Վեն Կլայբերն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեն Կլայբերն (անգլ.՝ Van Cliburn, լրիվ անունը՝ Հարվի Լեյվեն Կլայբերն-կրտսեր, անգլ.՝ Harvey Lavan Cliburn Jr.; 1934թ. հուլիսի 12, Շրիվպորտ, Լուիզիանա — 2013թ. փետրվարի 27, Ֆորտ-Ուերտ, Տեխաս), ԱՄՆ դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող (1958): Նրա կատարմամբ Չայկովսկու դաշնամուրի և նվագախմբի համար առաջին կոնցերտը դարձավ առաջին սկավառակը, որը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն թվաքանակով[1]։