Գաղութ (թերթ)
Գաղութ | |
---|---|
Տեսակ | գրական, քաղաքական, հասարակական շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Ա. Տոմբայան Սահակ Մյասնիկյան |
Հիմնադրվել է | 1914 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման վայր | Նոր Նախիջևան |
Գրասենյակ | Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, Ռուսաստան |
«Գաղութ», գրական, քաղաքական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1914-1916 թվականներին Նոր Նախիջևանում։ Խմբագիրներ՝ Ա. Տոմբայան, Սահակ Մյասնիկյան։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսաբանել է Ռուսաստանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի հայերի կյանքը, սպառողական և կոոպերատիվ ընկերությունների, բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ժողովրդական առողջապահության, թատերական, դպրոցական և այլ հարցերի։
Աշխատակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Վահան Տերյանը, Շուշանիկ Կուրղինյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Գևորգ Չուբարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |