Բայազետ Կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայազետ Կենտրոն
Изображение логотипа
ՏեսակՀասարակական Կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2021
Գլխադասային գրասենյակԳավառ
ՏարածաշրջանԳեղարքունիք
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն
Գլխավոր քարտուղարՎահրամ Հովեյան
Հիմնական մարմինՀամագումար
Անձնակազմ17
Կամավորներ30
Կայքbayazet.org

«Բայազետ» կենտրոն, լրիվ անվանումը՝ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն (անգլերեն՝ "Bayazet" Armenian Analytical-Research Center, ռուսերեն՝ Армянский Аналитический Исследовательский Центр "Баязет") անկախ հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2021 թվականին Գավառում և հանդիսանում է Գեղարքունիքի մարզի առաջին ուղեղային կենտրոնը։ [1] [2] [3]

Կազմակերպությունը զբաղվում է հասարակագիտական հետազոտություններով, կատարում վերլուծություններ, իրականացնում հարցազրույցներ, ինչպես նաև թարգմանում, խմբագրում և հրապարակում ինֆորմատիվ հոդվածներ՝ կրթական, գիտական, մշակութային և այլ թեմատիկաներով։ «Բայազետ» կենտրոնի գործունեությունը նպաստում է գիտահետազոտական ոլորտի զարգացմանը Գեղարքունիքի մարզում, փաստահեն որոշումների կայացմանը ՏԻ և պետական մակարդակներում` իրականացվող հետազոտական, վերլուծական աշխատանքների, տեղեկատվական հրապարակումների միջոցով [4]։

«Բայազետ» կենտրոնը իր աշխատանքներում ներգրավում է նաև կամավորների՝ տալով նրանց փորձի փոխանակման, ինքնազարգացման, գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված լինելու և ինքնակրթվելու բացառիկ հնարավորություն[5]։

Պատմություն

2021 թվականի հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում գումարվեց «Բայազետ» կենտրոնի հիմնադիր ժողովը[6], որին մասնակցում էին կազմակերպության հիմնադիրներ՝ Գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը[7][8][9], Խորհրդի անդամներ Մարուսյա Հովհաննիսյանը և Տիգրան Չանդոյանը[10]։

2021 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնին շնորհվեց Հասարակական Կազմակերպության կարգավիճակ[11]։

2021 թվականի հուլիսի 1-ին կայացած Արտահերթ համագումարի ժամանակ կազմակերպության Խորհրդի երրորդ անդամ ընտրվեց Հասմիկ Իսրայելյանը[12][13][14], իսկ Վերստուգիչ հանձնաժողովի (ԿՎՀ) առաջին անդամ՝ Վարդան Գարեյանը[15]։

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Բայազետ» կենտրոնին անդամակցում են 17 երիտասարդ՝ հայաստանյան համալսարաններից և գիտահետազոտական կենտրոններից։

Գործունեություն

«Բայազետ» կենտրոնի գործունեության գերակա ուղղությունները կարելի է խմբավորվել 4 հիմնական ոլորտների՝

Հետազոտություններ

«Բայազետ» կենտրոնը իրականացնում է ուսումնասիրություններ և վերլուծություններ քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի հատման միջակայքում, որոնք օգնում են Հայաստանի քաղաքացիական ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և հասարակությանը` հասկանալու և լուծելու հայ հասարակության այն գլխավոր խնդիրները, որոնք իրենց մեջ պարունակում են մի շարք մարտահրավերներ[16]։ Աշխատանքները գրախոսվում և երաշխավորվում են գիտահետազոտական ինստիտուտների և ոլորտային հայտնի մասնագետների կողմից, ապա տպագրվում և հրապարակվում կենտրոնի պաշտոնական կայքէջում։ Կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մարդկանց մնալ մարզում և ունենալ վարձատրվող աշխատանք։

  • Օտար լեզուների իմացության ուսումնասիրություն Գավառի տարածաշրջանի դպրոցականների շրջանում, - Վ․ Հովեյան, Ա․ Խոստեղյան | «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2022
  • «Բայազետ» կենտրոնը միացավ «Ապրի՛լ» նախաձեռնությանը՝ աջակցելով Հայաստանում գիտության զարգացմանը [17]19 մայիս, 2022
  • Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ամենամյա գիտաժողովի[18] ընթացքում զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը, ով ներկայացրեց «Նոր Հայաստան իդեոլոգեմի դրսևորումները Հայաստանի համացանցային մեդիատեքստերում» թեմայով հետազոտական աշխատանքը, որն իրականացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի[19] գիտական ղեկավարությամբ[20]30 ապրիլ, 2022
  • «Բայազետ» կենտրոնի վերլուծական բաժնի անդամները հաջողությամբ ավարտեցին ԱՄՆ-ի Վանդերբիլթի համալսարանի կողմից կազմակերպված օնլայն դասընթացները[21] │ 2021-2022
  • Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը, ով ներկայացրեց «Հայաստանյան քաղաքացիական հասարակության դերը վերափոխվող քաղաքական դաշտի պայմաններում. ինքնաընկալումներ և վերաիմաստավորումներ» հետազոտական աշխատանքը, որն իրականացվել էր Գենդերային հետազոտություների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանի[22] գիտական ղեկավարությամբ │ 1 ապրիլ, 2021
  • Գեղարքունիքի մարզում գործող մարզադպրոցների դերը երեխաների առողջ ապրելակերպի խթանման և սոցիալականացման գործընթացներում- Վ․ Հովեյան, Վ․ Գարեյան | «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2021[23]

Գրադարանագիտական աշխատանք

«Բայազետ» կենտրոնի գրադարանը Գավառի տարածաշրջանի ոչ պետական, ամենախոշոր հանրային գրադարանն է[24], որը ստեղծում է անհրաժեշտ պայմանները գրքերի հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ գրադարանն ունի 6800 միավոր գրականություն և 87 ակտիվ ընթերցող։

  • Գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը պարգևատրվեց Համո Սահյանի անվան գրադարանի բարձրագույն պատվոգրով՝ Գեղարքունիքի մարզում առաջին հիբրիդային գրադարանի ստեղծման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Գրադարանը նաև նվիրատվություն ստացավ 250 միավոր գիրք │ 25 հուլիս, 2022
  • Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը «Բայազետ» կենտրոնին նվիրաբերեց 156 միավոր հայ գրականություն19 հուլիս, 2022
  • «Բայազետ» կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ Գրքի տոնի առթիվ կազմակերպված մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նվերներ հանձնվեցին մրցույթում կայքի միջոցով պատահականության սկզբունքով հաղթող ճանաչվածներին │ 5 մարտ, 2022
  • Գեղարքունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Ջորջ Օրուելի «1984» վեպի քննարկումը[25], որին մասնակցում էին «Բայազետ» կենտրոնի անդամները │ 5 փետրվար, 2022
  • [ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022` առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին
    «Տարվա Կամավոր 2021» Գյումրու մրցանակաբաշխության շրջանակներում Գեղարքունիքի մարզից հաղթող է ճանաչվել «Բայազետ» կենտրոնի կամավոր Լաուրա Մկրտչյանը՝ կենտրոնի կողմից իրականացվող հանրային հիբրիդային գրադարանի ստեղծման գործում ունեցած իր կամավորական աշխատանքի համար[26]5 դեկտեմբեր, 2021

Իրազեկում

«Բայազետ» կենտրոնը տարածում է տեղեկատվական նյութեր, որոնք պարարտ հող են նախապատրաստում` հասկանալու թե ինչպես է փոխվում աշխարհը[27]։ Կենտրոնը իրականացնում և հրապարակում է թարգմանություններ[28] անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից[29], ինչպես նաև կազմակերպում հարցազրույցներ հայաստանյան և արտասահմանյան մասնագետների հետ[30]։

