Վիկտոր Բառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բառնա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ և գրող
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1]
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 28, 1972(1972-02-28)[1] (60 տարեկան)
Մահվան վայր՝Լիմա, Պերու[1]

Դյոզյո Բրաուն (հունգարերեն՝ Braun Győző)[2], անուն-ազգանունը փոխել, դարձրել է Վիկտոր Բառնա (հունգարերեն՝ Barna Viktor, անգլերեն՝ Victor Barna, օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 28, 1972(1972-02-28)[1], Լիմա, Պերու[1]), հունգարացի և բրիտանացի սեղանի թենիսիստ, աշխարհի, Հունգարիայի, ինչպես նաև՝ Անգլիայի բաց առաջնության բազմակի չեմպիոն։ Մենախաղերում աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային՝ հինգ անգամ, աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել 41, Անգլիայի բաց առաջնություններում՝ 20 մեդալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Հասարակության մեջ այն տարիներին իշխող հակասեմական տրամադրությունների պատճառով անուն-ազգանունը փոփոխել, նմանեցրել է հունգարականի։ Սեղանի թենիսով սկսել է զբաղվել 1925 թվականից, 1929-32 թվականներին անընդմեջ հաղթել է Հունգարիայի առաջնություններում, հետագայում՝ մինչև 1939 թվականը, դարձյալ գրեթե անընդմեջ դարձել է Անգլիայի բաց առաջնությունների հաղթող։ Բացի այդ, բազմիցս նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1932-37 թվականներին մշտապես առաջին տեղն է գրավել ITTF-ի վարկանիշային աղյուսակում։

1939 թվականի ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայում ամուսնացել է հունգարուհի Սյուզաննա Արանի հետ, միջազգային մրցասպարեզներում սկսել է հանդես գալ որպես Բրիտանիայի ներկայացուցիչ։ 1939 թվականի աշնանը, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից կնոջ հետ վերադարձել է Եվրոպա, որպեսզի մասնակցի ֆաշիստների դեմ մղվող մարտերին։ Բրիտանական զորամասում ծառայել է որպես պարաշյուտիստ, կռվել Հարավսլավիայում։ Պատերազմից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում, ընդունել բրիտանական քաղաքացիություն։ Դարձել է Dunlop Sports ընկերության ներկայացուցիչը և այդ կարգավիճակով շարունակել է շրջել աշխարհում։ Մահացել է 1972 թվականին, Պերուի մայրաքաղաք Լիմայում, ինֆարկտից։

Ի դեպ, Վիկտորի եղբայր Տիբոր Բառնան նույնպես դարձել է սեղանի թենիսի Հունգարիայի առաջնության հաղթող (1940 թվականին)[3]։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բառնան սեղանի թենիսի մասին գրել ու հրատարակել է երեք գիրք. 1957 թվականին՝ «How to win at Table Tennis (London: Pitman) 978-0-273-41699-9[4]», 1962 թվականին՝ «Table Tennis Today» (London: Arthur Barker) և 1971-ին՝ Your Book of Table Tennis 978-0-571-09345-8 վերնագրով։

Փառքի սրահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բառնայի անունը 1981 թվականին ընդգրկվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[5], 1993 թվականին էլ՝ սեղանի թենիսի վարպետների փառքի սրահում[6]։

2012 թվականի ապրիլի 10-ին Գվինեա-Բիսաուում թողարկվել է սեղանի թենիսի պատմությանը նվիրված դրոշմանիշերի շարք՝ Վիկտոր Բառնայի դիմապատկերով։ Մինչ այդ՝ 1996 թվականի ապրիլի 10-ին հատուկ Վիկտոր Բառնային նվիրված դրոշմանիշ էր թողարկվել Ռումինիայի Կլուժ քաղաքում։

Արդյունքները՝ ITTF-ի տվյալների բազայից[խմբագրել | խմբագրել կոդը]

[7]

Ներկայաց. Մրցումն. մակարդակը Տարին Մրցավայրը Երկիրը Մենախաղ Զուգախաղl Խառը զուգ. Թիմ.
Անգլիա Աշխարհի առաջն. 1954 Ուեմբլի Անգլ. - արծաթե կիսաեզր.
Անգլիա Աշխարհի առաջն. 1953 Բուխարեստ Ռում. - քառ. եզր. քառ. եզր.
Անգլիա Աշխարհի առաջն. 1952 Բոմբեյ Հնդկ. - կիսաեզր. կիսաեզր.
Անգլիա Աշխարհի առաջն. 1951 Վիեննա Ավստր. - - -
Անգլիա Աշխարհի առաջն. 1950 Բուդապեշտ Հունգ. - քառ. եզր. քառ. եզր.
Անգլիա Աշխարհի առաջն. 1949 Ստոկհոլմ Շվեդ. - քառ. եզր. - 3
Անգլիա Աշխարհի առաջն. 1948 Ուեմբլի Անգլ. քառ. եզր. կիսաեզր. քառ. եզր. 5
Անգլիա Աշխարհի առաջն. 1947 Փարիզ Ֆրանս. - կիսաեզր. կիսաեզր.
Անգլիա Աշխարհի առաջն. 1939 Կահիրե Եգիպտ. քառ. եզր. ոսկե քառ. եզր.
Հունգարիա Աշխարհի առաջն. 1938 Ուեմբլի Անգլ. կիսաեզր. արծաթե - 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1937 Բադեն Ավստր. - քառ. եզր. - 2
Հունգարիա Աշխարհի առաջն. 1936 Պրահա Չեխ. - - քառ. եզր. 3
Հունգարիա Աշխարհի առաջն. 1935 Ուեմբլի Անգլ. ոսկե ոսկե ոսկե 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1934 Փարիզ Ֆրանս. ոսկե ոսկե արծաթե 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1933 Բադեն Ավստր. ոսկե ոսկե կիսաեզր. 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1932 Պրահա Չեխ. ոսկե ոսկե ոսկե 2
Հունգարիա Աշխարհի առաջն. 1931 Բուդապեշտ Հունգ. արծաթե ոսկե արծաթե 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1930 Բեռլին ԳՖՀ ոսկե ոսկե կիսաեզր. 1
Հունգարիա Աշխարհի առաջն. 1929 Բուդապեշտ Հունգ. - ոսկե - 1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Deutsche Nationalbibliothek Record #1023189909 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Table Tennis Արխիվացված 2013-08-13 Wayback Machine. Time Magazine. 4 February 1935
  3. «The History of Sport and Physical Education among the Jewish People in Hungary in the Last 120 Years». ISOH.
  4. Amazon
  5. http://www.jewishsports.net/BioPages/ViktorGyozoBarna.htm |título=Viktor Gyozo Barna (Braun) |editorial=International Jewish Sports Hall of Fame |fechaacceso=24 de abril de 2015 |idioma=inglés}}
  6. http://www.ittf.com/museum/HallofFame.pdf |title=Archived copy |accessdate=2008-12-29 |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20110617005939/http://www.ittf.com/museum/HallofFame.pdf |archivedate=17 June 2011 |df=dmy-all }}
  7. Կաղապար:ITTF-Ergebnistabelle (abgerufen am 3. September 2011)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]