Սեյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեյու (ճապ.՝ 声優, ճապ.՝ 声の俳優 բառից, որը նշանակում է հնչունավորման դերասան) հնչունավորման ճապոնական դերասաններ։ Սեյուն հիմնականում հնչունավորում է անիմեի, վիդեոխաղերի, արտասահմանյան ֆիլմերի, ինչպես նաև ռադիոյի դերեր։ Ճապոնիայում գոյություն ունի հատուկ ինդուստրիա, որը ձևավորում և նախապատրաստում է սեյուներ։ [1]

Մասնագիտության նկարագիրն ու մշակույթի մեջ արտացոլումը[խմբագրել]

Ի տարբերություն մյուս բոլոր երկրների, որտեղ անիմացիոն ֆիլմերի հնչունավորման համար հրավիրում են թատրոնի դերասանների, Ճապոնիայում հնչունավորման դերասանը առանձին մասնագիտություն է՝ իր նրբություններով։ Գոյություն ունեն սեյուների պատրաստման հատուկ դասընթացներ, որոնց հաճախելը բարձր մրցակցության պատճառով այնքան էլ հեշտ չէ։ [1]Դասընթացների ընթացքում ապագա սեյուին սովորեցնում են հմտորեն կիրառել իր ձայնը՝ այն փոփոխել՝ կախված կերպարի տարիքից, սեռից և տրամադրությունից։ Աշակերտներին, այս ամենից բացի, սովորեցնում եմ երգել։ Ուսուցանման ծրագիրը, այդ ձևով, իրենից ներկայացնում է դերասանական և վոկալային մասնագիտական դասերի համախումբ։

Սեյուների մեծամասնությունը կանայք են, քանի որ կանացի ձայների պահանջարկը ավելի բարձր է. նրանք բացի կանացի դերերից հնչունավորում են նաև մանկական և երբեմն դեռահաս տղաների դերեր։[1]

Շատ սեյուներ, անիմեյի հնունավորումից բացի, միաժամանակ հաջողությունների են հասնում էստրադային ոլորտում, խաղում են ռադիոներկայացումներում, վարում հեռուստա- և ռադիոհաղորդումներ, հնչունավորում ֆիլմեր։ Հենց միայն անիմեի հնչունավորումը բավականաչափ շահույթ չի բերում։ [2]

Սեյուների (մասնավորապես գլխավոր դերակատարբերի) մասնակցությունը որևէ անիմե- սերիալում հաճախ չի ավարտվում նրանց՝ այդ անիմեում կերպարների հնչունավորմամբ։ Հեռուստասերիալից հետո կարող են լույս տեսնել DVD-ով հավելյալ բոնուսային սերիաներ կամ առանձին OVA-ներ։ Անիմեի ցուցադրության հետ զուգահեռ կամ դրանից հետո հեռուստատեսությամբ կարող են ցուցադրվել ինտերնետ-ռադիո հաղորդումներ, որոնց մասնակցում են գլխավոր դերերը կատարող սեյուները (բայց արդեն իրենց անունից, այլ ոչ իրենց կերպարի)։ Ըստ անիմեի սյուժեի կարող են ստեղծվել համակարգչային խաղեր և/կամ ձայնագրվել Drama CD, ինչի համար հաճախ (բայց ոչ միշտ) հնչունավորման համար հրավիրվում են նույն սեյուները, ինչ անիմեում։ Բացի այդ, անիմեի դուրս գալուց հետո սովորաբար լույս են տեսնում դրանց երաժշտական կոմպոզիցիաներով (OST) CD-ներ և հաճախ նույնիսկ հավելյալ ստեղծագործություններով, օրինակ կերպարների երգերով (դա կոչվում է Character CD), որտեղ այդ երգերը կատարում են համապատասխան դերակատար սեյուները։ [3][4]

Երբեմն սեյուները կատարում են նաև անիմեի բացող և/կամ փակող երաժշտական կոմպոզիցիաները։ Նրանք կարող են այդպիսի երգերը կատարել միայնակ կամ երգերի կատարման համար ժամանակավորապես կազմել փոփ-խմբեր (կոչվում են սեյու-յունիթներ)։ Սա արվում է նաև սերիալների հավելյալ գովազդի համար։ Օրինակի համար կարելի հիշել «DoCo» խումբը, որը կազմված էր «Ռանմա ½» հչունավորող դերասանուհիներից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Իվանով Բ. Ա., «Ճապոնական անիմացիայի ներածություն», с. 218
  2. Իվանով Բ. Ա., «Ճապոնական անիմացիայի ներածություն»
  3. Khan, Ridwan. Cardcaptor Sakura Complete Vocal CD(անգլերեն) Animefringe
  4. White Album Character Song 1 / Morikawa Yuki - Review(անգլերեն) Anime Instrumentality

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]