Ռոման Կոստոմարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Կոստոմարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Роман Сергеевич Костомаров
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 8, 1977(1977-02-08) (47 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
182 սանտիմետր[1]

Ռոման Կոստոմարով (ռուս.՝ Рома́н Серге́евич Костома́ров, փետրվարի 8, 1977(1977-02-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա մարզաձևում Տատյանա Նավկայի հետ։ Միասին նրանք դարձել են 2006 թվականի օլիմպիական չեմպիոններ, աշխարհի կրկնակի չեմպիոններ, Եվրոպայի եռակի չեմպիոններ, Գրան-Պրիի եզրափակչի եռակի հաղթողներ, 1996 թվականի աշխարհի չեմպիոններ պատանիների կարգում և Ռուսաստանի եռակի չեմպիոններ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Տարբեր ժամանակներում Կոստոմարովի պարընկերներն են եղել Եկատերինա Դավիդովան և Աննա Սեմենովիչը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 9 տարեկանից՝ Սառցե պալատում՝ Լիդիա Կարավաևայի ղեկավարությամբ։ Ռոմանի դեբյուտը աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում կայացել է մարզչի աղջկա՝ Եկատերինա Դավիդովայի հետ, նրա հետ հանդես է եկել մոտ 10 տարի, հաղթել է աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում (1996 թվական), դարձել է Ռուսաստանի առաջնության (1997 թվական) բրոնզե մրցանակակիր։ Ձմեռային ունիվերսիադայում նրանք ֆավորիտներն էին, սակայն չեն կարողանում ավարտել մրցույթը։

1998 թվականին տեղափոխվել է Նատալյա Լինիչուկի խումբ, ով էլ առաջարկել է դառնալ Տատյանա Նավկայի պարընկերը։ Նոր կազմավորված զույգը ապրում և մարզվում էր Դելավերում (ԱՄՆ

Մեկ տարի անց Նատալյան զույգին համարում է անհեռանկարային և առաջարկում է Ռոմանին նոր պարընկերուհի՝ Աննա Սեմենովիչին։ Միասին նրանք 2000 թվականին դառնում են Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիրներ, սակայն Եվրոպայի առաջնությունում ընդամենը 10-րդ հորիզոնականում էին, իսկ աշխարհի առաջնությունում՝ 13-րդը։ Դրանից հետո Կոստոմարովը որոշում է վերականգնել համագործակցությունը Տատյանա Նավկայի հետ։ Նրանց մարզիչը դառնում է Տատյանայի ամուսինը՝ Ալեքսանդր Ժուլինը։

Հաղթանակ Թուրինի օլիմպիական խաղերում, 2006 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինում կայանալիք 2006 թվականի Օլիմպիական խաղերին Նավկան և Կոստոմարովը բացարձակ ֆավորիտներ էին. 2004 թվականից նրանք չեն պարտվել Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկ, ամենուր վերցրել են «ոսկի»։ Հիմնական առանցքը գեղասահորդները կատարում են ազատ ծրագրում «Կարմեն» պարով՝ բեմադրված խորեոգրաֆ Տատյանա Դրուչինինյաի կողմից, ով 1987 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն էր։ Ինչպես Նավկան է խոստովանել, իսպանական պարին պատրաստվելիս նա «ներշնչված էր բալետի փայլուն պարուհի Մայա Պլիսեցկայայի պատկերով»։ Օլիմպիական խաղերի նախօրեին ծրագիրը լավ ընդունվեց ֆրանսիացի հանդիսատեսի կողմից Լիոնում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Օլիմպիական մեկնարկը հեշտ չէր։ Պարտադիր ծրագրից հետո առաջատարները տանտերերն էին՝ 2001 թվականի աշխարհի չեմպիոններ Բարբարա Ֆուզար-Պոլին և Մաուրիցիո Մարգալոն։ Օրիգինալ ծրագրում իտալացի զույգը կոպիտ սխալ է կատարում. ընկնում է ամենահեշտ էլեմենտի կատարման ժամանակ։ Սրանով նա հնարավորություն տալիս ռուսներին առաջ անցնել՝ մեկ ու կես միավորով հետ թողնելով ամերիկացի Թանիթ Բելբին/Բենջամին Ագոստո զույգին։ Որոշիչ ազատ ծրագրում ամերիկացի գեղասահորդները երկու անգամ սխալվում են, իսկ այդ ժամանակ Նավկան և Կոստոմարովը Ելենա Վայցեխովսկայայի գնահատականով զարմանալի արդյունք են ցույց տալիս։ Դատավորի գնահատականը ավելի մեղմ էր` 101.37 միավոր, ինչը ցածր էր զույգի ռեկորդից (113.17), սակայն բավական էր օլիմպիական ոսկին նվաճելու համար։ «Երջանկության արցունքները հոսում էին Կարմենի դեմքով»,-խանդավառությամբ գրում էին թերթերը։ Շատ զգացմունքային կատարում էր Մարկ Մինկովի և Վերոնիկա Տուշնովայի «Սիրուց չեն հրաժարվում» ռոմանսի վրա ստեղծված համարը, որը դիտարժան էֆեկտիվ հիշվող եզրափակիչով չեմպիոնները ցուցադրեցին եզրափակիչ գալա-համերգին՝ բազմիցս ցուցադրելով այն տարբեր ներկայացումներում[2][3]։

