Սան-Բրունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սան Բրունո (անգլ.՝ San Bruno) - քաղաք , Սան Մատեոի շրջակայքում, Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ ։ Համաձայն 2010 թ. Մարդահամարի տվյալների, այդ քաղաքի բնակչությունը 41,114 մարդ է։

Քաղաքը գտնվում է մոտակայքում, բայց չի ներառում Սան Ֆրանցիսկո միջազգային օդանավակայանը (գտնվում է շրջանի իրավասության տակ գտնվող ոչ համայնքային տարածքում ) և Գոլդեն Գեյթ ազգային գերեզմանատունը (պատկանում է դաշնային կառավարությանը)։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Բրունոն գտնվում է Հարավային Սան-Ֆրանցիսկոյի եւ Միլլբրո քաղաքների միջև, Սան Ֆրանցիսկո միջազգային օդանավակայանի մոտ, 19 կմ հարավ Սան Ֆրանցիսկոյի կենտրոնից ։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների՝ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 14,1 կմ², այն ամբողջությամբ հող է ։ Քաղաքը հիմնականում ձգվում է Սան-Ֆրանցիսկոյի ծոցի մոտ գտնվող հարթավայրերից մինչև Սանտա Կրուս լեռնաշղթայի ստորոտները, որոնք բարձրանում են ծովի մակարդակից 183 մ բարձրության վրա Քրիսթմուրում և ծովի մակարդակից 213 մ բարձրության վրա՝ Պորտոլա լեռներում։ Սան-Բրունոյի քաղաքապետարանը պաշտոնապես գտնվում է ծովի մակարդակից 12,5 մ բարձրության վրա։

Միլլսի, Քրիստմուրայի և Ռոլինգվուդի այգիների որոշ մասեր շատ լեռնոտ են և ունեն ձորեր և կիրճեր ։ Նրանց բլուրներից Սան Ֆրանցիսկոյի ծոցի ուղղությամբ հոսում են բազմաթիվ առուներ, որոնք այժմ ուղղված են հեղեղատարների մեջ։ Քաղաքից դուրս, Սկայլայն բուլվարից արևմուտք գտնվում է Սան-Անդրեաս լիճը, որն իր անունը տվել է հայտնի Սան-Անդրեաս ճեղքվածքին 1895 թվականին ։ Լիճը այն մի քանի աղբյուրներից մեկն է, որն օգտագործվում է Սան Ֆրանցիսկոյի ջրային ռեսուրսների դեպարտամենտի կողմից՝ Սան Ֆրանցիսկոյին և Սան Մատեո շրջանի մի քանի բնակավայրերին ջուր մատակարարելու համար, ներառյալ Սան Բրունոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Բրունոի վայրում նախկինում եղել է ՕլոնեյՈւրեբուրե գյուղը։ Այն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի պիոներ Գասպար Պորտոլա-ի-Ռովիրա 1769 թվականի նոյեմբերին։ Նրանից հետո Բրունո դե Հեչետն ավելի մանրամասն ուսումնասիրեց տարածքը։ Հենց նա էր, ով այնտեղ գտնվող գետերը անվանեց Սան-Բրունո, ի պատիվ կաթոլիկ սրբի՝ Բրունո Քյոլնի, վանական միաբանության հիմնադրի։ Ըստ երևույթին, գետի անվանումը հետագայում դարձել է ամբողջ բնակավայրի անվանումը։

ԱՄՆ փոստային բաժանմունքի առաջին մասնաճյուղը Սան Բրունոյում բացվել է 1875 թվականին ։ Այժմյա փոստային բաժանմունքը, որը սպասարկում է 94066 ինդեքսը, գտնվում է Հանթինգտոն պողոտայում, Թանֆորան առեւտրի կենտրոնի կողքին։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն իսկապես մեծացավ 1906 թվականի երկրաշարժից հետո։ Այդ տարվա վերջում ավարտվեց քաղաքի առաջին հանրակրթական դպրոցի կառուցումը։ Էդգմոնտի տարրական դպրոցը կառուցվել է 1910 թվականին և բոլոր դասարանները տեղափոխվեցին այնտեղ։ Մեկ այլ դպրոց՝ Նորթ Բրո, բացվել է 1912 թվականին։ Նրա վաղ շրջանի ուսանողների թվում էր ապագա դերասան Էդի «Ռոչեստեր» Անդերսոնը։

Սան Բրունոն ծովային ավիացիայի ծննդավայրն է։ 1911 թվականի հունվարի 18-ին օդաչու Յուջին Էլին թռավ Թանֆորանի օդանավակայանից և պատմության մեջ առաջին անգամ բարեհաջող վայրէջք կատարեց ծովային նավի վրա՝ Փենսիլվանիա ռազմանավի, որը խարսխված էր ծովածոցում : 1927 թվականի սկզբին քաղաքի մոտ հայտնվեց Սան Ֆրանցիսկո միջազգային օդանավակայանը, որի մեջ էր նաև օդերևութաբանական կայանը, որը մինչև այսօր օգտագործվում է Ազգային օդերևութաբանական ծառայության կողմից ։ Նույն թվականին Չարլզ Լինդբերգն այցելեց այնտեղ, աշխարհում իր առաջին միայնակ անդրատլանտյան թռիչքից հետո, Միացյալ Նահանգներ շրջագայության ժամանակ։ Սակայն, նրա հայտնի «Սենտ-Լուիսի հոգի» ինքնաթիռը խրվեց օդանավակայանի կեղտոտ ցեխի մեջ։

Սան-Բրունոյի համայնապատկերը
Սան-Բրունոյի համայնապատկերը


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գտնվում է YouTube ընկերության գրասենյակը, որը համարվում է այդ քաղաքի ամենամեծ գործատուն։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նարիտա, Ճապոնիա- եղբայր-քաղաք Սան-Բրունո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]