Վերոնայի արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնայի արենա
Arena di Roma
Վերոնայի ամֆիթատրոն, 2018 թվական
ԵրկիրԻտալիա
ՏեղագրությունՎերոնա
Շինության տեսակԱմֆիթատրոն
Հիմնադրման թվական30 թվական
ՎիճակՎերականգնված
🌐arena.it(իտալ.)(անգլ.)(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
Վերոնայի ամֆիթատրոնը ներսից

Վերոնայի արենա (իտալ.՝ Arena di Verona [aˈrɛːna di veˈroːna; aˈreːna]), հին հռոմեական ամֆիթատրոն Պիացցա Բրա հրապարակում, Վերոնա, Իտալիա, կառուցված 1-ին դարում։ Այն դեռևս օգտագործվում է այսօր և միջազգայնորեն ճանաչված է այնտեղ տեղի ունեցող օպերային ներկայացումներով։ Ամֆիթատրոնն իր տեսակի մեջ ամենալավ պահպանված հնադարյան կառույցներից է։ Անտիկ ժամանակներում ամֆիթատրոնը տեղավորում էր մոտավորապես 30,000 մարդ։ Ներկայումս անվտանգության նկատառումներով այնտեղ թույլատրվում է առավելագույնը 15,000 այցելու։

Ամֆիթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 30 թվականին մի վայրում, որն այն ժամանակ քաղաքի պարիսպներից դուրս էր։ Այնտեղ անցկացվող ներկայացումներն ու խաղերն այնքան հայտնի էին, որ շատ այլ վայրերից մարդիկ գալիս էին դրանք դիտելու։ Անտիկ ժամանակներում ամֆիթատրոնը տեղավորում էր մոտավորապես 30,000 մարդ[1]։ Շենքի շրջանաձև ճակատը սկզբնական շրջանում կառուցված է եղել Վալպոլիչելլայից բերված սև և սպիտակ կրաքարով, բայց 1117 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ կառույցի արտաքին օղակը գրեթե ամբողջությամբ փլուզվեց, քարերը սկսեցին օգտագործել այլ շենքերի կառուցման համար։ Այնուամենայնիվ, միջնադարում ամֆիթատրոնը շարունակում էր Վերոնա հրավիրել այցելուների, որոնք երբեմն այն լաբիրինթոսի հետ էին համեմատում՝ առանց մուտքի և ելքի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ամֆիթատրոնը՝ Արենան, Վերոնայի ամենահայտնի հուշարձանն է։ Ներկայումս այն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Պիացցա Բրա հրապարակում (իտալ.՝ Piazza Brà), սակայն, երբ հռոմեացիները կառուցում էին այն, կառույցը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս։ Ամֆիթատրոնն ունի գրեթե 20 դարի պատմություն և ժամանակի ընթացքում դարձել է Վերոնայի խորհրդանիշը։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում արենայում տեղի էին ունենում գլադիատորական մարտեր։ Միջնադարում՝ մինչև 18-րդ դարի կեսերը, բազմաթիվ մրցաշարեր և խաղեր էին անցկացվում այնտեղ։ 1913 թվականից այն սկսեց օգտագործվել որպես աշխարհում առաջին բացօթյա օպերայի թատրոն[3]։

Կառուցվելով 30 թվականին՝ Վերոնայի արենան այդ ժամանակ երրորդ ամենամեծ ամֆիթատրոնն էր՝ Կոլիզեումից և Կամպանիայի ամֆիթատրոնից հետո։ Այն բաղկացած էր 3 էլիպսաձև օղակներից, որոնցից երկրորդն ամենալավ պահպանվածն է, իսկ առաջինը շատ քիչ է պահպանվել[1]։

Ինչպես այլ նմանատիպ հռոմեական կառույցներ, արենան զգալիորեն տուժել է Հռոմեական կայսրության անկման շրջանում և միջնադարում թալանվել՝ այլ շենքեր կառուցելու նպատակով։ Չնայած դրան, ամֆիթատրոնը որոշ չափով վերականգնվել է և այժմ գերազանց պահպանվում է և հյուրընկալում բազմաթիվ միջոցառումներ, օպերաներ և բացօթյա ներկայացումներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամֆիթատրոնը Վերոնայի ամենաշքեղ հուշարձանն է՝ բազմաթիվ նստատեղերով, իսկ կենտրոնում՝ արենա։ Այն իր տեսակի մեջ ամենալավ պահպանված հուշարձաններից է։ Ներկայումս նստատեղերի պարագիծը կազմում է 391 մետր, իսկ արտաքին օղակը ներառյալ՝ այն 435 մետր է։ Ամֆիթատրոնը բաղկացած է 3 համակենտրոն օղակներից։ Արտաքին օղակի միայն մի մասն է պահպանվել։ Ամֆիթատրոնի հարկաշարքերը կառուցված են Վերոնայի մարմարով։ Ներքևում կան պատկերասրահներ, խցեր և անցուղիներ (որոնք չի թույլատրվում այցելել այսօր), որոնք դեռևս հնուց օժանդակում են արենայում անցկացվող միջոցառումների կազմակերպմանը[3]։

Երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենայում թատերական բեմականացումներ անցկացնելու առաջին փորձերը սկսել են վերածննդի դարաշրջանից։ Շնորհիվ իր գերազանց ակուստիկայի՝ 1850-ականներին որոշ օպերային ներկայացումներ են տեղի ունեցել շենքում։

1913 թվականին արենայում օպերային բեմականացումներ սկսեցին իտալացի օպերային տենոր Ջովաննի Ձենատելլոյի և ձեռնարկատեր Օտտոնե Ռովատոյի նախաձեռնությամբ։ Նույն թվականի օգոստոսի 10-ին՝ Վերդիի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ արենայում բեմադրվեց 20-րդ դարի առաջին օպերան՝ Ջուզեպպե Վերդիի «Աիդան»։ Այնուհետև հաջորդեցին երաժշտության այլ կարկառուն դեմքեր, ինչպիսիք են Պուչինին և Մասկանին։ Դրանից հետո օպերային բեմադրությունները շարունակական բնույթ կրեցին արենայում՝ բացառությամբ 1915-1918 և 1940-1945 թվականների, երբ Եվրոպան պատերազմի մեջ էր[4]։

Ներկայումս առնվազն 4 բեմադրություն (երբեմն մինչև 6) է տեղի ունենում ամեն տարվա հունիսից օգոստոս։ Ձմեռային ամիսներին տեղի օպերայի և բալետի ընկերությունները ներկայացումներ են կազմակերպում Ֆիլհարմոնիկ ակադեմիայում։

Ժամանակակից զբոսաշրջիկները նախընտրում են գնել մուտքի տոմսեր՝ նստելու արենայի քարե աստիճաններին, որոնք ավելի մատչելի են, քան ցածր հարկերի փափուկ աթոռներին։ Հանդիսատեսին մոմեր են բաժանվում, որոնք վառվում են մայրամուտից հետո։

Ամեն տարի ավելի քան 500,000 մարդ է այցելում արենա՝ այնտեղ անցկացվող հայտնի օպերաները դիտելու[5]։ Արենայում ելույթ են ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ օպերային երգիչներ։ Հետպատերազմյան շրջանում նրանց թվում էին Ջուզեպպե դի Ստեֆանոն, Մարիա Կալլասը, Տիտո Գոբբին, Ռենատա Տեբալդին և այլք։ Բազմաթիվ խմբավարներ նույնպես հայտնվել են արենայի բեմում։ Արենայի պաշտոնական խանութում կարելի է գնել նրանց կողմից կատարված որոշ ձայնագրություններ։

Վերոնայի ամֆիթատրոնում չեն օգտագործվել բարձրախոսներ կամ միկրոֆոններ մինչև 2011 թվականին էլեկտրոնային ձայնային ապահովման համակարգի տեղադրումը[6]։

Վերջերս արենան հյուրընկալել է նաև մի շարք միջազգային ռոք և փոփ խմբերի համերգներ, ինչպիսիք են Լաուրա Պաուզինին, Փինք Ֆլոյդը, Ալիշա Քիզը, One Direction-ը, Simple Minds-ը, Duran Duran-ը, Deep Purple-ը, The Who-ն, Dire Straits-ը, Մայք Օլդֆիլդը, Ռոդ Ստյուարտը, Ստինգը, Pearl Jam-ը, Radiohead-ը, Փիթր Գաբրիելը, Բյորքը, Muse-ը, Փոլ ՄաքՔարթնին, JamiroquaiՈւիթնի Հյուսթոն-ը, Mumford & Sons-ը, Kiss-ը, Spandau Ballet-ը, 5 Seconds Of Summer-ը, Ադրիանո Չելենտանոն և այլք։

1981, 1984 և 2010 թվականներին արենայում է անցկացվել Giro d'Italia-ի փակման արարողությունը, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել մրցանակաբաշխության արարողությունը դիտելու։

2011 Իմթիազ Ալիի Rockstar բոլիվուդյան ֆիլմը Ռանբիր Կապուրի մասնակցությամբ բացվում և փակվում է այնտեղ նկարահանված երաժշտական համերգներով։

2013 թվականի հունիսի 25-ին իր 2013 թվականի շրջագայությունների շրջանակներում Փոլ ՄաքՔարթնին ելույթ է ունեցել արենայում։

2015 թվականի սեպտեմբերի 21-ին օպերային Il Volo փոփ խումբը ելույթ է ունեցել Վերոնայում իրենց Grande Amore շրջագայության վերջին օրը։

2016 թվականի մայիսի 28-ին և 29-ին անգլիացի երգչուհի Ադելը նույնպես ելույթ է ունեցել Վերոնայում իր 2016 թվականի շրջագայության ընթացքում։

Հայկական «Ամեն» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 29-ին Վերոնայի արենայում տեղի ունեցավ հայ ժողովրդի մասին պատմող «Ամեն» երաժշտական ներկայացումը։ Այն ընդգրկված էր Իտալիայում 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.historvius.com/verona-arena-1163/
  2. altum lambyrintum in quo nescitur ingressus et egressus, quoted in Roberto Weiss, The Renaissance Discovery of Classical Antiquity, 1969:117 and note 7.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը».
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  5. Festivals in Italy 2009
  6. «Verona Opera Festival Outfitted with New Audio». AVTechnology. 2011 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնայի արենա» հոդվածին։