Billboard Hot 100

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիլբորդ թեժ 100ից)

Billboard Hot 100ամերիկյան Billboard ամենշաբաթյա թողարկվող ամսագրի կողմից կազմված հիթ-շքերթ է։ Փաստացիորեն այն հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթը, որը ամենամեծն է երաժշտական «շուկայում»։ Ի տարբերություն «Billboard 200»-ի, որը կենտրոնացված է ալբոմների վրա, այս հիթ-շքերթը ցուցադրում է 100 ամենհայտնի երգերի ցանկը։

Պատմությունը[խմբագրել]

Ի սկզբանե «Billboard»-ը հրապարակում էր երեք տարբեր հիթ-շքերթներ։ 1-ը «Best Sellers in Stores (հայ. խանութներում լավագույն վաճառվածներ)», որը և համարվում է այժմեականի «նախահայրը» և հիմնած էր սինգլների վաճառքի հիման վրա։ 2-րդը «Most Playes by Jockeys (հայ. ժոկեյների կողմից ամենաշատ հնչեցված)», այն հիմնված էր այն փաստի վրա, թե քանի անգամ է այս կամ այն երգը հնչել ամերիկյան ռադիոեթերներով վերջին շաբաթվա ընթացքում։ 3-րդը «Most Played in Jukeboxes» հաշվարկվում էր ելնելով այն փաստից, թե քանի անգամ է կատարումը պատվիրվել երաժշտական սարքերում, որոնք 1940-ներին և 1950-ներին շատ հայտնի էին ԱՄՆ-ում։ 1955 թ.-ի նոյեմբերի 12-ին այս երեք հիթ-շքերթները միավորում են «The Top 100»-ի շրջանակներում։ Այժմյան անվանումը շքերթը ստացել է 1958 թ.-ին, երբ հաշվարկ իրականացնելիս հանեցին ռադիոալիքների և երաժշտական ապարատների տվիալները։ Փաստացիորեն մինչ 1998 թ.-ը այն կազմված էր միայն վաճառված սինգլների քանակի հաշվին։ Այս սկզբունքը սկսեցին բուռն քննադատել 1990-ական թվերին, երբ երգերը որոնք չէին թողարկվում սինգլ տարբերակով, բավականին երկար ժամանակ համար առաջինն էին ռադիոկայանների եթերներում։ Դրա վառ օրնակն է No Doubt խմբի «Don’t Speak» կատարումը, որը 16 շաբաթ գլխավորեց ռադիոեթերները, սակայն չթողարկվեց սինգլ տարբերակով։

1998 թ.-ին ամսագիրը վերսկսեց ռադիոեթերների տվիալները հաշվի առնել, իսկ անվանվան մաս կազմող «սինգլ» բառը փոխարինվեց «կատարում» բառով։ 2003 թ.-ից հաշվի է առնվում նաև համացանցի միջոցով վաճառքը՝ (Digital download (հայ. թվային ներբեռնում))։ Տարեվերջին կազմվում է ընդհանրեցնող հիթ-շքերթ։ 2013-2013թ.-ների ընթացքում նույնպես փոփոխություններ տեղի ունեցան, սկսեցին հաշվարկել նաև մուլթիմեդիա սթրիմինգային ծառայություններ ցուցաբերող ընկերություններից «Spotify»-ի և «Rdio»-ի տվիալները, ինչպես նաև YouTube տեսածառայության ցուցանիշները։ Դրա արդյունքում, 2013 թ.-ի առաջին շաբաթը գլխավորել է «Harlem Shake» կատարումը։

Արտաքին հղումներ[խմբագրել]