Ջունգլիների գիրքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջունգլիների գիրքը (այլ կիրառումներ)
Ջունգլիների գիրքը
անգլ.՝ The Jungle Book
ՀեղինակՌեդյարդ Քիփլինգ
Տեսակպատմվածքների ժողովածու և գրական ստեղծագործություն
Ժանրdidactic literature? և պատմվածք
Թեմաորբ և Վայրենացած երեխաներ
Կազմված էՄաուգլի եղբայրները, Կաայի որսը, Վագր, վագր, Letting in the Jungle?, Red Dog?, Ռիկի Տիկի Տավի, Փոքրիկ Տուման և Her Majesty's Servants?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Մաուգլի[1], Բագիրա[1], Բալու[1], Կաա[1], Շերխան[1], Tabaqui?, Բանդառ-լոգ, Ռիկի Տիկի Տավի[1], Խատի[1], Ռախշա և Ակելա[1]
Նկարագրում էJungle Book universe?
ՀաջորդThe Second Jungle Book?
ՆկարազարդողՋոն Լոքվուդ Կիպլինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1894
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/kipling/dbuch/dbuch.html
 The Jungle Book Վիքիպահեստում

Ջունգլիների գիրքը Ռեդյարդ Քիփլինգի պատմվածքների ժողովածուն է։ Այն ունի շարունակություն, որը կոչվում է «Երկրորդ գիրք ջունգլիների մասին»։ Երկու գրքերն էլ իրենց մեջ ներառում են ուսուցողական պատմվածքներ։ Գլխավոր հերոսները կենդանիներ են։ Բացի այդ` որոշ պատմվածքներում գործող անձ է հանդես գալիս Մաուգլին՝ երեխան, որին դաստիարակել էին գայլերը։ Պատմվածքները առաջին անգամ տպագրվել են 1893-1894 թթ. ամսագրերում։ Մի քանի նկարազարդումներ կատարել է Քիպլինգի հայրը՝ Ջոն Քիպլինգը։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաուգլի եղբայրները»
  • «Կաայի որսը»
  • «Վագր, Վագր»
  • «Ռիկի Տիկի Տավի»
  • «Փոքրիկ Տուման»
  • «Ձերդ գերազանցության ծառաները»

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաուգլի՝ մարդկային էակ, դաստիարակված գայլերի կողմից։
  • Բագիրա՝ պանտերա, Մաուգլիի ընկերը։
  • Բալու՝ արջ, որը դաստիարակում էր գայլուկներին, Մաուգլիի ընկերն էր։ Քիփլինգը հաճախ Բալուին անվանում էր «շագանակագույն քնատ արջ»։ Բալուիի կերակրացանկում գերակշռում են մեղրը, ընկույզը։ Նման արջեր Հնդկաստանում չեն ապրում, ըստ երևույթին Քիփլինգը նկատի է ունեցել հիմալայան արջին։ Բայց հիմալայան արջն էլ Հնդկաստանում չի ապրում։ Բալուի կերպարի տակ պետք է ընդունել մեղրի խոշոր սիրահար արջին, որին հաճախ անվանում են նաև «ալարկոտ արջ»։
  • Կաա՝ օձ, Մաուգլիի ընկերը։
  • Շերխան՝ վագր, Մաուգլիի թշնամին։
  • Ակելա՝ գայլերի ոհմակի առաջնորդը, Մաուգլիի ընկերը։
  • Ռախշա՝ Մաուգլիի երկրորդ մայրը։
  • Հայր գայլ՝ Մաուգլիի երկրորդ հայրը։
  • Գորշ եղբայր՝ Մաուգլիի գայլ եղբայրը։
  • Մեսսուա՝ Մաուգլիի երկրորդ մայրը, որը զբաղվում է նրա խնամքով մարդկանց մոտ վերադառնալուց հետո։
  • Բուլիդեո՝ որսորդ, Մաուգլիի թշնամին։
  • Բանդառ–լոգ՝ կապիկների խումբ որը գողացել էր Մաուգլիին։
  • Խատի՝ փիղ։
  • Չիլ՝ արծիվը։
  • Կարմիր շներ՝ կարմիր գայլերի ոհմակ, Մաուգլիի թշնամիները։
  • Մանգ՝ չղջիկը։
  • Իկկի՝ դիկոբրազ։
  • Մաո՝ սիրամարգը։
  • Ռամա՝ գոմեշների հոտի առաջնորդ, որոնց փրկեց Մաուգլին։
  • Սպիտակ կատու՝ ծովային կատու, որը իր ցեղակիցների համար փնտրում էր ապահով կղզիներ։
  • Ծովային կատու՝ սպիատկ կատվի հայրը։
  • Ծովային կախարդ՝ մորժ։
  • Ռիկի Տիկի Տավի՝ մանգուստ։
  • Նագ՝ հնդկական կոբրա։
  • Փոքրիկ Տուման՝ հնդիկ երեխա։
  • Կալա Հագ՝ վարժեցված փիղ։
  • Երկպոչանի՝ մարտական փիղ։
  • Բուլլի՝ այծ։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջունգլիների գիրքը» ֆիլմ ԱՄՆ (1994)
  • «Ջունգլիների գիրքը» մուլտֆիլմ ԱՄՆ (1967)
  • «Ջունգլիների գիրքը» 2
  • «Մաուգլի» խորհրդային մուլտիպիկացիոն սերիալ հինգ մասից 1967–1971 թվականներ

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jungle Book վիդեոխաղեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Characters // The Jungle Book - Wikipedia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգլիների գիրքը» հոդվածին։