«Bandz a Make Her Dance», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Լիլ Ուեյնի և Թու Չեյնսի հետ։ Այն թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ որպես Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգի հեղինակներն են Mike WiLL Made It-ը, Ջուսի Ջեյը, Թու Չեյնսը, Լիլ Ուեյնը և Ջասթին Գեյմերը։ Երգը վաճառվել է ավելի քան 1,000,000 օրինակով և ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA կազմակերպության կողմից։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 23-ին։