Վարդան Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Պետրոսյան
Vardan Petrosyan.jpg
Պետրոսյանը Երևանի Ազատության
հրապարակում, Փետրվար 2013
ԱԱՀ՝ Վարդան Եղիշեի Պետրոսյան
Ծննդյան օր՝ 27 փետրվար, 1959
Ծննդավայր՝ {{{2}}} Երևան, Հայկական ՍՍՀ
Քաղաքացիություն՝ {{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Հայաստան
Ազգություն հայ
Կրոն Քրիստոնեություն
Մասնագիտություն՝ կինոյի և թատրոնի դերասան
սցենարիստ, ծաղրերգու

Վարդան Եղիշեի Պետրոսյան, (ֆր.՝ Vartan Petrossian, 1959 թ. փետրվարի 27, Երևան), հայ դերասան, սցենարիստ, կատակերգու։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծվնել է գիտնականի ընտանիքում։ Մանկությունը անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։

1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։

1992-ից բնակվում է Փարիզում։

2012 թվականին Երևանում ներկայացրեց իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը, որի ներկայացումները անցան հուլիսի 23-ից մինչ դեկտեմբերի 19-ը Պարոնյանի անվան թատրոնում։ [1]

Ավտովթար[խմբագրել]

2013 թ․ հոկտեմբերի 20-֊ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են։ Ինքը` Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի վիրահատությունների ենթարկվել։ Նոյեմբերի 8֊ին կալանավորվել է՝ մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով[2]։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։

Աշխատանքները[խմբագրել]

Երևանի Կամերային թատրոնում՝ ներկայացման ժամանակ

Ֆիլմադարան[խմբագրել]

  • 2009 - Ցմահ բանտարկյալներ
  • 1999 - Մեր Վերջը (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1998 - Ամենավերջին տանգոն Փարիզում-2 (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1995 - Օդում, ջրում և ցամաքում (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1993 - Ամեն ձև
  • 1992 - Ամենավերջին տանգոն Փարիզում (Վահրամ Սահակյանի հետ)[3]
  • 1992 - Առաջին Անգամ Հայաստանում (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1991 - Глас вопиющий
  • 1987 - Трое из нас
  • 1987 - Գործողություն
  • 1978 - Օգոստոս
  • 1974 - Односельчане

Համերգային տեսաերիզներ[խմբագրել]

  • 2013 - Ամեն 2շաբթի
  • 2012 - Պարոնայք 50-50
  • 2011 - Սեռասարսափ [4]
  • 2010 - Ճակատագրի կատակները
  • 2008 - Ինչ անել
  • 2008 - Սեր և ատելություն [5]
  • 2006 - Վերելք
  • 2004 - Կրակի մեջ
  • 2003 - Բենեֆիս
  • 2001 - Խաղում ենք 1700 [6]
  • 1999 - Մեր վերջը
  • 1991 - Ձայն անապատում

Թատերական ներկայացումներ[խմբագրել]

  • 2013 - Ամեն 2շաբթի
  • 2012 - Պարոնայք 50-50
  • 2010 - Encourters with art։ Vardan Petrosian
  • 2010 - Aznavour in Armenie
  • 2009 - Խոստովանություն թատրոնում
  • 2009 - Օրեր, գույներ, ճակատագրեր
  • 2007 - One Vartan Show
  • 2006 - Վարդան Պետրոսյան և ընկերներ. Շնորհավոր Նոր Տարի
  • 2006 - Համլետ
  • 2004 - Ցմահ բանտարկյալներ
  • 2003 - Entre L'Orient et L'Occident
  • 2002 - Between two mountains
  • 2000 - 1000 ու մի ելք
  • 1999 - Ծերունին և ծովը
  • 1998 - Մեր մանկության ՄԱՆԳՈ-ն
  • 1997 - Վարդան և Չիկո։ I am an Armenian, You are an Armenian
  • 1997 - Մեր քերին ձեր բակում
  • 1997 - Կես լուրջ ու կես կատակ
  • 1996 - Վարդան Պետրոսյան և Ոզնիներ. Ծիծաղի երեկոներ
  • 1991 - Բրավո, բրավո, բրավո
  • 1990 - Տարեմուտի արկածներ
  • 1990 - "Ոզնիներ" - Մի անգամ Հայաստանում
  • 1989 - Նույն ինքը Պեպոն
  • 1987-1989 - Ջութակ և խարթոց
  • 1981-1985 - "Ոզնիներ" - Հեռուստատեսային կատակներ

Ծանոթագրություններ[խմբագրել]