Կինն ու թռչունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինն ու թռչունը
տեսակքանդակ
քանդակագործԽոան Միրո
տարի1983
բարձրություն2200
լայնություն300
ուղղությունժամանակակից արվեստ
ժանրհանրային արվեստ
նյութբետոն
գտնվելու վայրԲարսելոնա
քաղաքLa Nova Esquerra de l'Eixample?
մասն էpublic art in Barcelona?
կայք
 Dona i Ocell Վիքիպահեստում

Կինն ու թռչունը (կատ.՝ Dona i Ocell), Խոան Միրոյի հեղինակած քսաներկու մետր բարձրությամբ արձանն է, որը 1983 թվականին տեղադրվել է Բարսելոնայի Խոան Միրոյի զբոսայգում։ Համահեղինակ Խոան Գարդի Արդիգասը արձանը պատել է խճանկարով[1]։

Բետոնե արձանը պաշտոնապես բացվել է 1982 կամ 1983 թվականին (համաձայն տարբեր աղբյուրների), և Միրոյի Արտիգասի հետ համագործակցած վերջին աշխատանքներից մեկն է[2]։ Արտիգասը բետոնի վրա խճանկար է արել, ինչը, որ առաջ արել էր Միրոյի պատի վրա Ռեյնի Լյուդվիգսհաֆենում։ Այս գործը Միրոյին պատվիրված երեք գործերից վերջինն էր, որոնք պետք է դիմավորեին Բարսելոնայի հյուրերին՝ երկնքում, ջրում և ցամաքում[3]։

Միրոն չի կարողացել մասնակցել բացմանը, քանի որ ծանր հիվանդ էր։ Նա մահացել է քանդակի բացումից մոտ մեկ տարի անց։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունում օգտագործված է Միրոյի շատ աշխատանքներում տարածված՝ կնոջ և թռչնի թեման։ Կատալոներեն «թռչուն» բառը ծածկալեզվով օգտագործում են առնանդամը հիշատակելու համար։ Դա հետքն է թողել քանդակի արտաքին տեսքի վրա[4], որի գլխում անցք կա։ Քանդակը պատող խճանկարը կատարված է հիմնական գույներով, քանդակի վրա մուգ սալիկներով ճեղք է պատկերված, որը խորհրդանշում է կանացի սեռական օրգանը[5]։ Այդ գաղափարը նոր չէ, և նմանատիպ քանդակներ շատ են հանդիպում 2—3-րդ դարերի հռոմեական քանդակում[4]։

Զբոսայգին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգին

Զբոսայգին, որտեղ տեղադրված է քանդակը, գտնվում է Բարսելոնայի Իսպանիայի հրապարակում։ Զբոսայգին ժողովրդականություն վայելող հանգստի վայր է[6]։

Զբոսայգին բաժանված է երկու տարածքի; Ցածրադիր գոտում բուսականությամբ հարուստ այգի է, իսկ ավելի բարձր գոտում արհեստական լիճ է, որի անկյուններից մեկում էլ տեղադրված է քանդակը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Joan-Gardy Artigas». The Artists.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Joan Gardy Artigas». rogallery.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Bryant, Sue. «Barcelona p.343». New Holland. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Simonis, Damien (2010). Barcelona p. 146. Lonely Planet. ISBN 9781741795936.
  5. Hersey, George (2001). The Monumental Impulse: Architecture's Biological Roots p.136. MIT Pres. էջ 264. ISBN 9780262582032.
  6. Bryant, Sue (2008). Barcelona (Fifth ed.). New Holland Publishers. էջ 93. ISBN 9781847731043. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  7. «Parc Joan Miró». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.