  • «[ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022» ՝ առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին | 25 օգոստոս, 2022
  • Գավառն ընտրում է[31], իսկ «Բայազետ» կենտրոնը լուսաբանում ՏԻՄ ընտրությունները[32] | 15-30 դեկտեմբեր, 2021
  • Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող Hermès ամսագրում հրապարկված Սերժ Մոսկովիչի (Serge Moscovici) հետ հարցազրույցի հայերեն թարգմանությունը[33]18 հուլիս, 2022
  • Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Ումիթ Քուրթի «Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում» հոդվածի թարգմանությունը[34]5 մայիս, 2022

Ոչ ֆորմալ կրթություն

«Բայազետ» կենտրոնը կազմակերպում է պանելային քննարկումներ, դասախոսություններ և տեղեկատվական հանդիպումներ, քանի որ ընդունում է, որ միայն ֆորմալ կրթական համակարգերը չեն կարող արձագանքել ժամանակակից հասարակության մարտահրավերներին և, հետևաբար, ողջունում է ոչ ֆորմալ կրթական պրակտիկայով բոլոր ամրապնդումները։

  • Կայացավ «Երիտասարդները մարզերում՝ այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկումը, որը վարեց «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 15 օգոստոս, 2022
  • Տեղի ունեցավ «TEDx Գավառ 2022» միջոցառումը, որ լի էր մոտիվացնող ելույթներով │ 15 օգոստոս, 2022
  • Հայտնի է ՏրամաՉափ ինտելեկտուալ մրցաշարի հաղթողը․ «Ինտելեկտուալ Գավառ 2022» գավաթը ուղևորվեց Կարմիրգյուղ │ 14 օգոստոս, 2022
  • «Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի Գավառի «Մենթորինգ 2017-2022» ծրագրին │ 3 օգոստոս, 2022
  • ՍոցՔեմփ-2022-ի ժամանակ զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի լրագրող Մարինե Դվոյանը │ 15-17 հուլիս, 2022
  • «Բայազետ» կենտրոնի անդամ Ավետիք Խոստեղյանը ՀԱՀ-ում տեղի ունեցած «Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» թեմայով համաժողովի փորձագետ │ 11 հուլիս, 2022
  • Հաջողությամբ ավարտեց շվեյցարական «ԿԱԶԱ»-ի կողմից կազմակերպված «ՔԿ ուսուցանողների համար» առցանց դասընթացը9 հուլիս, 2022
  • «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի Մարզային շնորհանդես │ 30 հունիս, 2022
  • Երևանում կայացավ Խելացի՛ր ինտելեկտուալ շարժման առաջին մրցաշարը, որին մասնակցում էր «Բայազետ» կենտրոնի թիմը │ 11 հունիս, 2022
  • «Բայազետ» կենտրոնի թիմը «Պոլիտեա» ինտելեկտուալ խաղ-մրցաշարի եզրափակչում │ 4 հունիս, 2022
  • Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ «Արևը՝ որպես էներգետիկ անկախություն» համաժողովը, որին մասնակցում էր նաև «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 1 հունիս, 2022
  • Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ միջմշակութային երեկո, որին մասնակցում էին նաև «Բայազետ» կենտրոնի անդամները │ 27 ապրիլ, 2022
  • «Բայազետ» կենտրոնի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավար Ավետիք Խոստեղյանը մասնակցեց «Համայնքը ԵՍ եմ» ճամբարին │ 22-27 մարտ, 2022
  • «Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» դասընթացին │ 10-11 մարտ, 2022
  • Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի (Բաղադրիչ 2) գաղափարների քվեարկության ժողովը, որին մասնակցում էր նաև «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 1 մարտ, 2022
  • «Բայազետ» կենտրոնի Ֆինանսական բաժնի ղեկավար Նարեկ Թադևոսյանը դասընթաց անցկացրեց Գավառի պետական բժշկական քոլեջում │ 7 փետրվար, 2022
  • ՏԺԴ ԿՀ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների կողմից կազմակերպված հանրային քննարկմանը ներկա էին «Բայազետ» կենտրոնի անդամները │ 25 դեկտեմբեր, 2021
  • «Էրազմուս» ուսանողական ցանցի հրավերով «Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին Երևանում տեղի ունեցող Միջմշակութային երեկոին19 դեկտեմբեր, 2021
  • ԳՊՀ-ում տեղի ունեցավ «Համայնքների խոշորացում 2021» խորագիրը կրող հանդիպում-քննարկումը «Բայազետ» կենտրոնի անդամների բանախոսությամբ │ 4 դեկտեմբեր, 2021
  • Ստեփանավանում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի կառավարում և դիմակայունության բարձրացում համայնքային մակարդակում 2021» թեմայով դասընթացը │ 14-17 հոկտեմբեր, 2021
  • Գավառում տեղի ունեցավ BiG Talk-ը ինտերակտիվ պանելային քննարկումների շարքը, որը որը վարեց «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 27 փետրվար, 2021

