Սենտ Էտիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենտ Էտիեն

Սենտ Էտիեն, ֆր.՝ Saint-Etienne, քաղաք Ֆրանսիայում, Կենտրոնական ֆրանսիական զանգվածում։ Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 1975 թվականի տվյալներով ուներ 220 հազար բնակչություն։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակությունը, մետալուրգիան, թեթև արդյունաբերությունը։ Կա ածխի արդյունահանում, համալսարան և լեռնային բարձրագույն դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png