Յուրի Գագարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Գագարին

Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Гагарин, Юрий Алексеевич, 1934 թ. մարտի 9, գյուղ Կլեշինո, Սմոլենսկի մարզ, Գժատսկի շրջան – 1968 թ. մարտի 27, Նովոսելով գյուղի մոտ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, առաջին մարդը տիեզերքում։ Գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1961ապրիլի 14

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951 թ. գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957-ին ավարտել է Չկալով քաղաքի Կլեմենտ Վորոշիլովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը, այնուհետև ծառայել է Կարմրադրոշ Հյուսիսային նավատորմի ՌՕՈՒ 122-րդ կործանիչ դիվիզիայի 769-րդ կործանիչ գնդում։ 1960-ին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի կործանիչ օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն.Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։

Կենսագրություն[խմբագրել]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել]

Յուրի Ալեքսեյի Գագարինը ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին, ըստ փաստաթղթերի՝ ՌԽՖՍՀ Արևմտյան մարզի Գժատսկի շրջանի Կլուշինո գյուղում (այսինքն՝ ըստ ծնողների բնակության (գրանցման) վայրի։[1] Փաստացի ծննդյան վայրն է Գժատսկին[2] (1968 թվականից վերանվանված քաղաք Գագարին) քաղաքային ծննդատունը)։ Ազգությամբ ռուս։ Ծագումով՝ գյուղացի. հայրը՝ Ալեքսեյ Իվանի Գագարինը (1902-1973), ատաղձագործ էր, մայրը՝ Աննա Տիմոֆեյի Մատվեևան (1903-1984), աշխատում էր կաթնամթերքի արտադրության ֆերմայում։ Նրա պապիկը՝ Պուտիլովյան գործարանի բանվոր Տիմոֆեյ Մատվեյի Մատվեևը, 19-րդ դարի վերջին ապրել է Սանկտ-Պետերբուրգում, Ավտովում, Բոգոմոլովյան (այժմ՝ Վերածննդի) փողոցի վրա։«Автово» (ru)։ Официальный портал Администрации Санкт-Петербурга։ Администрация Санкт-Петербурга։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/616kmdh8V։ Վերցված է 2011-04-13։ </ref>

Այն տունը, որտեղ ապրել է Յու․ Գագարինը դպրոցական տարիքում

Յուրի Գագարինի մանկությունն անցել է Կլուշինո գյուղում։ 1941 թվականի սեպտեմբերի 1-ին նա ընդունվեց դպրոց, սակայն հոկտեմբերի 12-ին նացիստական զորքերը գրավեցին գյուղը, և նրա ուսումն ընդհատվեց։ Գրեթե տարիուկես Կլուշինո գյուղը օկուպացված էր ֆաշիստական զորքի կողմից։ 1943 թվականի ապրիլի 9-ին Կարմիր բանակն ազատագրեց գյուղը, և դպրոցում դասերը վերսկսվեցին։

1945 թվականի մայիսի 24-ին Գագարինների ընտանիքը տեղափոխվեց Գժանսկ։ 1949 թվականի մայիսին Գագարինն ավարտեց միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանը և սեպտեմբերի 30-ին ընդունվեց Լյուբերեցկոյի № 10 արհեստագործական ուսումնարանը։ Միաժամանակ ընդունվեց աշխատավոր երիտասարդների երեկոյան դպրոց, որի 7-րդ դասարանն ավարտեց 1951 թվականի մայիսին, իսկ հունիսին գերազանց ավարտեց ուսումնարանը՝ ձուլորդ-կաղապարչի մասնագիտությամբ։

1951 թվականի օգոստոսին Գագարինն ընդունվեց Սարատովի արդյունաբերական տեխնիկում և 1954 թվականի հոկտեմբերի 25-ին առաջին անգամ մտավ Սարատովի աերոակումբ։ 1955 թվականին Յուրի Գագարինը նշանակալից հաջողութունների հասավ, գերազանց ավարտեց ուսումը և կատարեց իր առաջին ինքնուրույն թռիչքը Յակ-18 ինքնաթիռով։ Աերոակումբում Գագարինն ընդհանուր առմամբ կատարել է 196 թռիչք՝ 42 ժամ 23 րոպե տևողությամբ։

Կարիերան ռազմածովային ավիացիայում[խմբագրել]

1955 թվականի հոկտեմբերի 27-ին Յուրի Գագարինը զորակոչվել է խորհրդային բանակ և ուղարկվել է Չկալովի (այժմ՝ Օրենբուրգ), Վորոշիլովի անվան առաջին ռազմական օդային ուսումնարանը։ Գագարինը աշակերտում էր այն ժամանակների հայտնի օդաչու Ակբուլատովին[3]։ Չնայած որոշ դժվարություններին, որոնք առաջացել էին սովորելու ընթացքում[4], 1957 թվականի հոկտեմբերի 25-ին Գագարինը ավարտեց ուսումնարանը գերազանցիկությամբ։ Երկու տարվա ընթացքում ծառայել է Լուոստարիի (Մուրմանսկի մարզ) 769-րդ կործանիչ ավիացիոն գնդի 122-րդ կործանիչավիացիոն դիվիզոնի Հյուսիսային նավատորմի[5] ռազմաօդային ուժերում, զիված ՄԻԳ-15բիս ինքնաթիռով։ 1959 թվականի հոկտեմբերին թռավ 265 ժամ[5][6]։ Ուներ «Ռազմական օդաչու առաջին կարգի» որակում։ Զինվորական կոչումը ավագ լեյտենանտ։

Թռիչքը[խմբագրել]

1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։ 1966-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։

Յ. Ա. Գագարինի և Վ. Ս. Սերյոգինի հուղարկավորթյունը տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 30-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում

Զոհվել է Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ։ Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ Նրա հիշատակն անմահացնելու համար Սմոլենսկի մարզի Գժատսկը քաղաքը վերանվանվել է Գագարին, իսկ նույն մարզի Գժատսկի շրջանը՝ Գագարինի շրջան։

1968-ին Ավիացիայի միջազգային ֆեդերացիան (ՖԱԻ) հիմնեց Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. См. копия свидетельства о рождении на стр. 17 // «Пресс-бюллетень № 1 | Июль — август | 2010»։ Оргкомитет по подготовке и проведению празднования в 2011 году 50-летия полета в космос Ю. А. Гагарина.։ 22 августа 2010 года։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/616kiWGFB։ Վերցված է 2011-04-15։ 
  2. Николай Николаев (2 марта 2011). «Тайна рождения Юрия Гагарина». Рабочий путь, Смоленск. http://www.rabochy-put.ru/history/11842-gzhatsk-ili-klushino-.html։ Վերցված է 2011-04-14. 
  3. Копылов Иван Степанович, Лазукин Александр Николаевич, Райкин Герш Львович (01.01.1976)։ «Первый космонавт»։ Военная литература։ Արխիվացված օրիգինալից 2013-04-03-ին։ http://www.webcitation.org/6Fbse6nsU։ 
  4. Лесков С. Главный полёт человека // Известия : газета. — 2011.
  5. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named bre6
  6. «Юрий Алексеевич Гагарин / Yuri Alekseyevich Gagarin»։ astronaut.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-03-ին։ http://www.webcitation.org/6FbseiAez։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են