Ջեսսի Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ջեսսի Ջեյ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջեսիկա Էլլեն Քորնիշ
Ծնվել է մարտի 27, 1988 (1988-03-27) (26 տարեկան)
Երկիր Լոնդոն, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր R&B, սոուլ, փոփ, հիփ հոփ, դանս
Մասնագիտություն Երգչուհի-երգահան
Գործիքներ Վոկալ, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն 2005-ներկա
Լեյբլ Lava Records, Universal Republic, Island Records, Gut Records, Disturbing London
Կայք JessieJofficial.com

Ջեսիկա Էլլեն Քորնիշ (անգլ.՝ Jessica Ellen Cornish, ծնվ. 1988թ. մարտի 27, Լոնդոն), ավելի հայտնի է որպես Ջեսսի Ջեյ (Jessie J), բրիտանացի երգչուհի-երգահան։ Իր երաժշտական կարիերան սկսել է Gut Records լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, որից հետո համագործակցել է Sony/ATV Music Publishing ընկերության հետ, գրելու երգեր Քրիս Բրաունի, Մայլի Սայրուսի և այլ հայտնի կատարողենրի համար։ Universal Republic լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, նա թողարկում է իր դեբյուտային «Do It Like a Dude» սինգլը 2010-ին։ 2011 թվականին թողարկել է իր «Price Tag» երգը, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում ունենում է լուրջ հաջողություններ։ Նույն տարվա փետրվարին նա թողարկում է իր դեբյուտային «Who You Are» անվանումը կրող ստուդիական ալբոմը։ 2013 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Alive»։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

  • «Who You Are» (2011)
  • «Alive» (2013)

Արտաքին հղումներ[խմբագրել]