2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի հաղթանակից հետո Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովը որոշում են ավարտել իրենց սպորտային կարիերան։ Անմիջապես որոշվում է, որ զույգը կպահպանվի և կշարունակի հանդես գալ ցուցադրական ելույթներով ու պրոֆեսիոնալ շոուներում[4]։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերայի ավարտից հետո Ռոմանը վերադարձավ ԱՄՆ-ից Ռուսաստան։ 2006 թվականից նա համարվում է Առաջին ալիք-ի (Ռուսաստան) թողարկված պրոյեկտների մշտական մասնակիցը՝ Իլյա Ավերբուխի պրոդյուսերությամբ։ Բացի դրանից, Ռ.Կոստոմարովը փորձել է իրեն որպես դերասան։ 2008 թվականին կայացել է նրա դեբյուտը «Տաք սառույց» հեռուստասերիալում, իսկ 2010 թվականին էկրան են բարձրանում նրա մասնակցությամբ միանգամից երկու ֆիլմեր՝ քրեական «Հարազատ թշնամին» և «Դավաճանության մասին» կատակերգությունը[5]։

Հեռուստաշոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական՝ «Մեծ քաղաքի կրակները»՝ Մաքսիմիլիան

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տաք սառույց» (2008 թվական)՝ Վիկտոր Մոլոդցով
  • «Հարազատ թշնամին» (2010 թվական)՝ Կոլյա
  • «Դավաճանության մասին» (2010 թվական)՝ դետեկտիվ. Կրասնով «Դիակ»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, սպորտային բարձր նվաճումների համար (2007)[6]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսին Ռոման Կոստոմարովն ամուսնացել է Ավստրիան ներկայացնող ռուս գեղասահորդուհի Յուլյա Լաուտովայի հետ։ 2007 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Մինչև 2013 թվականը քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվել Օքսանա Դոմնինայի հետref>Костомаров и Оксана Домнина поженятся! Արխիվացված 2010-03-02 Wayback Machine</ref>: 2011 թվականի հունվարի 2-ին Ռոմանն ու Օքսանան ծնողներ են դարձել. ծնվել է նրանց դուստր Անաստասիան[7]։ 2013 թվականի դեկտեմբերին մամուլին տված հարցազրույցում Դոմնինան հայտնել է իրենց հարաբերությունների ավարտի մասին՝ բացատրելով, որ Ռոմանը այդպես էլ առաջարկ չի արել իրեն[8]։ Սակայն 2014 թվականի փետրվարին Անաստասիայի ծնողները կրկին սկսեցին միասին ապրել, իսկ 2014 թվականի ապրիլի 25-ին Կոստոմարովի նախաձեռնությամբ գեղասահորդները ամուսնացան յոթ տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո[9]։ 2016 թվականի հունվարին զույգը որդի ունեցավ՝ Իլյան[10]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Նավկայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1998—1999 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 10 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 12 8 4 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11 9 7 3 1 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 2 2 1 1 1
Գրան-Պրի սերիաների եզրափակիչներ 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. Skate America 4 2
Գրան-Պրիի փուլեր Skate Canada 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of China 1 1
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 3 4 4 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 5 6 2
  • Ա. Սեմենովիչի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1999—2000
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2
  • Ե. Դավիդովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3
Cup of Russia 5
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Finlandia Trophy 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 10 7 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Կոստոմարով» հոդվածին։