Վալենտինա Գագարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Գագարինա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1935(1935-12-15)
ԾննդավայրՕրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2020(2020-03-17)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԱստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկենսաքիմիկոս, գրող, հիշատակագիր, բուժքույր և Լաբորանտ
ԱմուսինՅուրի Գագարին
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և
ԵրեխաներԵլենա Գագարինա և Galina Gagarina?
 Valentina Gagarina Վիքիպահեստում

Վալենտինա Գագարինա (մինչ ամուսնությունը՝ ռուս.՝ Валентина Ивановна Гагарина, Գարյաչևա, դեկտեմբերի 15, 1935(1935-12-15), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2020(2020-03-17)[1], Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կինը։ Լենինի շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Գագարինան ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 15-ին (այլ տվյալներով դեկտեմբերի 16-ին) Իվան Տիմոֆեևիչի (մահացել է 1975 թվականին) և Աննա Գորյաչևայի (մահացել է 1985 թվականին) ընտանիքում։

Ավարտել է Օրենբուրգի բժշկական ուսումնարանը[2]։

Աշխատել է Թռիչքների վերահսկման կենտրոնի բժշկական վարչության լաբորատորիայում[3]։

Ներկայումս կենսաթոշակառու է։ Իր ողջ կյանքը աշխատել է որպես բուժքույր և տեխնիկ-կենսաքիմիկոս։

Ապրում է Մոսկվայի մարզի Շչոլկովսկու շրջանի Զվյոզդնի քաղաքում։ 1981 թվականին Վալենտինա Գագարինան գրել է իր առաջին գիրքը Գագարինին ի հիշատակ՝ «108 րոպե և ամբողջ կյանք»[4]։ Գագարինայի հիշողությունները բազմիցս հրապարակվել են։

Ամուսնու մահից հետո հարցազրույց չի տալիս։ Մասնակցում է միջոցառումների՝ նվիրված առաջին տիեզերագնացին, հանդիպում է երկրի առաջին մարդկանց հետ, օգնում է Յուրի Գագարինի թանգարանին՝ այնտեղ տեղափոխելով ամուսնու անձնական իրերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի հոկտեմբերի 27-ին Օրենբուրգում ամուսնացել է օդաչու Յուրի Գագարինի հետ[5]։ Օրենբուրգում, որտեղ ապրում էր Վալենտինայի ընտանիքը, այդ նույն տանը հետագայում բացվեց Յուրի և Վալենտինա Գագարինների թանգարան-բնակարանը։ Գագարինան ունի երկու աղջիկ՝ Ելենան և Գալինան։ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինն աշխարհում առաջին անգամ թռիչք է կատարում դեպի տիեզերք և ճանաչվում է ամբողջ աշխարհում։ Փառքը նույնպես անդրադարձավ իր ընտանիքին, նրանց հաճախ լուսանկարում էին, ցուցադրում էին հեռուստատեսությամբ, վերցնում էին հարցազրույցներ, այդ տարիներին նրանց այցելեցին տարբեր հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, տիեզերագնացներ, արվեստագետներ, երգիչներ։ 1968 թվականի մարտի 27-ին մահացավ Յուրի Գագարինը։ Երկրորդ անգամ Վալենտինան չամուսնացավ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://tass.ru/obschestvo/8006565
  2. Незабываемая встреча с Гагариным
  3. «Жена Юрия Гагарина до сих пор тоскует по мужу». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Письмо Юрия Гагарина шло семь лет». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Юрий Гагарин
  6. «Юрий Гагарин — первый космонавт планеты Земля». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. История любви Гагарина
  8. «Первый человек в космосе — Юрий Гагарин». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. В Совете Федерации героев космоса наградили орденом Гагарина
  10. «Почетные граждане Московской области». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]