) 45 (1)
1992—1995 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 108 (23)
1995—2002 Իսպանիա Ռեալ Օվեդո 216 (7)
2002—2003 Իսպանիա Ռայո Վալեկանո 28 (1)
2003 Ռուսաստան Սպարտակ-Ալանիա 7 (0)
2004—2005 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 51 (1)
1986—2005 Ընդհանուր 463 (33)
Ազգային հավաքական
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպ.) 3 (1)
1992 ԱՊՀ 4 (0)
1992—2004 Ռուսաստան Ռուսաստան 109 (7)[2]
Մարզչական կարիերա
2009—մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Սավելևիչ Օնոպկո (ռուս.՝ Ви́ктор Саве́льевич Оно́пко, հոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան և հենակետային կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2004)։ ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի մարզիչ (2009 թվականից)։ Երկար ժամանակ եղել է ռեկորդակիր՝ Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (109 խաղ)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լուգանսկում՝ աշխատողների ընտանիքում։ Հայրը մետաղական նշագրող է տեղի մեքենաշինական գործարանում, մայրը գործարանի ճաշարանի աշխատակցուհին է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային դպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել է Օլեգ Պիլիպենկոն։

16 տարեկանում հրավիրվել է Դոնեցկի «Շախտյորի» երկրորդ կազմ։ 1989 թվականին Կիևի «Դինամոյի» երկրորդ թիմում անցել է «բանակային ծառայության»։ Խաղերից մեկում կտրել է ծնկի կապանները, ինչի պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը։ «Ծառայությունից» հետո հետ է վերադարձել «Շախտյոր»։

1992 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Մոսկվա)՝ ցանկանալով հանդես գալ Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ «Սպարտակում» շատ շուտով դարձել է թիմի ավագ, հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ արդյունավետորեն միանալով գրոհներին (13 գոլ 1993 թվականի մրցաշրջանի 43 խաղերում)։ 1993 թվականի արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ (թե «Ֆուտբոլ» շաբաթաթերթի, թե «Սպորտ Էքսպրեսի» հարցումներով)։ 1995 թվականին մեկնել է Իսպանիա՝ «Օվյեդո», որը մոսկովյան ակումբին 2,5 մլն դոլար է վճարել։ Վիկտորի հեռացումն արագացրել է նրա ավտոմեքենայի առևանգման միջադեպը[4]։ Ի սկզբանե Օնոպկոն հույս ուներ տեղափոխվել «Աթլետիկո Մադրիդ», որը ձախողվել է ամենաանհարմար պահին[5]։

Իսպանական թիմում Օնոպկոն դարձել է հիմնական կենտրոնական պաշտպանը, իսկ հետո նաև թիմի ավագը։ 1997 թվականի դեկտեմբերին և 1998 թվականի հունվարին հայտնի իսպանական «Don Balon» ամսագիրը Օնոպկոյին ճանաչել է ամսվա լավագույն պաշտպան։ 1999/2000 մրցաշրջանի ընթացքում 2 տարի աշխատավարձ չի ստացել ակումբում, սակայն, այնուամենայնիվ, երկարաձգել է պայմանագիրը։ Աշխատավարձի գծով պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1,6 միլիոն եվրո։ Մեկ մրցաշրջան սեգունդայում խաղացել է «Օվեդոյի» կազմում, իսկ հետո 2002/03 մրցաշրջանից առաջ վարձավճարային հիմունքներով վերադարձել է մարզիչ Ֆերնոնդո Բասկեսի գլխավորած «Ռայո Վալյեկանո», որի հետ նախկինում աշխատել է «Օվեդոյում»։ Սակայն մրցաշրջանի արդյունքներով «Ռայոն» չի կարողացել մնալ իսպանական էլիտար դիվիզիոնում, իսկ Օնոպկոն վերադարձել է իր ակումբ և խզել պայմանագիրը այն բանից հետո, երբ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է երրորդ դիվիզիոն։

2003 թվականին վերադարձել է Ռուսաստան՝ «Սպարտակ-Ալանիա» մինչև մրցաշրջանի ավարտը[6], և օգնել է իր թիմին խուսափել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց։ Հաջորդ մրցաշրջանը սկսել է Ռամենսկի «Սատուրնի» կազմում, որի մարզիչն այդ պահին «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի խաղերից ծանոթ Օնոպկոն էր[7][8]։ 2005 թվականի ձմռանը դարձել է «Սատուրնի» խաղացող մարզիչ[9]։ Կարիերան ավարտել է 2006 թվականի գարնանը[10]։

