Յանգ Թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Յանգ Թագ
Young Thug
Ի ծնե անուն Ջեֆրի Վիլյամս
Ծնվել է օգոստոսի 9, 1992 (1992-08-09) (22 տարեկան)
Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր Ատլանտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր
Գործունեություն 2010-ներկա
Լեյբլ 300 Entertainment, 1017 Brick Squad Records, Asylum Records, Atlantic Records
Կապված Գուչի Մեն, Վակա Ֆլոկա Ֆլեյմ, Rich Homie Quan

Ջեֆրի Վիլյամս (անգլ.՝ Jeffrey Williams, ծնվ. 1992թ. օգոստոսի 9, Լուիզիանա), ավելի հայտնի է որպես Յանգ Թագ (Young Thug), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ մեծ հայտնիություն է ձեռք բերել 2013 թվականին թողարկված իր «1017 Thug» միքսթեյպի շնորհիվ։ 2014 թվականի փետրվարին թողարկել է իր դեբյուտային՝ «Stoner» սինգլը, որը Billboard-ի մի քանի հիթ շքերթներում զբաղեցրել է հորիզոնականներ։[1] 2014 թվականին նա նաև համագործակցել և իր մասնակցությունն է ունեցել այնպիսի ռեփերների սինգլներում, ինչպիսիք են` Թայգայի «Hookah»,[2] T.I.«About the Money»[3] և Ջուսի Ջեյի «Low»[4] երգում։ Բայցի այդ, բազմաթիվ անգամներ համագործակցել է ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի և Rich Homie Quan-ի հետ։

Կարիերա[խմբագրել]

2011-2012 թվականների ընթացքում «I Came From Nothing» միքսթեյպի առաջին, երկրորդ և երրորդ մասերը թողարկելուց հետո, 2013 թվականին Յանգ Թագը ստորագրում է պայմանագիր ռեփեր Գուչի Մենի 1017 Brick Squad Records ձայնագրման լեյբլի հետ և դառնում է անդամ։ Այնուհետև այդ լեյբլի օգնությամբ նա թողարկում է իր «1017 Thug» անվանումը կրող միքսթեյպը, որը արժանանում է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ Միքսթեյպը ընդգրկվում է Pitchfork Media-ի «Տարվա ալբոմներ․ Պատվավոր հիշատակություն»,[5] Complex ամսագրի «2013-ի լավագույն 50 ալբոմներ»,[6] Rolling Stone ամսագրի «2013-ի լավագույն 10 միքսթեյպներ»,[7] The Guardian-ի «2013-ի հինգ լավագույն միքսթեյպներ»[8] ցանկերում, իսկ բրիտանական FACT ամսագիրը այն համարում է 2013 թվականի լավագույն միքսթեյպը[9]։ Երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների է արժանանում նաև միքսթեյպի «Picacho» երգը, որը ընդգրկվում է Pitchfork Media-ի[10] և Rolling Stone-ի[11] 2013 թվականի ընթացքում թողարկված 100 և Spin[12] ամսագրի 50 լավագույն երգերի ցանկում։ 2013 թվականի հուլիսին Complex ամսագիրը Յանգ Թագին նաև ընդգրկեց իր 25 նոր ռեփերների ցանկում։[13]

Կատարողական արվեստ[խմբագրել]

Լիլ Ուեյնը (լուսանկարում) Յանգ Թագի ամենամեծ ոգեշնչման աղբյուրն է

Երաժշտական ոճ[խմբագրել]

Յանգ Թագը հայտնի է իր էքսցենտրիկ[14] և տարբեր ձայներով երգելու կարողությամբ։[9] XXL ամսագիրը նրա կատարողական ոճը անվանել է «տարօրինակ ռեփ»,[15] իսկ Pitchfork Media կայքը այն նշել է որպես «աննախադեպ տարբերվող»։[16] The Fader ամսագիրը, Յանգ Թագի երաժշտական ոճը նկարագրելիս գրում է, որ նա իր բոլոր երգերում սովորաբար բղավում և նվնվում է։[17] Իր երգերի մեծ մասում Յանգ Թագը սովորաբար օգտագործում է Auto-Tune։[18]

Ոգեշնչող կատարողներ[խմբագրել]

Տարբեր հարցազրույցներում Յանգ Թագը նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող և իր երաժշտության վրա ամենամեծ ազդեցությունը թողած կատարողն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը։[19] Complex ամսագրի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում եմ ձայնագրման ստուդիայում լինել Ուեյնի հետ ավելի շատ, քան որևե մեկի այս աշխարհում։»[19]

Սկավառակագրություն[խմբագրել]

Սինգլներ[խմբագրել]

Որպես գլխավոր կատարող[խմբագրել]

Յանգ Թագի սեփական սինգլների ցանկը
Անվանում Տարի Ալբոմ
«Stoner» 2014 Անվանումը հայտնի չէ դեռ
«Danny Glover (2 Bitches)»
«Old English»
(ASAP Ferg-ի և Ֆրեդի Գիբսի հետ)
«Mass Appeal Vol. 1»

Որպես համագործակցող կատարող[խմբագրել]

