Ջեյսոն Սիգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջեյսոն Սիգել
Jason Jordan Segel
Jason Segel 2009.jpg
Սիգելը 2009-ին
Բնօրինակ անուն Jason Jordan Segel
Հասակը 1,93 մ
Ծնվել է՝ հունվարի 18, 1980 (1980-01-18) (34 տարեկան)]
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, սցենարիստ, երգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ, երգահան
Ակտիվ շրջան 1998-այժմ
Ընտրանի «Մոռանալ Սառա Մարշալին»
«Վատ ուսուցչուհին»
«Սիրում եմ քեզ, ախպերս»
IMDb ID 0781981

Ջեյսոն Ջորդան Սիգել (անգլJason Jordan Segel, ծնվ.՝ հունվարի 18, 1980թ.), ամերիկացի դերասան, սցենարիստ, երգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ։

Նախնական ճանաչման արժանացել է կարճատև «Խելառներ և խելագարներ» հեռուստասերիալից։ Սիգելի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Մառանալ Սառա Մարշալին», «Մի քիչ հղի», «Սիրում եմ քեզ, ախպերս», «Գուլիվերի ճանապարհորդությունները», «Վատ ուսուցչուհին», «Մափետները» և այլն։

Սիգելի կերտած առավել հայտնի հեռուստատեսային դերերից է Մարշալ Էրիկսենը՝ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասիտկոմից (CBS հեռուստաալիքով)։

Սիգելի հասակը կազմում է 193 սմ։ Բարձր դասարաններում զբաղվել է բասկետբոլով և թիմակցել NBA-ի բասկետբոլիստներ, երկվորյակ եղբայրներ Ջեյսոն և Ջերոն Քոլինզներին։

Արտաքին հղումներ[խմբագրել]