Վագիֆ Մուսթաֆաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագիֆ Մուսթաֆաև
ադրբ.՝ Vaqif Behbud oğlu Mustafayev
Ծնվել էօգոստոսի 28, 1953(1953-08-28) (70 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտացումսցենարիստ, դերասան և կինոռեժիսոր
Պարգևներ
Բարեկամության շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան Պատվո շքանշան
Ադրբեջանի ժողովրդական արտիստ Honored Art Worker of Azerbaijan Ադրբեջանի վաստակավոր արտիստ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Honorary Diploma of President of Azerbaijan Republic
IMDbID ID 0615948

Վագիֆ Բեհբուդ օկլի Մուսթաֆաև (ադրբ.՝ Vaqif Behbud oğlu Mustafayev, օգոստոսի 28, 1953(1953-08-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կինոռեժիսոր, դերասան, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Ադրբեջանի պետական մրցանակի դափնեկիր, «Պատվո շքանշան»-ի դափնեկիր (2018), Եվրասիայի Հեռուստատեսության ակադեմիայի առաջին փոխնախագահ[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագիֆ Մուսթաֆաևը ծնվել է 1953 թվականին Բաքվում։ Նախնական կրթությունը ստացել է թիվ 3 դպրոցում։ Ավարտել է Ադրբեջանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը, հետագայում՝ Մոսկվայում բարձր ռեժիսորական դասընթացը։ Նա «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանած մի շարք ֆիլմերի հեղինակ է։ Մուսթաֆաևի ֆիլմերը մրցանակներն են ստացել մի շարք միջազգային փառատոններում։ Պետական մրցանակի դափնեկիր է։ Ադրբեջանի մասնավոր տեղեկատվական-ժամանցային հեռուստառադիոընկերության (Space TV) տնօրենն է։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի դեկտեմբերի 18-ին նրան շնորհվել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչում `ադրբեջանական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

2013 թվականի օգոստոսի 28-ին Վագիֆ Մուսթաֆաևը պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության նախագահի պատվավոր դիպլոմ»-ով`Ադրբեջանում վավերագրական ֆիլմերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար[4]։

Վագիֆ Մուսթաֆաևին շնորհվել է Սերբիայի արվեստի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր։ Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչի որոշմամբ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Վագիֆ Մուսթաֆաևը շնորհվեց «Սերբական դրոշ» 3-րդ աստիճանի `Ադրբեջանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար[5][6]։

Վագիֆ Մուսթաֆաևը 2015 թվականի մայիսի 8-ին պարգևատրվել է Ռուսաստանի «Բարեկամություն» շքանշանով `Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

2017 թվականին նա պարգևատրվել է Ուկրաինայի մեդիա աշխատողների ասոցիացիայի կողմից «Согласия» ոսկե մեդալով[7]։

Վագիֆ Մուսթաֆաևը 2018 թվականի օգոստոսի 1-ին պարգևատրվել է «Պատվո» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]