Բրունո Քյոլնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Քյոլնեցի
Ծնունդ1030[1][2][3][…]
ԾննդավայրՔյոլն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանհոկտեմբերի 6, 1101(1101-10-06)[4][5]
Վախճան վայրCertosa di Serra San Bruno, Սերա Սան Բրունո, Duchy of Apulia and Calabria
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունԿարտեզյան միաբանություն
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀոկտեմբերի 6[6]
Աշխատանքկաթոլիկ քահանա, գրող և մենակյաց
ՊաշտոնMinister General of Carthusians?
ԵրկիրԳերմանիա
ԱշակերտAnselm of Laon?

Բրունո Քյոլնեցի (գերմ.՝ Bruno von Köln, 1030[1][2][3][…], Քյոլն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 6, 1101(1101-10-06)[4][5], Certosa di Serra San Bruno, Սերա Սան Բրունո, Duchy of Apulia and Calabria), կաթոլիկ սուրբ, Կարտեզյան միաբանության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք պատմական աղբյուրների հաղորդմամբ Բրունո Քյոլնեցին ծագում էր Քյոլնի Հարդեֆուստ (անգլ.՝ Hardefust) հին ազնվական ընտանիքից, որը հետագայում սերտ կապ էր պաշտպանում Կարտեզյան միաբանության հետ[7]։

Բրունոն փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանում Քյոլնի եկեղեցական դպրոցում և Ռեյմսում։ 1056 թվականին ստանձնում է Ռեյմսի եկեղեցական դպրոցի ղեկավարությունը։ Կաթոլիկ եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների միջև տեղի ունեցող եկեղեցական պաշտոններին նշանակման համար պայքարում բռնում է եկեղեցու կողմը, ինչը ստիպում է Ռեյմսի եպիսկոպոսին նրան հեռացնել իր թեմից։ 1080 թվականին Բրունոն անդամագրվում է Մոլեմի բենեդիկտյան աբբայության միաբանությանը։ 1084 թվականին նա հիմնում է իր առաջին վանական բնակավայրը, սակայն շուտով Գրենոբլի եպիսկոպոս Հյուգո Գրենոբլեցու աջակցությամբ Ֆրանսիական Ալպերում հիմնում է Գրանդ Շարտրյոզ վանքը։

1090 թվականին Բրունո Քյոլնեցին իր նախկին աշակերտ նորընտիր Հռոմի պապ Ուրբանոս II-ի հրավերով ժամանում է Հռոմ և ստանձնում նրա խորհրդականի պաշտոնը։ Պապի կողմից նրան է տրամադրվում Ռեջիո դի Կալաբրիայի թեմը։ 1091 թվականին Բրունոն հիմնում է Սերա Սան Բրունոյում Սանտո Ստեֆանո դել Բոսկո վանքը, որտեղ և վախճանվում է 1101 թվականի հոկտեմբերի 6-ին։ 1514 թվականին Հռոմի պապ Լևոն X-ի կողմից Բրունո Քյոլնեցին սրբադասվում է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedrich Wilhelm Bautz, Bruno von Köln. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 772.
  • Josef Hemmerle, Brun(o), heilig, Stifter des Kartäuserordens. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 2, Duncker & Humblot, Berlin 1955, ISBN 3-428-00183-4, S. 673 f. (Digitalisat).
  • Gerardo Posada, Der heilige Bruno. Vater der Kartäuser. Ein Sohn der Stadt Köln. Wienand, Köln 1987 ISBN 3-87909-157-9.
  • Philipp Woker, Brun, der heilige Bruno, Stifter des Kartäuserordens. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 3, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 436 f.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Galiciana — 1999.
  2. 2,0 2,1 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  3. 3,0 3,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 30.
  7. Ambrose Mougel, St Bruno. In: Catholic Encyclopedia, Band 3, Robert Appleton Company, New York 1908.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Քյոլնեցի» հոդվածին։