Breakfast (Syrup)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Breakfast (Syrup)»
Քրեյշանի և Թու Չեյնսի սինգլը
«Somethin' 'Bout Kreay» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 22, 2012 (2012-05-22)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2012
Ժանրհիփ հաուս
Տևողություն2:51
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերՋան Բեպթիստ, Յոնաս Յեբերգ
Քրեյշանի սինգլների ժամանակագրություն
«Gucci Gucci»
(2011)
«Breakfast (Syrup)»
(2012)
«Go Hard (La.La.La)»
(2012)
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն
«No Lie»
(2012)
«Breakfast (Syrup)»
(2012)
«Beez in the Trap»
(2012)

«Breakfast (Syrup)» (հայերեն՝ «Նախաճաշ (Օշարակ)»), ամերիկացի ռեփեր Քրեյշանի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2012 թվականի մայիսի 22-ին՝ որպես Քրեյշանի «Somethin' 'Bout Kreay» (2012) անվանումը կրող առաջին ալբոմի երկրորդ սինգլ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Breakfast (Syrup)» երգը Քրեյշանի (ձախում) և Թու Չեյնսի (աջում) երկրորդ համագործակցությունն է։

Քրեյշանն ու Թու Չեյնսը առաջին անգամ համագործակցել են 2011 թվականին, երբ Թու Չեյնսն աշխատում էր իր «T.R.U. REALigion» միքսթեյպի վրա[1]։ Նրանք միասին ձայնագրեցին «Murder» երգը, որի համար նաև նկարահանեցին տեսահոլովակ[2]։ 2012 թվականի մարտին հայտնի դարձավ, որ նրանց նոր համագործակցությունը կոչվելու է «Breakfast» և այն ընդգրկվելու է Քրեյշանի դեբյուտային ալբոմում[3]։ Խոսելով Թու Չեյնսի հետ համագործակցության մասին՝ Քրեյշանը նշել է, որ չնայած կարծում է, որ իրենք տարբեր մարդիկ են, սակայն միշտ փոխանակվում են երաժշտությամբ[4][5]։ «Breakfast (Syrup)» երգը համացանցում հայտնվեց 2012 թվականի մայիսի 19-ին[6], իսկ մայիսի 22-ին Columbia Records լեյբլի կողմից այն թողարկվեց որպես սինգլ[7]։ Քրեյշանի «Somethin' 'Bout Kreay» ալբոմը, որը նաև ներառում է այս երգը, վաճառքի դուրս եկավ 2012 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թու Չեյնսը երգի տեսահոլովակում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Քրեյշանն է, նկարահանվել է 2012 թվականի մարտին[5]։ MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով Թու Չեյնսի հետ տեսահոլովակ նկարահանելու մասին՝ Քրեյշանը ասել է․ «Այն երկու երգերը, որոնք մենք ձայնագրել ենք իրար հետ, նկարահանել ենք նաև տեսահոլովակ դրանց համար։ Իմ կարծիքով՝ այն ժամանակը, որը մենք ծախսում ենք տեսահոլովակի նկարահանման հրապարակում, մեզ հնարավորություն է տալիս ավելի մտերմանալ, քանի որ սպասելու այնքան շատ ժամանակ կա այդ ընթացքում։ Հաճելի էր Թու Չեյնսի հետ աշխատել տեսահոլովակի համար, որովհետև նա իսկապես զվարճալի մարդ է»[5]։ Տեսահոլովակը ներկայացվել է 2012 թվականի մայիսի 21-ին (մինչև երգի սինգլ թողարկվելը) Քրեյշանի VEVO ալիքում[9]։

Տեսահոլովակի սկզբում Քրեյշանն անկողնուց վեր կենալով գնում է դեպի խոհանոց, որտեղ նրա ընկերները զվարճանում են։ Նա և իր ընկերները այնտեղ պատրաստում են բլիթներ և դրանց վրա լցնում օշարակ։ Նրանց միանում է նաև Թու Չեյնսը, ով իր հետ բերում է երկու շիշ օշարակ։ Տեսահոլովակը ցույցադրում է նաև մեկ այլ տեսարան, որտեղ Թու Չեյնսը մետաքսյա գիշերանոցով պառկած է անկողնում։ Տեսահոլովակն ընդհանուր այն մասին է, թե ինչպես են նրանք փորձում բլիթներ պատրաստել և դրա հետ մեկտեղ զվարճանալ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2 Chainz - T.R.U. REALigion Hosted by DJ Drama Mixtape». DatPiff. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Video: 2 Chainz f/ Kreayshawn – 'Murder'». Rap-Up. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Kreayshawn Talks New Album, Working With Diplo». Pitchfork Media. 2012 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Kreayshawn Talks Azealia Banks, Collabos and Group Hugs». BET. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Kid Cudi Inspires Kreayshawn's Punk Track For Debut». MTV. 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «New Music: Kreayshawn f/ 2 Chainz – 'Breakfast (Syrup)». Rap-Up. 2012 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Breakfast (Syrup) [feat. 2 Chainz] - Single by Kreayshawn». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Somethin' 'Bout Kreay by Kreayshawn». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 «Video: Kreayshawn f/ 2 Chainz – 'Breakfast (Syrup)'». Rap-Up. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]