Ելույթները հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Օնոպկոն 109 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականում և չորս հանդիպում է անցկացրել ԱՊՀ-ի հավաքականի կազմում։ Այս ցուցանիշով երկար ժամանակ ռեկորդակիր է եղել մնացած բոլոր ռուս ֆուտբոլիստների շարքում։ Ներկայումս Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթների քանակով Օնոպկոյի ռեկորդը գերազանցում է Սերգեյ Իգնաշևիչը։

1990 և 1991 թվականներին երեք հանդիպում է անցկացրել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում (1 գոլ)։

Հիմնական հավաքականում նորամուտը նշել էր 1992 թվականի ապրիլին ԱՊՀ-Անգլիա ընկերական խաղում (53-րդ րոպեին դուրս է եկել Սերգեյ Յուրանի փոխարեն)։ Հավաքականի կազմում արդեն երրորդ խաղում (և առաջինը՝ հիմնական կազմում) 1992 թվականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի շրջանակներում խաղադաշտի կենտրոնում մրցել էր Նիդեռլանդների հավաքականի ավագ Ռուդ Գուլիտինի հետ և կարողացել է դուրս թողնել նրան խաղից (խաղն ավարտվել է 0։ 0 հաշվով)։ Խաղից հետո ԱՊՀ հավաքականի մարզիչ Անատոլի Բիշովեցը ընդգծել է Անոպկոյի և դարպասապահ Դմիտրի Խարինի կատարմամբ հրաշալի ֆուտբոլ[11]։

Եղել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, ում ստորագրությունը եղել է «տասնչորսի նամակի» տակ։

1994 և 2002 թվականների Աշխարհի առաջնությունների մասնակից։ 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Օնոպկոն չի հայտավորվել 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը ծնկի վնասվածքի պատճառով[12][13][14]։ Բժիշկների կարծիքները վնասվածքի վերաբերյալ հակադիր էին, և վերջնական որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Գեորգի Յարցևը[15]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ավարտել է մարզիչների բարձրագույն դպրոցը՝ «Ա» կարգով։

Մի քանի տարի աշխատել է ՌՖՄ-ում՝ որպես հավաքականների դեպարտամենտի տնօրենի տեղակալ[16]։ 2009 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 26-ը աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ՝ Խուանդե Ռամոսի օգնական։ Ռամոսի՝ ԲԿՄԱ-ից հեռանալուց հետո մնացել է ակումբի կառուցվածքում[17][18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղբայրը Սերգեյ Օնոպկոն է։ Կինը՝ Նատալիան, ունի երկու երեխա, որդին՝ Վիտալին և դուստրը՝ Եվգենիան։ Եվգենիան (ծնվված՝ 1995 թվականի օգոստոսի 16-ին) 2010 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես է եկել Իսպանիայի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի կազմում։

Քույրը՝ Դարյան է։

Տեսախաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստախանովեց 1986 4 0 4 0
Ընդհանուր 4 0  —  —  —  — 4 0
Շախտյոր (Դոնեցկ) 1988 3 0 1 0 4 0
1990 21 0 3 1 24 1
1991 24 1 1 0 25 1
Ընդհանուր 48 1 5 1  —  — 53 2
Սպարտակ (Մոսկվա) 1992 23 6 2 1 7 1 32 8
1993 30 9 4 0 9 4 43 13
1994 26 2 3 0 5 0 34 2
1995 29 6 1 0 6 0 36 6
Ընդհանուր 108 23 10 1 27 5 145 29
Ռեալ Օվեդո 1995/96 19 0 0 0 19 1
1996/97 37 0 1 0 38 0
1997/98 32 0 0 0 32 0
1998/99 33 0 2 0 35 0
1999/00 31 2 1 0 32 2
2000/01 35 3 1 0 36 3
2001/02 30 1 0 0 30 1
Ընդհանուր 216 7 5 0  —  — 221 7
Ռայո Վալեկանո 2002/03 28 1 1 0 29 1
Ընհանուր 28 1 1 0  —  — 29 1
Ալանիա 2003 7 0 1 0 8 0
Ընդհանուր 7 0 1 0  —  — 8 0
Սատուրն 2004 26 1 5 0 31 1
2005 25 0 2 0 27 0
Ընդհանուր 51 1 7 0  —  — 58 1
Ընդհանուր կարիերայում 463 33 29 2 27 5 519 40

