Վարշամ Ավետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարշամ Ավետյան
Ծնվել էփետրվարի 2, 1927(1927-02-02)
Շնող, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 2012(2012-08-08) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունպատմաբան և մանկավարժ

Վարշամ Ավետյան (փետրվարի 2, 1927(1927-02-02), Շնող, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2012(2012-08-08), Երևան, Հայաստան), պատմաբան, հնագետ, մանկավարժ, գիտնական, ԳՊՀ պրոֆեսոր։ ԳՊՀ պատմագիտական, հնագիտական թանգարանի հիմնադիր տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշամ Վահանի Ավետյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 2֊ին Լոռու մարզի Շնող գյուղում։ 1947֊1948 թվականներին նա Ալավերդու խորհրդի գործադիր կոմիտեի առևտրիբաժնի ավագ տեսուչն էր։ 1950-1953 թվականներին՝ խորհրդային տարիներին ծառայել է Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդում։ 1958 թվականին դարձել է Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1960-1967 թվականներին ընտրվել է Սևանի խորհրդի գործկոմի, իսկ 1967-1972 թվականներին քաղխորհրդի գործկոմի պատգամավոր։

1970 թվականին պաշտպանել է «Սևանի ավազանի ուշ բրոնզեդարյան տնտեսության հիմնական ձևերը» թեմայով թեկնածուական թեզը։ 1959-1972 թվականներին մասնակցել է Սևանի ավազանի հնագիտական աշխատանքներին։ 1975-1986 թվականներին առաջնորդել է Լճաշենի հնագիտական արշավախումբը։ 1968-1972 թվականներին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախապատրաստական դասընթացների վարիչ էր, աշխատել է ԽՍՀՄ և Հայոց պատմության ամբիոններում։ 1972 թվականից դասավանդել է հայոց պատմություն, հնագիտություն, հայրենագիտություն, դրամագիտություն և արխիվագիտություն առարկաները։ Երկար տարիներ դասավանդել է Գավառի պետական համալսարանում։

Ավետյանը իր ջանքերի և կատարած պաղումների շնորհիվ ստեղծել է Լճաշենի, Շնողի, Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոցի հայրենագիտական, Սևանի երկրագիտական, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական և Գավառի պետական համալսարանների պատմագիտական և հնագիտական թանգարանները[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորել է Թեղուտի, ապա Շնող գյուղի դպրոցում։ 1943 թվականին ավարտել է Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1946 թ.֊ին ընդունվել է Երևանի էներգետիկ քոլեջ։ 1953֊1958 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է շուրջ 100 գիտական աշխատանքներ, այդ թվում` 12 մենագրություններ, 80-ից ավել հրապարակախոսական հոդվածներ, ձեռնարկներ և ուղեցույցեր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշամ Ավետյանը մահացել է 2012 թվականի օգոստոսի 28֊ին։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Ավանի գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին անձնվիրաբար աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաստակաշատ գիտնականն ու մանկավարժը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 Մահացել է պրոֆեսոր Ավետյանը(չաշխատող հղում)