Ալեքսանդրե Աբաշելի
Ալեքսանդրե Աբաշելի (վրացերեն` ალექსანდრე აბაშელი, ծննդյան անունը` Իսահակ Չոչիա, 1884, օգոստոսի 27 - 1954, սեպտեմբերի 29), վրացի բանաստեղծ։
Ծնվել է Սոչոչիո գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի երկամյա դպրոցում, Քութաիսի քաղաքային ուսումնարանում, ապա դասախոսություններ լսել Մոսկվայի ժողովրդական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ 1906-ին աքսորվել է Վոլոգոդսկի նահանգի Սոլվիչեգոդսկ քաղաքը։ 1908-ին վերադարձել է Թբիլիսի, աշխատել «Կավկազ» և «Նովայա ռեչ» թերթերի խմբագրություններում։ Այդ թերթերում էլ տպագրել է իր առաջին ոտանավորները (ռուսերեն)։ 1910-ից սկսել է աշխատակցել վրացական մամուլին։ «Արևի ժպիտը» վրացերեն բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է ընծայել 1913-ին։ Հարել է սիմվոլիզմին։ Հետագայում դարձել է «Ակադեմիական ասոցացիայի» անդամ։ Գրիգոլ Աբաշիձեի հետ գրել է ՎԽՍՀ հիմնի տեքստը։[1][2]