Ջուսի Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուսի Ջեյ

Ջուսի Ջեյը 2014 թվականի հունիսին Տորոնտոյում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջորդան Մայքլ Հյուսթոն
Ծնված ապրիլի 5, 1975 (1975-04-05) (39 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգահան
Գործունեություն 1991-ներկա
Լեյբլ Kemosabe Records, Columbia Records (ներկա)
Hypnotize Minds, North North Records, Select-O-Hits (նախկին)
Կապված Three 6 Mafia, Project Pat, Վիզ Խալիֆա
Կայք www.thejuicyj.com

Ջորդան Մայքլ Հյուսթոն (անգլերեն՝ Jordan Michael Houston, ծնվ. 1975թ. ապրիլի 5, Թենեսի), ավելի հայտնի է որպես Ջուսի Ջեյ (Juicy J), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգահան։ Նախկինում հանդիսացել է 1991 թվականին ձևավորված Three 6 Mafia հիփ հոփ խմբի անդամ։ Մինչև այժմ նա իր սոլո կարիերայի ընթացքում թողարկել է 4 ստուդիական ալբոմ։

Կարիերա[խմբագրել]

1991-2009: Three 6 Mafia և սոլո կարիերայի սկիզբ[խմբագրել]

1991 թվականին Ջուսի Ջեյը DJ Փոլի և Լորդ Ինֆեմսի հետ հիմնադրում է Three 6 Mafia հիփ հոփ խումբը։ Որոշ ժամանակ հետո նրանց են միանում նաև ռեփերներ Կրանչի Բլեքը, Գանգստա Բուն և Քապստա Նիկան։ Խմբի ստեղծման տարում, Ջուսի Ջեյը DJ Փոլի հետ հիմնադրում է նաև Prophet Entertainment ձայնագրման ստուդիան։ 1994 թվականին նրանք թողնում են լեյբլը իրենց բիզնես գործընկեր Նիկ Սկարֆոին, և հետագայում հիմնադրում են Hypnotize Minds ձայնագրման ստուդիան։ 2002 թվականի հուլիսի 2-ին Ջուսի Ջեյը North North Records լեյբլի միջոցով թողարկում է իր «Chronicles of the Juice Man» կոչվող սոլո դեբյուտային ալբոմը։ 2006 թվականին DJ Փոլի և Ֆրայզեր Բոյի հետ, նա ստանում է Օսկար մրցանակ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում իրենց «It's Hard out Here for a Pimp» կատարման համար։ 2009 թվականի հունիսի 16-ին Hypnotize Minds և Select-O-Hits լեյբլների միջոցով Ջուսի Ջեյը թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Hustle Till I Die»։[1]

2010-ներկա: Taylor Gang, «Stay Trippy» և «The Hustle Continues»[խմբագրել]

2009-ից 2011 թվականը, նա կենտրոնանում է իր սոլո կարիերայի վրա և այս ընթացքում համագործակցում է ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ 2011-ի դեկտեմբերին Ջուսի Ջեյը հաստատում է այն լուրերը որ նա հանդիսանում է Վիզ Խալիֆայի Taylor Gang Records ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկը։[2] 2012-ի նա իր ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկի հետ հայտնվում է The Source ամսագրի մայիսյան համարի շապիկին։ 2012 թվականին Ջուսի Ջեյը թողարկում է իր «Bandz A Make Her Dance» երգը, որը իր «Stay Trippy» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգը համագործակցությամբ նա կատարում է ամերիկացի ռեփերներ Լիլ Ուեյնի և 2 Չեյնսի հետ։ Billboard Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը։[3]

2012-ի սեպտեմբերին Ջուսի Ջեյը ստորագրում է պայմանագիր Columbia Records և Kemosabe Records լեյբլների հետ։[4][5] Նույն տարվա նոյեմբերին նա իր հարցազրույցներից մեկում հայտարարում է իր «Stay Trippy» անվանումը կրող թվով երրորդ ալբոմը թողարկվելու է 2013-ին։ 2013 թվականի հունվարի 25-ին նա թողարկում է իր «Show Out» երգը համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ, որպես իր «Stay Trippy» ալբոմի երկրորդ սինգլ։ Մարտի 30-ին նա հանդես է գալիս կատարումով Paid Dues հիփ հոփ փառատոնի ընթացքում։[6] Նույն տարվա հունիս ամսին թողարկվում է «Stay Strippy» ալբոմի երրորդ սինգլը, որը կոչվում է «Bounce It»։ 2013 թվականի օգոստոսի 23-ին «Stay Trippy» ալբոմը թողարկվում է։ Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 64,000 հազար օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։[7]

