Արմյանսկի վեստնիկ (1916-1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմյանսկի վեստնիկ
ռուս.՝ Армянскій вѣстникъ
Տեսակհանդես
Լեզուռուսերեն[1]
Հիմնադրվել է1916[1]
ԳրասենյակՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
Լուծարվել է1918[1]

«Արմյանսկի վեստնիկ» (ռուսերեն՝ "Армянский вестник" - «Հայկական լրաբեր»), հասարակական-քաղաքական, գրական պատկերազարդ շաբաթաթերթ ռուսերեն լեզվով։ Հրատարակվել է Մոսկվայում 1916 թվականի հունվարից 1918 թվականի ապրիլը։

Խմբագիր-հրատարակիչ՝ Ի. Ամիրով։ Նրա հետ սերտ գործակցել է Ա. Ջիվելեգովը։ Շաբաթաթերթը հրապարակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, հայ և ռուս հասարակայնության հայտնի ներկայացուցիչների (Լեո, Վ. Թոթոմյանց, Տ. Հախումյան, Խ. Քուչուկ-Հովհաննիսյան, Գ. Ձուբար, Գ. Ձալխուշյան, Ս.Գորոդեցկի, Վ. Բրյուսով, Վ. Նեմիրովիչ-Դանչենկո, Յու. Վեսելովսկի, Ս. Կոտլյարևսկի, Պ. Դոլգորուկով և ուրիշներ) թղթակցությունները, որոնք լուսաբանել են հայ ժողովըրդի հասարակական-քաղաքական կյանքը, բացահայտել Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության քաղաքականության հակահայկական էությունը, անդրադարձել փախըստականների վիճակին, բարձրացրել Հայաստանի տնտեսական վերածննդի հարցեր։ «Արմյանսկի վեստնիկ»-ում հրապարակվել են հայերի 1915 թվականի ցեղասպանության մասին համաշխարհային հասարակայնության արձագանքները, կարևոր ուշադրություն է դարձվել հայկական հարցին, ռուսական Կովկասյան բանակի գործողություններին, հայ կամավորական շարժմանը, հայերի ազգային ինքնորոշման խնդիրներին։

Շաբաթաթերթն ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Պատերազմը Թուրքիայի հետ», «Եվրոպան և հայերը», «Հայկական գաղթավայրերը», «Մամուլի տեսություն» և ուրիշներ։ Թերթը գտնում էր, որ «Թուրքահայաստանը Թուրքիայից անջատել՝ նշանակում է ոչնչացումից փրկել հայերի մնացորդները և սկիզբ դնել երկրամասի խաղաղ զարգացմանը» (1918, N 4-50)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշարունի Ա. Մ., Մոսկվայի հայ մամուլը, Ե., 1971։
  • Давтян А., Юрий Веселовский и армянская литература, Е, 1970։
  • Киракосян Дж. С., А. К. Дживелегов и его историкопублицистическое наследие, Е, 1986.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 98
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։