Այլ կատարողների սինգլներ, որոնցում Յանգ Թագը ունեցել է իր մասնակցությունը
Անվանում Տարի Ալբոմ
«Whip Dat D'nope»
(Թրեպբոյ Ֆրեդիի և Ռիչբոյ Լեքսի սինգլը)
2014 Ոչ-ալբոմային սինգլ
«Cash Talk»
(Ֆիգ Պանամերայի սինգլը)
«The Independent Game»
«Fly Talk»
(Սեվեն Մոնտանայի սինգլը)
Ոչ-ալբոմային սինգլ
«Hookah»
(Թայգայի սինգլը)
«The Gold Album: 18th Dynasty»
«Main Chic»
(YC-ի սինգլը)
Ոչ-ալբոմային սինգլ
«Know Bout Me»
(Peewee Longway-ի սինգլը)
«About the Money»
(T.I.-ի սինգլը)
«Paperwork»
«This Summer»
(The Rock Mob-ի սինգլը)
Ոչ-ալբոմային սինգլ
«Lifestyle»
(Rich Gang-ի սինգլը)
«Rich Gang 2»
«Panoramic Roof»
(Գուչի Մենի սինգլը)
«The Purple Album»
«Okay Okay»
(Ջանգ Բուքի սինգլը)
Ոչ-ալբոմային սինգլ
«DI$Function»
(Յանգ Սկուտերի սինգլը)
«Low»
(Ջուսի Ջեյի սինգլը)
«Pure THC: The Hustle Continues»
«Right Back»
(DJ Drama-ի սինգլը)
«Quality Street Music 2»
«Take Kare»
(Rich Gang-ի սինգլը)
«Rich Gang 2»

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2014 BET Hip Hop Awards Ով պայթեցրել է Յանգ Թագ Առաջադրվել է
Ստիպում է քեզ նայել (Լավագույն հիփ հոփ ոճ) Առաջադրվել է
Լավագույն ակումբային հրավառություն «Stoner» Առաջադրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Stoner - Single»։ iTunes Store։ https://itunes.apple.com/us/album/stoner-single/id809264257։ Վերցված է 12 January 2014։ 
  2. «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2014-04-09։ https://itunes.apple.com/us/album/hookah-feat.-young-thug-single/id858914107։ Վերցված է 2014-06-22։ 
  3. «About the Money (feat. Young Thug) – Single by T.I.»։ iTunes Store։ Apple։ https://itunes.apple.com/us/album/about-money-feat.-young-thug/id885621063։ Վերցված է June 5, 2014։ 
  4. «Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single Juicy J»։ Itunes.apple.com։ 2014-08-07։ https://itunes.apple.com/us/album/low-feat.-nicki-minaj-lil/id906820185?i=906820197։ Վերցված է 2014-08-09։ 
  5. «Albums of the Year: Honorable Mention»։ Pitchfork Media։ http://pitchfork.com/features/staff-lists/9292-albums-of-the-year-honorable-mention/2/։ Վերցված է 12 January 2014։ 
  6. «The 50 Best Albums of 2013»։ Complex։ http://www.complex.com/music/2013/12/the-50-best-albums-of-2013/young-thug-1017-thug։ Վերցված է 12 January 2014։ 
  7. «10 Best Mixtapes of 2013: Young Thug, '1017 Thug'»։ Rolling Stone։ http://www.rollingstone.com/music/lists/10-best-mixtapes-of-2013-20131209/young-thug-1017-thug-19691231։ Վերցված է 12 January 2014։ 
  8. «The five best mixtapes of 2013»։ The Guardian։ http://www.theguardian.com/music/musicblog/2013/dec/24/best-mixtapes-of-2013։ Վերցված է 12 January 2014։ 
  9. 9,0 9,1 «The 20 best mixtapes of 2013»։ FACT Magazine։ http://www.factmag.com/2013/12/03/the-20-best-mixtapes-of-2013/21/։ Վերցված է 12 January 2014։ 
  10. «100 Best Songs of 2013: Young Thug, Picachu»։ Rolling Stone։ http://www.rollingstone.com/music/lists/100-best-songs-of-2013-20131204/young-thug-picachu-19691231։ Վերցված է 12 January 2014։ 
  11. «The Top 100 Tracks of 2013»։ Pitchfork։ http://pitchfork.com/features/staff-lists/9288-the-top-tracks-of-2013/2/։ Վերցված է 12 January 2014։ 
  12. «Young Thug – "Picacho" - SPIN's 50 Best Songs of 2013»։ Spin։ http://www.spin.com/articles/best-songs-2013/?slide=7։ Վերցված է 12 January 2014։ 
  13. «25 New Rappers to Watch Out For»։ Complex։ http://www.complex.com/music/2013/07/25-new-rappers-to-watch-out-for/young-thug։ Վերցված է 12 January 2014։ 
  14. «The 10 Best Hook Artists in the Game Right Now»։ Complex։ http://www.complex.com/music/2014/06/the-10-best-hook-artists-in-the-game-right-now/young-thug։ Վերցված է 1 September 2014։ 
  15. «Young Thug Releases New Mixtape "1017 Thug"»։ XXL։ http://www.xxlmag.com/news/2013/02/young-thug-releases-new-mixtape-1017-thug-download-now/։ Վերցված է 12 January 2014։ 
  16. «Young Thug I Came From Nothing 3»։ Pitchfork Media։ http://pitchfork.com/reviews/albums/16953-i-came-from-nothing-3/։ Վերցված է 12 January 2014։ 
  17. «GEN F: Young Thug»։ The Fader։ http://www.thefader.com/2013/05/08/gen-f-young-thug/#/0։ Վերցված է 12 January 2014։ 
  18. «Why Kanye West, Drake, and Everyone Else Are Talking About Young Thug»։ Complex։ http://www.complex.com/music/2014/01/young-thug-kanye-fan։ Վերցված է 1 September 2014։ 
  19. 19,0 19,1 «Lil Wayne's Influence On Young Thug»։ Complex։ http://www.complex.com/music/2014/05/lil-waynes-influence-on-young-thug։ Վերցված է 10 September 2014։