Ռայան Քելլին ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ինՉիկագոյի արևմտյան հատվածի Գլեն Էլին արվարձանում (Իլինոյսնահանգ)[2]։ 14 քույր և եղբայրների մեջ հինգերորդն է տարիքով։ Երբ Ռայանը 2 տարեկան էր, մայրը նրան և 5 քույր և եղբայրներին տարավ Չիկագո գովազդային գործակալի հետ հանդիպման։ Քելլիի դերասանական կարիերան սկսվեց գովազդից։ Նա նկարահանվեց ավելին քան 50 գովազդներում, իսկ դպրոցական տարիներին ստացավ իր առաջին դերը ֆիլմում։ Երբ Ռայանը դարձավ 18 տարեկան, նա տեղափոխվեց Լոս-Անջելես։
2002 թվականին Քելլին նկարահանվել է «Սմոլվիլլի գաղտնիքները» հեռուստասերիալի 2 դրվագներում։ 2004 թվականին խաղացել է «Mean Creek» ֆիլմում, և մնացած դերասանների հետ ստացել է «Independent Spirit» - ի մրցանակ։ 2008 թվականին Ռայանը խաղացել է տասնհինգամյա Դերեկ Ռիզի դերը «Terminator: the Sarah Connor Chronicles» հեռուստասերիալում, իսկ 2009 թվականին Բոբբի Գրիֆիտի դերը «Աղոթքներ Բոբբիի համար» ֆիլմում[3]։ Նույն թվականին Ռայանը նկարահանվել է «Բեն-10․ Այլմոլորակային ամբոխ» ֆիլմում։