Սանտա Մարիա դել Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դել Մար
կատ.՝ Basílica de Santa Maria del Mar
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունSant Pere, Santa Caterina i la Ribera?
ՀասցեPl. Sta. Maria, 1, Pg. Born 1-3 i Sombrerers, 2-4
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմԲարսելոնայի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1329
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն
ՆվիրվածOur Lady, Star of the Sea?
ՃարտարապետBerenguer de Montagut?
Ճարտարապետական ոճCatalan Gothic?
Հիմնադրված1329
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria del Mar Վիքիպահեստում
santamariadelmarbarcelona.org(կատ.)

Սանտա Մարիա դել Մար (կատ.՝ Santa Maria del Mar), գոթական եկեղեցի Բարսելոնայի Լա Ռիբերա պատմական թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1329-1383 թվականներին Կատալոնիայում առևտրի և ծովագնացության ծաղկման դարաշրջանում։ Սանտա Մարիա դել Մարը իրենից ներկայացնում է կատալոնական գոթական ճարտարապետության ակնառու օրինակ[2], որը տարբերվում է ոճի մաքրությամբ և եզակիությամբ, ինչը բնորոշ չէ միջնադարյան շատ շինություններին։

Սանտա Մարիա դել Մար եկեղեցու առաջին հիշատակումը վերաբերում է 998 թվականին։ Ժամանակակից տաճարի շինարարությանը նպաստել է Բեռնատ Լուլը, որը 1324 թվականին նշանակվել է եկեղեցու «վարդապետ»։ Շինարարությունը սկսվել է 1329 թվականի մարտի 25-ին։ Եկեղեցու առաջին քարը դրվել է Ալֆոնսո IV Արագոնացի թագավորի կողմից, որի մասին վկայում են եկեղեցու ճակատամասի վրա կատալոներեն և լատիներեն մակագրությունները։ Եկեղեցու շինարարությանը օգնել են Ռիբերայի բոլոր գիլդիաները (միջնադարում վաճառականների միություն)։ Պատերի, կողմնային կապելլաների և ճակատամասի շինարարությունն ավարտվել է 1350 թվականին։ 1379 թվականին շենքում հրդեհ է բռնկվել և ոչնչացրել շենքի մեծ մասը։ Շինարարությունն ավարտվեց 1383 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ օգոստոսի 15-ին եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը։ 1428 թվականի երկրաշարժը լուրջ վնաս է հասցնել կառույցին և ոչնչացրել եկեղեցական ճակատամասի արևմտյան ճակատի վարդակը։ Նոր գոթական վիտրաժային պատուհան տեղադրվեց 1459 թվականին։

1923 թվականի մարտի 9-ին, Հռոմի պապ Պիոս XI-ը շնորհել է Սանտա Մարիա դել Մար եկեղեցուն «Փոքր պապական բազիլիկ» անվանումը։

1936 թվականին բարոկկո ոճով կառուցված խորանը և գեղանկարները հրդեհի պատճառով այրվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Cirici, Alexandre. Barcelona paso a paso, Barcelona, Editorial Teide, S.A. 2nd ed., 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դել Մար» հոդվածին։