Ռոման սյուր Իզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոման սյուր Իզեր
ֆր.՝ Romans-sur-Isère[1]
ֆր.՝ Romans
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես33,08 կմ²
ԲԾՄ167 մետր
Բնակչություն32 911 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ26100[3]
Պաշտոնական կայքville-romans.fr(ֆր.)
Ռոման սյուր Իզեր (Ֆրանսիա)##
Ռոման սյուր Իզեր (Ֆրանսիա)

Ռոման սյուր Իզեր (ֆր.՝ Romans-sur-Isère, օքս.՝ Rumans d'Isèra), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Ռոն — Ալպեր երկրամասի Դրոմ դեպարտամենտի Վալանսի շրջանի Ռոման սյուր Իզեր և Բուր դը Պեաժ կանտոններում:։

Համայնքի INSEE կոդը ՝ 26281։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման սյուր Իզերն ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 470 կմ դեպի հարավ-արևելք, մերձակա խոշոր բնակավայրերից՝ Լիոնից 85 կմ դեպի հարավ, Վալանս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք[4], Իզեր գետի աջ ափին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղերից մեկը կոշիկի արտադրությունն է։ Բացի այդ, քաղաքում է գտնվում Areva NP- ի դուստր ձեռնարկության՝ Franco-Belge de Fabrication du Combustible-ի գլխավոր գրասենյակն ու գլխադասային մասնաճյուղը, որը սարքավորումներ է արտադրում ատոմակայանների համար[5]։

2007 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) 20281 մարդկանցից 13858-ը տնտեսապես ակտիվ էին, 6423-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 68,3%, 1999 թվականին եղել է 68,4%)։ 13858 ակտիվ մարդկանցից աշխատում էին 11440-ը (6049 տղամարդ և 5391 կին), գործազուրկ էին 2418-ը (1201 տղամարդ և 1217 կին)։ 6423 ոչ ակտիվ մարդկանցից 2052-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 1742-ը` թոշակառուներ, 2629-ը ոչ ակտիվ էին այլ պատճառներով[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 5742—    
1800 6473+1.73%
1806 6997+1.31%
1821 8837+1.57%
1831 9285+0.50%
1836 9972+1.44%
1841 9471−1.03%
1846 9958+1.01%
1851 10 869+1.77%
1856 11 219+0.64%
1861 11 257+0.07%
1866 11 524+0.47%
1872 12 674+1.60%
1876 12 923+0.49%
1881 13 806+1.33%
1886 14 733+1.31%
1891 16 545+2.35%
1896 16 702+0.19%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 17 140+0.52%
1906 17 622+0.56%
1911 17 201−0.48%
1921 17 054−0.09%
1926 17 596+0.63%
1931 18 957+1.50%
1936 19 489+0.56%
1946 22 171+1.30%
1954 22 559+0.22%
1962 26 377+1.97%
1968 31 545+3.03%
1975 33 030+0.66%
1982 33 152+0.05%
1990 32 734−0.16%
1999 32 667−0.02%
2007 33 234+0.22%
2012 33 701+0.28%
2017 33 160−0.32%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետերի ցանկ.
Ժամանակաշրջան Ազգանունը Կուսակցությունը Մասնագիտություն
1830 թ 1835 թ Պոլ Էմիլ Ժիրո
1945 թ 1955 թ Փոլ Դևալ ձախ կենտրոնամետ
1955 թ 1977 թ Պիեռ Դիդյե աջ կենտրոնամետ
1977 թ 1983 թ Ժորժ Ֆիլու Սոցիալիստական կուսակցություն լրագրող
1983 թ 1990 թ Էթյեն-Ժան Լապասա Սոցիալիստական կուսակցություն ուսուցիչ
1990 թ 2012 թ Անրի Բերտոլե Սոցիալիստական կուսակցություն ուսուցիչ
2012 թ 2014 թ Ֆիլիպ Դրեզին Սոցիալիստական կուսակցություն
2014 թ Մարի-Էլեն Թորավալ Համաժողովրդական շարժման միություն

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեն Բառնար տաճար (XII-XIII դդ.). պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1840 թվականին[9]
  • Նոտր Դամ դե Լուրդ եկեղեցի (1937)
  • Ժակեմար աշտարակ (1174)[10]։ Պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1963 թվականին[11]
  • Ռեկոլլեի գերեզմանատուն (XVI դ.). Պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1986 թվականին[12]
  • Հին քաղաքը՝ 14-րդ դարի միջնադարյան տներով
  • Ռոման սյուր Իզերն ու Բուր դը Պեաժը կապող «Հին կամուրջը»։
  • Կոշիկի թանգարան, որը տեղակայված է նախկին վանքում

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման սյուր Իզերի քույր քաղաքներն են[13]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по географическим координатам
  5. «FBFC - Fabrication d'assemblages de combustibles» (ֆրանսերեն). www.areva.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Cassini-Ehess|29521|Romans-sur-Isère
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. «Eglise Saint-Barnard, ancienne collégiale» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «La tour Jacquemart» (ֆրանսերեն). Romans Historique. 28 mars 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. «Tour Jacquemart» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «Cimetière des Récollets» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «Relations internationales». ville-romans.fr (ֆրանսերեն). Romans-sur-Isère. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման սյուր Իզեր» հոդվածին։