I'm Different

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I'm Different»
«I'm Different» սինգլի շապիկը (Թու Չեյնս, 2012)
Թու Չեյնսի սինգլը
«Based on a T.R.U. Story» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 8, 2012
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2012
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3:27
ԼեյբլDef Jam Records
ՊրոդյուսերDJ Mustard
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն
«Fuckin' Problems»
(2012)
«I'm Different»
(2012)
«R.I.P.»
(2013)

«I'm Different», ամերիկացի ռեփեր Թու Չեյնսի երգն է։ Այն թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին՝ որպես նրա դեբյուտային «Based on a T.R.U. Story» ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Թու Չեյնսի, DJ Mustard-ի և Մայք Դինի կողմից։

Տեսահոլովակ և կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ երգի թողարկումից օրեր առաջ, Թու Չեյնսը MTV-ի հետ զրույցում հայտնել էր որ նա պատրաստվում է նկարահանել իր «I'm Different» երգի տեսահոլովակը[1]։ Այն նկարահանվել է ռեժիսոր Էլիշա Սմիթի կողմից, և ներկայացվել է 2012 թվականի դեկտեմբերի 23-ին MTV Jams հեռուստաալիքի եթերում[2]։

Թու Չեյնսը երգը կենդանի կատարել է մի քանի միջոցառումների ժամանակ։ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին նա այն կատարել է BET Hip Hop Awards մրցանակաբաշխության ժամանակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին նաև Jimmy Kimmel Live! հեռուստաշոուի ժամանակ[3]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2012-13) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 27
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 6
ԱՄՆ (Billboard Rhythmic) 12

Տարեվերջյան չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 99
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 27

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նոյեմբերի 8, 2012[4] Թվային ներբեռնում, Urban radio & Rhythmic radio Def Jam Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2 Chainz Has Three 'Dope' Songs Recorded For Sophomore Album». MTV.
  2. I'm Different (Explicit) | 2 Chainz | Music Video | MTV
  3. «2 Chainz Performs “Birthday Song” & “I’m Different” at BET Hip-Hop Awards 2012». XXL. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. iTunes - Music - I'm Different - Single by 2 Chainz

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]