Ռուսաստանի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանի հայկական տպագրություն, հայկական տպագրություն Ռուսաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է Սանկտ Պետերբուրգում 1781 թվականին՝ Գրիգոր Խալդարյանի տպարանի հիմնադրումով (տես` Սանկտ Պետերբուրգի հայկական տպագրություն1790 թվականին Աստրախանի թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի ջանքերով այդ տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան, այնուհետև՝ Աստրախան (տես` Նոր Նախիջևանի հայկական տպագրություն, Աստրախանի հայկական տպարան

19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմյանսկի վեստնիկ» թերթի 1916 թվականի համարներից մեկը

1819 թվականին Մոսկվայում՝ ֆրանսիացի Օգյուստ Սեմենի տպարանում, հրատարակվել է Սերովբե վարդապետի «Ծաղիկ գիտութեանց» հանրագիտարանային բառարանը, 1821 թվականին՝ Հարություն Ալամդարյանի «Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ» բառարանը, որին հաջորդել են Մանուել վարդապետի «Դպրութիւն մանկանց ի Մանուէլ ծայրագոյն վարդապետէ եւ յաջորդէ նահանգին Ղրիմու» (1821 թվական) և այլ դասագրքեր։ 1828 թվականին Լազարյան ճեմարանը Սանկտ Պետերբուրգում բացել է իր տպարանը, որտեղ լույս են ընծայվել պաշտոնական վավերագրեր (հայկական և ռուսական)։ Այնուհետև տպարանը տեղափոխվել է Մոսկվա և գործել մինչև 1866 թվականը առաջին գիրքը՝ «Աւետարանի զօրութին»-ը, տպագրվել է 1830 թվականին (տես` Մոսկվայի հայկական տպագրություն)։ Ռուսաստանի հայկական տպագրության մեջ կարևոր դեր ունեն նաև պարբերականները։ Ռուսաստանում հայկական առաջին՝ «Արեւելեան ծանուցմունք» թերթը, հրատարակվել է 1816 թվականին Աստրախանում։ Շուրջ 200 տարվա ընթացքում այստեղ տպագրվել են ավելի քան 90 անուն պարբերականներ, որոնցից մի քանիսը նկատելի տեղ են գրավել հայ մամուլի պատմության մեջ։

Մոսկվայում լույս են տեսել ազգային, կրթական, դաստիարակչական «Հիւսիսափայլ» (1858-1862 թվականներ և 1864 թվական) ամսագիրը, գրական, կրոնական «Ճռաքաղ» (1858-1862 թվականներ), տեղեկատվական «Համբաւաբեր Ռուսիոյ» (1861-1864 թվականներ), պատմաբանասիրական «Փարոս Հայաստանի» (1879-1881 թվականներ), մշակութային «Հանդէս գրականական եւ պատմական» (1888-1890 թվականներ և 1894-1896 թվականներ) հանդեսները, գրական-գեղարվեստական, քննադատական «Գարուն» (1910-1912 թվականներ) տարեգիրքը, գրական, հասարակական-քաղաքական, մշակութային «Մարտ» (1911-1916 թվականներ) ամսաթերթը, հասարակական-քաղաքական, գրական «Արմյանսկի վեստնիկ» (1916-1918 թվականներ, 1990-2002 թվականներ, ռուսերեն) հանդեսը, հասարակական-քաղաքական «Պրո Արմենիա» (1991-1992 թվականներ, շարունակել է Փարիզում 1900-1914 թվականներին լույս տեսած նույնանուն պարբերականի ավանդույթները) ամսագիրը և այլն, Նոր Նախիջևանում՝ հասարակական-քաղաքական, ազգային, գրական «Նոր կեանք» (1906-1907 թվականներ), «Մեր ձայնը» (1907-1909 թվականներ), «Լոյս» (1910-1914 թվականներ), «Գրիչ» (1912-1914 թվականներ), «Գաղութ» (1914-1916 թվականներ), «Հայ համայնք» (1918-1920 թվականներ) շաբաթաթերթերը և այլն, Սանկտ Պետերբուրգում՝ ազգային, գրական, պատմական «Հիւսիս» (1863-1864 թվականներ) շաբաթաթերթը, գրական-գեղարվեստական «Արաքս» (1887-1898 թվականներ) և «Բանբեր գրականութեան եւ արուեստի» (1903-1904 թվականներ) կիսամյա հանդեսները և այլն, Աստրախանում՝ հասարակական-քաղաքական, տնտեսական «Լրաբեր» (1908-1909 թվականներ) շաբաթաթերթը, հասարակական-քաղաքական, գրական «Մեր կեանքը» (1910-1912 թվականներ) կիրակնօրյա թերթը, Եկատերինոդարում՝ գրական, հասարակական «Արձագանք» (1918-1920 թվականներ) եռօրյա ազգային, մշակութային, պատմական «Մաշտոց» (1993-2003 թվական, Կրասնոդար) թերթերը և այլն։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում լույս են տեսնում մշակութային, կրթական, պատմական, կրոնական «Հյուսիսափայլ» (1994 թվականից, Մոսկվա), քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային «Արմենիա ի միր» (1995 թվականից, Մոսկվա, ռուսերեն), «Գործարար» (1999 թվականից, Կալուգա) հանդեսները, հասարակական-քաղաքական «Արմենիան թայմս» (1994 թվականից, Մոսկվա), «Երկրամաս» (1996 թվականից, Կրասնոդար, ռուսերեն), «Նոյև Կովչեգ» (1997 թվականից, Քիշնև, 2000 թվականից՝ Մոսկվա, ռուսերեն), «Նաիրի վ Կալինինգրադե» (2003 թվականից, Կալինինգրադ), ազգային, հասարակական, կրոնական «Հավատամք» (1993 թվականից, Սանկտ Պետերբուրգ), «Հայաստանյայց եկեղեցի» (2007 թվականից, Մոսկվա) ամսաթերթերը, Ռուսաստանի հայերի միության «Վեստնիկ» (2002 թվականից Մոսկվա, ռուսական) ամենամյա տեղեկագիրը, «Խաչքար» (2007 թվականից, Կրասնոդար, ռուսերեն) ամսագիրը և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նանումյան Ռ., Հայ-ռուս գրական կապերի շուրջը, Ե., 1945: Հովնան Գ.
  • Ռուս-հայ գրական կապերը XIX-XX դարերում, հ. 1-2, Ե., 1960-1961: Աբրահամյան Ա.
  • Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, Ե., 1964: Արշարունի Ա.
  • Մոսկվայի հայ մամուլը, Ե., 1971
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։