Կառուցվածք

Կազմակերպության կառավարման և վերահսկողական մարմիններն ընտրովի են, մնացած պաշտոնների նշանակման և ազատման իրավունքը վերապահված է Գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարի հետ անհաղթահարելի տարաձայնությունների պարագայում Խորհրդի բոլոր անդամների կողմ լինելու դեպքում հրավիրվում է Համագումար ու քննարկման դրվում գլխավոր քարտուղարի պաշտոնանկության հարցը։

Համագումար

Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինը բոլոր անդամների կամ նրանց կողմից ընտրված պատվիրակների համագումարն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։ Համագումարը հրավիրում և վարում է Գլխավոր քարտուղարը՝ բացառությամբ կանոնադրությամբ սահմանված դեպքերի։ Կազմակերպության Համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Համագումարին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են Համագումարի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։

Գլխավոր քարտուղար

«Բայազետ» կենտրոնի կազմակերպչական կառուցվածքը

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը Գլխավոր քարտուղարն է, ով ընտրվում է Համագումարի կողմից 2 տարի ժամկետով։ Գլխավոր քարտուղարը ղեկավարում է կազմակերպության աշխատակազմը, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումը, այդ թվում՝ ֆինանսական գործունեությունը, ապահովում է Համագումարի, Կազմակերպության Խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, դրանց գործունեությանն ուղղված բոլոր հարցերի լուծումը։

Գլխավոր քարտուղարի օգնականը կորդինացնում է բաժինների փոխկապակցված աշխատանքը՝

  • Փորձագիտական և վերլուծական բաժին
  • Թարգմանչական և խմբագրական բաժին
  • Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժին
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
  • Իրավաբանական բաժին
  • Ֆինանսական բաժին
  • Ադմինիստրատիվ բաժին

Խորհուրդ

Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն է, որի անդամները ընտրվում են Համագումարի կողմից 1 տարի ժամկետով։ Խորհուրդը հաստատում է Կազմակերպության ռազմավարական պլանը և հսկում դրա կատարման ընթացքը, ինչպես նաև քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության անդամակցության հարցով։ Կազմակերպության խորհրդի նիստը կարող է որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է ամիսը մեկ անգամ։ Որոշ դեպքերում կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ։

Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողով (ԿՎՀ)

Կազմակերպության վերահսկողական գործառույթը վերապահված է ԿՎՀ-ին, որի անդամները զբաղվում են Կազմակերպության բոլոր անդամների իրավունքների պաշտպանությամբ, Կազմակերպության մարմինների և ստորաբաժանումների որոշումների օրինականության ապահովմամբ։

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ աշխատակից կարող է դիմում ներկայացնել ԿՎՀ-ին, եթե նա համարում է, որ կազմակերպությունում՝

  • ընդունվել են որոշումներ, որոնք խախտել են իր իրավունքները,
  • Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք հակասում են Հայաստանի օրենսդրությանը, Կանոնադրությանը կամ սույն Կանոնակարգին
  • Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք ակնհայտ հակասում են Կազմակերպության գաղափարներին, սկզբունքներին կամ նպատակներին։

Անդամակցություն

«Բայազետ» կենտրոնի անդամ կարող է դառնալ Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ունի ակադեմիական պատրաստվածություն[35]։ «Բայազետ» կենտրոնի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ներկայացնում Գլխավոր քարտուղարին՝ լրացնելով կազմակերպության կողմից մշակված դիմումի ձևաթուղթը։ Գլխավոր քարտուղարի դրական եզրակացության դեպքում թեկնածուն անցնում է մինչև 3 ամսյա փորձաշրջան։ Փորձաշրջանի ավարտին թեկնածուն ներկայանում է Խորհրդի նիստին, որի ժամանակ քվեարկությամբ տրվում է անդամի կարգավիճակ, կամ դիմումը մերժվում է։

Գործընկերներ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպություններ
  2. Ուղեղային կենտրոններ
  3. «Բայազետը պետք է դառնա Գավառի ուղեղային կենտրոնը․ Վահրամ Հովեյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Մենք բաց ենք քննարկելու համագործակցության ցանկացած առաջարկ, որն առընչվում է Գավառի ավելի լավ ապագային․ Ավետիք Խոստեղյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Շարունակում ենք փնտրել տաղանդավոր երիտասարդների զարգացմանը նպաստող նոր մոդելներ․ Անի Թադևոսյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Բայազետ» կենտրոնի հիմնադիր ժողովի արձանագրություն
  7. «Վահրամ Հովեյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Հայաստանի և սփյուռքի գործարարների դերը կարող է բեկումնային լինել Գավառի զարգացման գործում․Վահրամ Հովեյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9 տարի է անցել, բայց խոշորացման ծրագրի շուրջ դեռ ընթանում է ոչ միանշանակ դիսկուրս. Վահրամ Հովեյան
  10. «Տիգրան Չանդոյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Բայազետ» կենտրոնի կանոնադրությունը
  12. «Հասմիկ Իսրայելյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Նկատելի էր, որ «Բայազետ»-ը նեղ շահեր հետապնդող խմբակ չէ, այլ ինտելեկտուալ, զարգացող և սկզբունքային երիտասարդների միասնություն․ Հասմիկ Իսրայելյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Որոնում ենք մենթորներ, ովքեր կօգնեն մեզ բարդ հարցերին ավելի պատրաստ լինել․Հասմիկ Իսրայելյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Վարդան Գարեյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Նպատակ ենք դրել ամեն ջանք գործադրել ի նպաստ մեր համայնքի հասարակական զարգացման․ Տիգրան Չանդոյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Ապրի՛լ» նախաձեռնություն
  18. Կայացավ ԳՊՀ ուսանողական հանրապետական ամենամյա գիտաժողովը, որին մասնակցում էին նաև «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնի ներկայացուցիչները
  19. Աննա Ժամակոչյան
  20. Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում։ / Հեղ. խմբի ղեկ.՝ Գագիկ Հարությունյան ; Հեղ.՝ Ա. Ժամկոչյան, Ա. Մանուսյան, Դ. Գալստյան, Լ. Հակոբյան և ուրիշ.; ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե; «Նորավանք» ԳԿՀ
  21. Workshop in International Survey Methods
  22. Գոհար Շահնազարյան
  23. Գեղարքունիքի մարզում գործող մարզադպրոցների դերը երեխաների առողջ ապրելակերպի խթանման և սոցիալականացման գործընթացներում/ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2021թ.
  24. ««Բայազետ» գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Գրքի քննարկում
  26. Գյումրիում տոնվեց Կամավորների միջազգային օրը. կայացավ «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը
  27. «Կարևորություն ենք տալիս համայնքում վստահելի տեղեկատվական-վերլուծական կենտրոն դառնալուն․ Մարուսյա Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Թարգմանության համար աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում․ Ստելլա Շահինյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Թարգմանելով աշխարհը». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Հարցազրույցներ». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Գավառի ընտրությունների, օվկիանոս դուրս եկող նավի և կարևորի մասին․ Վահրամ Հովեյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. «Գավառն ընտրում է». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Հոգեսոցիալական հայացք․ Հարցազրույց Սերժ Մոսկովիչի հետ».
  34. Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում
  35. «Կենտրոնի շարունակական առաջխաղացման համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին․ Մոնիկա Ստեփանյան». Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

www.bayazet.center