2013 թվականի դեկտեմբերին ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին թողարկում է իր «Prism» կոչվող չորորդ ալբոմի «Dark Horse» երգը, որը զուգերգ է Ջուսի Ջեյի հետ։ 2014 թվականի հունվարի 7-ին Ջուսի Ջեյը հայտարարում է պատրաստվում է թողարկել իր չորորդ ստուդիական ալբոմը 2014-ի ընթացքում։[8] Նա նաև հայտարարում է որ ալբոմը կոչվելու է «The Hustle Continues», որը սակայն այնուհետև վերանվանվում է «Pure THC: The Hustle Continues»։

2014 թվականի օգոստոսի 7-ին Ջուսի Ջեյը թողարկում է իր չորրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Low» երգը, որը համագործակցություն է ամերիկացի ռեփերներ Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի հետ։[9]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել]

Տարի Մրցանակաբաշխություն Մրցանակ Առաջադրված աշխատանք Արդյունք
2006 Oscar Լավագույն օրիգինալ երգ «It's Hard out Here for a Pimp»
(Որպես Three 6 Mafia խմբի անդամ)
Հաղթանակ
2013 BET Hip Hop Awards Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «We Still in This Bitch»
(B.o.B-ի և T.I.-ի հետ)
Առաջադրվել է
2014 World Music Awards Լավագույն երգ «Dark Horse»
(Քեյթի Փերրիի հետ)
Առաջադրվել է
Լավագույն տեսահոլովակ Առաջադրվել է
Լավագույն երգ «23»
(Mike Will Made It-ի, Մայլի Սայրուսի և Վիզ Խալիֆայի հետ)
Առաջադրվել է
Լավագույն տեսահոլովակ Առաջադրվել է
MTV VMA Լավագույն համագործակցություն «Dark Horse»
(Քեյթի Փերրիի հետ)
Առաջադրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Greg Watkins (2009-03-10)։ «Daily News - : Juicy J, DJ Paul Prep New Solo Albums, Tour»։ Allhiphop.com։ http://allhiphop.com/stories/news/archive/2009/03/10/20959545.aspx։ Վերցված է 2013-10-28։ 
  2. «Juicy J Talks About Lord Infamous, Taylor Gang and Dr. Luke, and Upcoming Projects»։ Complex։ 2014-01-31։ http://www.complex.com/music/2014/01/juicy-j-lord-infamous-taylor-gang-interview։ Վերցված է 2014-02-22։ 
  3. «Juicy J Chart history»։ Billboard։ http://www.billboard.com/artist/305353/juicy+j/chart։ 
  4. Horowitz, Steven J. (2012-09-12)։ «Juicy J Signs To Columbia Records & Dr. Luke's Kemosabe Records | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.21114/title.juicy-j-signs-to-columbia-records-dr-lukes-kemosabe-records։ Վերցված է 2013-10-28։ 
  5. «Juicy J Signs With Dr. Luke’s Label Via Columbia Records»։ Rapfix.mtv.com։ 2012-09-12։ http://rapfix.mtv.com/2012/09/12/juicy-j-signs-dr-luke-columbia-records/։ Վերցված է 2013-10-28։ 
  6. «2013 Paid Dues Lineup Revealed»։ Complex։ 2013-01-24։ http://www.complex.com/music/2013/01/2013-paid-dues-lineup-revealed։ Վերցված է 2013-10-28։ 
  7. Tardio, Andres (2013-09-04)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013»։ HipHopDX։ http://www.hiphopdx.com/index/news/id.25319/title.hip-hop-album-sales-the-week-ending-9-1-2013։ Վերցված է 2013-09-04։ 
  8. Tardio, Andres (2014-01-07)։ «Juicy J Announces New Album In 2014 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.26933/title.juicy-j-announces-new-album-in-2014։ Վերցված է 2014-02-22։ 
  9. «Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single Juicy J»։ Itunes.apple.com։ 2014-08-07։ https://itunes.apple.com/us/album/low-feat.-nicki-minaj-lil/id906820185?i=906820197։ Վերցված է 2014-08-11։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]