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ԱՊՀ-ի հավաքականում՝ 4 մրցախաղ / 0 գոլ; 0 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն:
Ընդհանուր Ռուսաստանի հավաքականում՝ 109 խաղ / 7 գոլ; 60 հաղթանակ, 26 ոչ-ոքի, 23 պարտություն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության հաղթող - 1992, 1993, 1994.
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 1994.
  • Համագործակցության գավաթի դափնեկիր - 1993
  • Ֆուտբոլի ԽՍՀՄ-ԱՊՀ գավաթի դափնեկիր - 1991/1992

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ 1992, 1993 (ֆուտբոլային ասմագրի հարցումների արդյունքում)։
  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ 1993 թ. («Սպորտ Էքսպրես» թերթի հարցումների արդյունքում)։
  • «Ազգային առաջատար հավաքականի» մրցանակի դափնեկիր 2002 թվական («Սպորտ Էքսպրես» թերթի հարցումների արդյունքում)։
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն - 20 տարի» մրցույթի ժյուրին ճանաչել է նրան Ռուսաստանի 1992-2012 թվականների առաջնությունների լավագույն կենտրոնական պաշտպան[20]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ

  • Ռուսաստանի առաջնության հաղթող (3) - 2012/2013, 2013/2014, 2015/2016
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3) - 2010, 2014/2015, 2016/2017
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր- 2011/12
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) - 2010/11, 2012/13
  • Ռուսաստանի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր (3) - 2013, 2014, 2018

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստացել է IV կարգի մեդալ «Հյրենիքին տված ծառայությունների համար»
  • Հարգանքի մեդալ (1995 թվականի ապրիլի 19) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման բնագավառում ունեցած վաստակի և անձնական մեծ ավանդի համար «Սպարտակ» մարզական ընկերության վերածննդի ու կայացման գործում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Viktor Savelyevich Onopko - Century of International Appearances» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Российские футболисты выиграли первый матч под руководством Слуцкого // slon.ru, 5 сентября 2015 года
  4. ««Онопко: Жалею только об одном…»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին. — интервью с В.Онопко на сайте championat.com
  5. Конкистадоры и Дон Кихоты. Как Онопко, Карпин, Мостовой и другие россияне покоряли Испанию(ռուս.)
  6. Виктор Онопко подписал контракт с клубом «Спартак-Алания»
  7. Романцев позвал Онопко. Капитан сборной России дал предварительное согласие выступать за «Сатурн»
  8. В «Сатурне» собирается «Спартак» романцевского разлива
  9. Виктор Онопко станет играющим тренером «Сатурна»
  10. Виктор Онопко завершил карьеру игрока.
  11. «ГОЛЛАНДИЯ - СНГ - 0:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. «ДО EURO-2004 ОСТАЛОСЬ 10 ДНЕЙ: НА ФЛАЖКЕ». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «EURO-2004. ОСТАЛОСЬ 9 ДНЕЙ: БЫСТРОВ МОЖЕТ ПОПАСТЬ В СТАРТОВЫЙ СОСТАВ». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: САМЫЕ БОЛЬШИЕ ПОТЕРИ — У РОССИИ». Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: Виктор ОНОПКО: «ОЧЕНЬ ЖАЛЕЮ, ЧТО ВСЕ ТАК ПОЛУЧИЛОСЬ»». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Сорокин: уход Онопко из РФС стал для нас неожиданным». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. «Онопко — в тренерском составе ПФК ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. (информация на официальном сайте ПФК ЦСКА)
  18. «ЦСКА внёс Рамоса и Онопко в заявку команды». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. Неофициальный матч, не включаемый в статистику сборных ФИФА и РФС
  20. Sportbox.ru: «Тихонов — лучший футболист России за 20 лет!». 20.03.2013
  21. «Указ Президента Российской Федерации от 19 апреля 1995 г. № 384 «О награждении государственными наградами Российской Федерации»». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Կոչետկով։ «Իմ ֆուտբոլ» թերթ № 12, 2001 թվական
  • Ալեքսեյ Բաբեշկո, Անդրեյ Բաբեշկո «Շախտյոր»՝ 70 տարեկան։ Ով ո՞վ է։ «Շախտյորի» ֆուտբոլիտ 1936—2005. — Դոնեցկ: Նոր աշխարհ, 2005. — С. 91. — 153 с. — 5 000 экз. — ISBN 978-966-107-17-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Օնոպկո» հոդվածին։