Վիկտոր Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Աբրահամյան
Ծնվել էհունվարի 16, 1938(1938-01-16)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 14, 2008(2008-09-14) (70 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վիկտոր Աշոտի Աբրահամյան (ռուս.՝ Абрамян Виктор Ашотович, հունվարի 16, 1938(1938-01-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2008(2008-09-14), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի վարչություն)[1]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Աշոտի Աբրահամյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 16-ին Ռուսաստանի Լենինգրադ քաղաքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան։ Բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել սկսած 1970-ական թվականներից՝ իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի արվեստի կարկառուն ներկայացուցիչների հետ միասին։ Վիկտոր Աբրահամյանը հիմնականում նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային նկարներ։ 1975 թվականից հայազգի նկարիչը Լենինգրադի նկարիչների խորհրդի անդամ է դառնում։

Վիկտոր Աշոտի Աբրահամյանի առավել հայտնի ստեղծագործություններից են համարվում.

  • «Դարահալվեով նատյուրմորտ»[2] (1972)
  • «Բլոկադային օրեր»[3] (1974)
  • «Կապույտ սկուտեղով նատյուրմորտ»[4] (1975)
  • «Երեկոն անտառային լճի մոտ»[5] (1977)
  • «Զամբյուղով նատյուրմորտ», «Սրճաղացով նատյուրմորտ»[6] (երկուսն էլ 1978)
  • «Սպիտակ գիշեր։ Լենինգրադ», «Գիշերային Գուրզուֆ»[7] (երկուսն էլ 1980)
  • «Երեկո» (1983)
  • «Լենինգրադ։ 1942 թվական։ Կանայք պահպանում են շրջափակված քաղաքը»[8] (1985)
  • «Երիտասարդ հյուրերը»[9] (2001)
  • «Սոճու եզերք» (2007)
  • «Բանկա»[10] (2008) և այլն։

Վիկտոր Աշոտի Աբրահամյանն իր մահկանացուն կնքել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգում՝ յոթանասուն տարեկան հասակում։ Հեղինակի ստեղծագործություններն այսօր պահպանվում և ցուցադրվում են աշխարհի զանազան թանգարաններում և անհատական հավաքածուներում, այդ թվում Ռուսաստանում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.3.
  2. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.
  3. Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвященная 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. - Художник РСФСР, 1989. - с.9.
  4. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.11.
  5. Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.11.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.5.
  7. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.9.
  8. Связь времен. 1932-1997. Художники - члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.282.
  9. Художники - городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. - Санкт-Петербург: Петрополь, 2003. - с.178.
  10. Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб, 2008. С. 67.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.11.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.11.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.5.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. - М: Советский художник, 1979. - с.568.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.9.
  • Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвященная 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. - Художник РСФСР, 1989. - с.9.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.3.
  • Связь времен. 1932-1997. Художники - члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.282.
  • Художники - городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. - Санкт-Петербург: Петрополь, 2003. - с.178.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.399. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб, 2008. С. 67.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]