Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1875(1875-07-08)[1]
ԾննդավայրHausach
Մահացել էօգոստոսի 7, 1929(1929-08-07)[2] (54 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա և  Շվեյցարիա
ԿրթությունԼոզանի համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, հրապարակախոս և քրեագետ
ԱշխատավայրԼոզանի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Archibald Reiss Վիքիպահեստում

Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս (գերմ.՝ Rudolf Archibald Reiss, հուլիսի 8, 1875(1875-07-08)[1], Hausach - օգոստոսի 7, 1929(1929-08-07)[2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2]), գերմանացի և շվեյցարացի քրեագետ, դատական փորձագետ, մանկավարժ, պրոֆեսոր, լուսանկարիչ։ 1898 թվականից եղել է քիմիական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականին գինեգործի ընտանիքում։ 1893-1897 թվականներին սովորել է Լոզանի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետում։ 1898 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել քիմիայից։ Հենց այդ ժամանակից էլ սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 1901 թվականին։ 1901 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։

1899-1901 թվականներին ղեկավարել է Լոզանի համալսարանի լուսանկարչական գործունեությունը, 1902-1906 թվականներին լուսանկարչական գործ է դասավանդել համալսարանում։

Միաժամանակ պրոֆեսոր Բուրժեի հետ աշխատել է շվեյցարական Վո կանտոնի հոսպիտալում, որտեղ ստեղծել է ռենտգենային առաջին բաժանմունքը։ Այդ ժամանակ նա դարձել է ֆրանսիացի իրավաբան Ալֆոնս Բերտիլիոնի աշակերտը և հետևորդը։ 1901 թվականից ստանձնել է «Revue suisse de photographie» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։

1902 թվականին համալսարանում կազմակերպել է «Դատական լուսանկարչություն» թեմայով դասախոսություններ։ 1906 թվականից եղել է Լոզանի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր, այնտեղ էլ գլխավորել է իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության բաժանմունքը։

Արչիբալդ Ռեյսին նվիրված հուշարձան Բելգրադում

Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյսը ծավալել է քրեագիտական և դատափորձագիտական գործունեություն։ 1908 թվականին Լոզանի համալսարանին կից հիմնել է Քրեագիտության ինստիտուտը (Institut de police scientifique), որը գործում է մինչ օրս։ Ինստիտուտը պատրաստել է մասնագիտացված քրեագետներ։ Ինստիտուտում վերապատրաստվել են շատ մասնագետներ Ռուսական կայսրությունից, Ռումինիայից, Սերբիայից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից ու Բրազիլիայից։ 1912 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստան և դասախոսություններ կարդացել Պետերբուրգում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1914-1915 թվականներին, Սերբիայի կառավարության հրավերով զբաղվել է ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական բանակների` խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած հանցագործությունների բացահայտմամբ[3]։ Հետագայում շվեյցարական թերթերի միջոցով աշխարհին ներկայացրել է Սերբիայում իրականացված ռազմական հանցագործությունները[4]։Բայց Բուլղարիայում Ռայսի հետաքննության արդյունքները մերժվում են այն փաստարկներով, որ նա չի լուսանկարել «բուլղարական վայրագությունների» զոհերին, մինչդեռ դրանք պատրաստել է ավստրո-հունգարական և գերմանական լուսանկարների համար, ավելին, որ նա եղել է դատաբժշկական փորձաքննության առաջամարտիկներից մեկը։իսկ այն փաստը, որ նա պատերազմի ժամանակ կռվել է սերբական բանակում, կասկածի տակ է դնում նրա՝ որպես փորձագետի անաչառությունը[5]։

1915 թվականին մտել է սերբական բանակի շարքերը` պատերազմի վերջին օրերն անցկացնելով Բելգրադում։ Հայտնի է որպես Սերբիայի և սերբ ժողովրդի ջերմ պաշտպան։ Պատերազմի ավարտից հետո ապրել է Սերբիայում։

Փարիզի խաղաղության վեհաժողովում եղել է Հարավսլավիայի թագավորության կողմը ներկայացնող մասնագետ։

Զգալի ներդրում ունի նկարագրական դիմանկարի համակարգի կատարելագործման մեջ։

Հատընտիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դատական լուսանկարչություն» (1903)
  • «Նկարագրական դիմանկար» (1905, 1914)
  • «Հանցագործությունների ուսումնասիրման գիտական տեխնիկա» (1911)
  • «Գողություններ և սպանություններ» (1911)
  • «Contribution a la reorganisation de la police» (1914)
  • «Чуjте Срби! Чуваjте се себе!» (1928)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանսենի շքանշան (Փարիզի գիտությունների ակադեմիա)
  • Պատվավոր լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)
  • Կրուպան քաղաքի (Սերբիա) պատվավոր քաղաքացի (Սերբիա)
  • 1-ին կարգի հետևակային զոքերի պատվավոր սպա (Հարավսլավիայի թագավորություն)
  • Tabatiere imperiale (Ռուսական կայսրություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #119088320 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. "The Kingdom of Serbia; Report - Upon the Atrocities Committed by the Austro-Hungarian Army During the First Invasion of Serbia". 1916.
  4. "Велики рат". National Library of Serbia.
  5. СРЪБСКИЯТ СЛУГА И НЬОЙСКИ ФАЛШИФИКАТОР РУДОЛФ АРЧИБАЛД РАЙС
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս» հոդվածին։