Սթեֆանի Սիգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթեֆանի Սիգման
Ծննդյան թիվ՝փետրվարի 28, 1987(1987-02-28)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Ciudad Obregón, Cajeme, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
IMDb։ID 2362713

Սթեֆանի Սիգման (անգլ.՝ Stephanie Sigman, փետրվարի 28, 1987(1987-02-28)[1], Ciudad Obregón, Cajeme, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի և ամերիկացի դերասանուհի, ով հանրահայտ դարձավ 2011 թվականին, «Միսս Պուլյա» կինոֆիլմի իր գլխավոր դերից հետո։ 2015 թվականին նա նկարահանվեց Netflix «Նարկո» սերիալի առաջին եթերաշրջանում, ինչպես նաև հայտնվել է Սպեկտր ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգմանը ծնվել է Սյուդադ-Օբրեգոնում մեքսիկական և ամերիկյան ծագում ունեցող ընտանիքում։ Նրա ամերիկացի հոր՝ Լի Սիգմանի շնորհիվ, նա երկքաղաքացի է[2]։

2011 թվականին Սիգմանը «Միսս Պուլյա» կինոֆիլմում դերակատարեց գլխավոր դերը, որը քննադատների կողմից շատ բարձր է գնահատվել և ընտրվել է «Օսկար» կինոմրցանակի համար, որպես լավագույն մեքսիկական օտարալեզու ֆիլմ[3]։ Սիգմանը անվանակարգվել է իռլանդական կինոմրցանակի համար, որպես տարվա լավագույն հայտնություն, սակայն պարտվեց Ջեսիկա Չեսթեյնին[4][5]։ 2013 թվականին նա նկարահանվեց «Առաջնեկ» նորվեգիական թրիլերում[6]։ Այդ նույն թվականին USA Network-ի սերիալներից մեկում նա խաղաց գլխավոր դերը Բրայան Գրինբերգի հետ[7]։ Սերիալի անհաջողությունից հետո, նա իր վրա վերցրեց երկրորդական դեր FX «Կամուրջ» սերիալում։

2015 թվականին Սիգմանը Netflix «Նարկո» սերիալում խաղաց հիմնական դերերից մեկը[8][9]։ Հետագայում նա հայտնվեց «007: Սպեկտր» ֆիլմում որպես Ջեյմս Բոնդի ընկերուհիներից մեկը, միևնույն դեպքում լինելով երկրորդ մեքսիկական դերասանուհին, ով խաղացել է այդպիսի դեր երկարատև ֆրանշիզայում[10][11][12][13][14]։ Առաջնայինը եղել է Լինդա Քրիստիանը 1954 թվականին[15]։ Դրանից հետո նա ստացել է հիմնական կանացի դերեր՝ «Հովանու ներքո» և «Պատերազմ բոլորի հետ» ֆիլմերում[16]։

2016 թվականին Սիգմանն ունեցավ երկրորդական դեր Ջոն Ռիդլիի ABC «Ամերիկյան հանցագործություն» անթոլոգիայի երկրորդ եթերաշրջանում[17]։ Հետագայում Ռիդլին տվեց նրան «Пресенс» դետեկտիվ սերիալի գլխավոր դերը[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Ծանոթագրություններ
2006 Մանրամասն Con lujo de detalle ընկերուհի կարճամետրաժ ֆիլմ
2010 Ոսկե գետակ Rio de Oro Էսթելա
2011 Միսս Պուլյա Miss Bala Լաուրա Գերերո անվանակարգ — Dublin Film Critics' Circle Award տարվա լավագույն հայտնություն
2012 Մորելոս Morelos Ֆրանսիսկա Օրթիզ
2012 Թիթեռների թռիչք Flight of the Butterflies Կատալինա Ագուադո
2013 Կապույտ երկինք El cielo es azul Լաուրադա
2013 Առաջնեկ Pioneer Մարիա Սալազար
2014 Ալիսիան Մարիայի աշխարհում Alicia en el país de María Ալիսիա
2015 Փայլող լճակ Shimmer Lake Սթեֆ Բարթոն
2015 Սպեկտր Spectre Էսթրելա
2016 Պատերազմ բոլորի հետ War on Everyone Դելորես
2016 Հովանու ներքո Going Under Լուպե
2017 Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը Annabelle: Creation քույր Շառլոտա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
2013 Պայմանավորվածություն The Arrangement Լուրդես Նիվես օդաչու
2013-14 Կամուրջ (ֆիլմ) The Bridge Էվա Գուերա 14 եթերաշրջան
2015 Նարկո Narcos Վալերիա Վելես մշտական դեր, 9 եթերաշրջան
2016 Ամերիկյան հանցագործություն American Crime Մոնիկա Ավա
2016 Պրեսենս Presence Պրեսենս Ֆոսթեր օդաչու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Miss Bala star Stephanie Sigman rises with a bullet». thestar.com. 2012 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  3. «'Miss Bala' Crowned Mexico's Foreign-Language Oscar Submission». The Hollywood Reporter.
  4. «The Dublin Film Critics Circle Honours Drive». irishtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Ryan Adams (2011 թ․ դեկտեմբերի 27). «Dublin Film Critics Circle Awards 2011». awardsdaily.com.
  6. «Pioneer (12A)». Arrow Film Distributors. British Board of Film Classification. 2014 թ․ մարտի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  7. Nellie Andreeva. «Bryan Greenberg And Stephanie Sigman To Star In USA's Cheryl Heuton/Nick Falacci Pilot, Lifting Contingency - Deadline». Deadline. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  8. «"Stephanie Sigman Joins Netflix Series 'Narcos'"». Variety. 2014 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Entrevista exclusiva con la nueva chica Bond mexicana». www.publimetro.com.mx (իսպաներեն). Metro International. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին. «Hago a Valeria Velez, un personaje distinto basado en la amante de Pablo Escobar, Virginia Vallejo, un personaje importante en Colombia»
  10. «Mexican Actress is the New Bond Girl - Costa Rica Star News». Costa Rica Star News.
  11. «STEPHANIE SIGMAN JOINS SPECTRE». www.007.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  12. «New Bond Girl Stephanie Sigman Stands Out». maxim.com.
  13. «'SPECTRE' Adds New, Younger Bond Girl». yahoo.com. 2015 թ․ մարտի 10.
  14. «Stephanie Sigman InStyle interview and photos - InStyle UK». InStyle UK. 2016 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  15. «New Film Spectre Casts Stephanie Sigman as 1st Mexican-born Bond Girl on the big screen: 5 things to know about her». EOnline. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  16. Mike Fleming Jr. «John Goodman & Stephanie Sigman Added To Bruce Willis Comedy Film - Deadline». Deadline. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  17. Denise Petski. «Stephanie Sigman Joins 'American Crime' As Recurring - Deadline». Deadline. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  18. Nellie Andreeva. «John Ridley ABC Drama Pilot 'Presence' Casts Stephanie Sigman In The Title Role». Deadline. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեֆանի Սիգման» հոդվածին։