Ռուստամ սարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ սարկավագ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1995(1995-11-05)
ԾննդավայրՎաղարշապատ, Էջմիածնի շրջան
Մահացել էհոկտեմբերի 28, 2020(2020-10-28) (24 տարեկան)
Մահվան վայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններսարկավագ

Ռուստամ Իշխանի Պողոսյան (Ռուստամ սարկավագ Պողոսյան) նոյեմբերի 5, 1995(1995-11-05), Վաղարշապատ, Էջմիածնի շրջան - հոկտեմբերի 28, 2020(2020-10-28), Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջան, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 2002 թվականին սովորել է Վոլգոգրադ մարզի Կամիշին քաղաքի 8-րդ միջնակարգ դպրոցում։ Առաջին դասարանը ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։ Մասնակցել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցին կից կազմակերպված «Այծեմնիկ» բակային ճամբարին, այնուհետև սովորել Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցում։

2004 թվականին ընդունվել է Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը։ Երաժշտական գործիքներից տիրապետում էր՝ կլարնետի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի, կիթառի։ 2004 թվականին ընդունվել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնառության տարիներին ամառային արձակուրդներին մասնկացել է ճամբարներին,որպես դպիր։ Ուսումնառությանը զուգահեռ ստեղծել էր «Armenian Hands» հուշանվերների փոքր բիզնեսը։ Պատրաստել է խաչեր զինվորների համար, և նրանց շրջանում հայտնի է եղել որպես՝ խաչեր նվիրող Ռուստամ։ 2013-2019 թվականներին երգել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ և փոքր եգչախմբերում, եղել է երգչախմբերի ավագը։ Գրել է մի շարք բանաստեղծություններ՝ նվիրված հայրենիքին, մորը, պանդխտությանը։ 2016 թվականին ձեռնադրվել է ուրարակիր։ 2017 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ երգչախմբի հետ եղել է Մոսկվայում։

2017 թվականի ամռանը hոգևոր ծառայութունն անց է կացրել Սանկտ-Պետերբուրգում։ 2018 թվականի ամռանը հոգևոր ծառայությունն անց է կացրել ԱՄՆ-ում։

2016-2019 թվականներին զատկական ծառայությունն անց է կացրել Տավուշի թեմում։ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ Ծառայել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ[1]։ 2019 թվականի հուլիսի 28-ին մեկնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր[2][3][4]։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Արցախի երկրորդ պատերազմի Հայ-ռազմական գործողությունների ժամանակ Կարմիր շուկա տարածքում։ Հուղարկավորված է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ սակավագը ամուսնացած չէր, հայրը՝ Իշխան Ռուստամի Պողոսյանն է, մայրը՝ Նարինե Կարապետի Պողոսյանը, տատը՝ Սիլվա Վրույրի Պողոսյանը,քույրը՝ Սիլվա Իշխանի Պողոսյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 LLC, VIP Studio. «Մեր Ռուստամ սարկավագն ընկավ կռվի դաշտում. Տեր Եզնիկի գրառումը». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
  3. «Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը». news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Journalist.am (2020 թ․ նոյեմբերի 8). «Ճեմարանն ինձ սովորեցրեց ծառայել Աստծուն, բանակն էլ թող սովորեցնի ծառայել հայրենիքին. անմահացած հերոս Ռուստամ Պողոսյան». Ժուռնալիստիկայի ֆակուլտետ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.