Վախթանգ Կոտետիշվիլի
Վախթանգ Կոտետիշվիլի ռուս.՝ ვახტანგ ილიას ძე კოტეტიშვილი | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1893 |
Ծննդավայր | Դիդի Թոնեթի, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան |
Մահացել է | հունվարի 17, 1937 (43 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Երեխաներ | Վախուշտի Կոտետիշվիլի |
Վախթանգ Կոտետիշվիլի (վրաց.՝ ვახტანგ ილიას ძე კოტეტიშვილი, հոկտեմբերի 24, 1893, Դիդի Թոնեթի, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - հունվարի 17, 1937), բանահյուսագետ, գրականագետ, քննադատ, պատմաբան, նկարիչ, քանդակագործ, արվեստաբան, ժուռնալիստ, հասարակական գործիչ, վրաց բանահյուսագիտության հիմնադիր
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է եկեղեցական աստիճանավորի ընտանիքում։
1911 թվականին ավարտել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը, հոգևոր աստիճան ստացել, ուսումը շարունակել Պետերբուրգի հոգեբանա-նյարդաբանական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում, որ հիմնադրել էր անվանի գիտնական Վլադիմիր Բեխտերևը։
1914-ից 1918 թվականներին սովորել է Դորպատի կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ուսուցչություն արել այդ քաղաքի դպրոցներում։
Սովորել է նաև Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, որի առաջին շրջանավարտներից մեկն է եղել, իսկ տարիներ անց՝ 1930-1932 թվականներին՝ նրա ռեկտորը։
Ստեղծել է վրաց տասնիններորդ դարի գրականության դասընթաց, Թբիլիսիի պետական համալսարանում հիմնել բանահյուսության ամբիոն, այդ թեմատիկայով դասխոսություններ կարդացել, կազմակերպել առաջին բանահավաքչական գիտարշավը։
Վրաստանի խորհրդայնացումից հետո հանդես է եկել հակախորհրդային դիրքերից, 1921 թվականի փետրվարին, ի նշան բողոքի, գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի, պատմաբան Պավլե Ինգորոկվայի և բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելու հետ սգո տարազ՝ սև չուխա է հագել, մի քանի ամիս շրջել սգավորի տեսքով[1]։
Անձնուրացաբար հանդես է եկել ի պաշտպանություն Մթածմինդայի (վրացերեն՝ Սուրբ սար) վրա գտնվող Սուրբ Դավիթ (վրացերեն՝ Մամա Դավիթի - Հայր Դավիթ) վանքի, որը, հակակրոնական պայքարի մոլուցքով տարված, ցանկանում էին պայթեցնել։
Գնդակահարվել է 1937 թվականի հունվարի 17-ին։
Վախթանգ Կոտետիշվիլու որդին՝ Վախուշտին, դարձել է անվանի գրականագետ ու թարգմանիչ, թոռներից Գուգան՝ նկարիչ, Թաթոն՝ ռեժիսոր։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վախթանգ Կոտետիշվիլու անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Носители черной чохи» — Вахтанг Котетишвили, Константинэ Гамсахурдиа, Павле Ингороква и Александрэ Абашели. 1924». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Улица, где отстроенный заново дом стоит сейчас, носит имя отца Вахушти
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Он был ученым огромного диапазона Արխիվացված 2019-05-11 Wayback Machine
|