Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին
How I Met Your Mother
Ժանր Կատակերգություն/ տրագիկոմեդիա
Ձևաչափ Սիտկոմ
Ստեղծող Կարտեր Բեյս
Քրեյգ Թոմաս
Գլխավոր դերեում Ջոշ Ռեդնոր
Ջեյսոն Սիգել
Նիլ Պատրիկ Հարիս
Քոբի Սմալդերս
Էլիսոն Հենիգան
Քրիստին Միլիոտի
Պատմող Բոբ Սագետ
Սկզբի հոլովակ The Solids - "Hey, Beautiful"
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու Անգլերեն
Հեռուստաալիք Ամերիկայի Միացյալ ՆահանգներCBS
Եթերաշրջանների քանակ 8
Սերիաների քանակ 184 (Սերիաների ցանկ)
Պրոդյուսեր Կարտեր Բեյս
Պամելա Ֆրայման
Ռոբ Գրինբերգ
Քրեյգ Թոմաս
Ռեժիսոր Պամելա Ֆրայման (172 Էպիզոդ)
Ռոբ Գրինբերգ (7 Էպիզոդ)
Մայքլ Շի (4 Էպիզոդ)
Նիլ Պատրիկ Հարիս (1 Էպիզոդ)
Գաղափարի հեղինակ Կարտեր Բեյս
Քրեյգ Թոմաս
Ընկերություն Bays & Thomas Productions
20th Century Fox Television
Պատկերի ձևաչափ 1080i 16:9 (HDTV)
Ձայնի ձևաչափ Dolby Digital 5.1
Էկրաններին է Սեպտեմբերի 19, 2005-ից
Սերիայի տևողություն 22 րոպե
Կարգավիճակ Ընթացքում
IMDb

«Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (անգլHow I Met Your Mother), ամերիկյան հեռուստասերիալ, սիտկոմ։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել CBS հեռուստաալիքով՝ 2005 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ունենալով 9 եթերաշրջան։[1] Սերիալի գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոս Թեդ Մոզբիի (Ջոշ Ռեդնոր) և նրա չորս անբաժան ընկերների՝ Մարշալ Էրիկսենի (Ջեյսոն Սիգել), Լիլի Օլդրենի (Էլիսոն Հենիգան), Ռոբին Շերբատսկիի (Քոբի Սմալդերս) և Բառնի Սթինսոնի (Նիլ Պատրիկ Հարիս) շուրջ, ովքեր բնակվում են Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է 2030 թվականին, երբ Թեդը որդուն և դստերը պատմում է, թե ինչպես է ծանոթացել նրանց մոր հետ, և գործողությունները միանգամից տեղափոխվում են մեր օրեր։

Հեռուստասերիալի ստեղծման գաղափարը պատկանում է մտերիմ ընկերներ Կարտեր Բեյսին և Քրեյգ Թոմասին, ովքեր ներշնչվել էին Նյու Յորքում իրենց անցկացրած տարիներից։[2]

Հեռուստասերիալը, երկար ցուցադրման ընթացքում արժանացել է բարձր գնահատականների՝ նույնիսկ ստանալով կուլտային հեռուստաշոուի որակավորում։ Շոուն շահել է յոթ «Էմմի» մրցանակ՝ առաջադրված 24-ից։ 2010 թվականին Էլիսոն Հենիգանը հաղթել է «People's Choice Awards» մրցանակաբաշխության «Հեռուստատեսության լավագույն կատակերգական ժանրի դերասանուհի» անվանակարգում, իսկ 2012 թվականին սերիալը հաղթել է նույն մրցանակաբաշխության «Կաբելային հեռուստացանցի լավագույն կատակերգական ժանրի հաղորդում» անվանակարգում, իսկ Նիլ Պատրիկ Հարիսն արժանանացել է հեռուստատեսության լավագույն կատակերգական ժանրի դերասանի տիտղոսին։

Հեռուստասերիալի վերջին՝ 9-րդ եթերաշրջանի մեկնարկումը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբեր 23-ին։[3]

Դերերում[խմբագրել]

Հրավիրված դերասաններ[խմբագրել]

Անունը Մասնագիտությունը Սերիա(ներ)
Ջոն Բերնթալ Դերասան 2 (1x02)
Բեթ Ռիսգրաֆ Դերասանուհի 2 (1x02)
Մարկ Էդվարդ Սմիթ Երգիչ, երգերի հեղինակ 3 (1x03)
Էն Դուդեկ Դերասանուհի 4 (1x04)
Քեմրին Մանհեյմ Դերասանուհի 7 (1x07)
Դանիկա Մակկելար Դերասան, արձակագիր, մաթեմատիկոս, փաստաբան 10,47 (1x10,3x3)
Էրին Բարթլետ Դերասանուհի 19 (1х19)
Էմի Էքեր Դերասանուհի 22 (1х22)
Բրայան Քրեստոն Դերասան 28 (2х06)
Մորենա Բակարին Դերասանուհի 29 (2х07)
Էմիթ Սմիթ Ֆուտբոլիստ 36 (2х14)
Բոբ Բարքեր Հեռուստահաղորդավար, շոումեն 42 (2х20)
Էնրիկե Իգլեսիաս Երգիչ, երգերի հեղինակ, դերասան, պրոդյուսեր 45-46 (3x1-3x2)
Մենդի Մուր Դերասանուհի, երգչուհի 45 (3x1)
Բիզի Ֆիլիպս Դերասանուհի 47 (3x3)
Նիլ Ջեքսոն Դերասանուհի 47 (3x3)
Բրեդ Ռոու Դերասան 48 (3x4)
Ջոն Չո Դերասան, երաժիշտ 50 (3x6)
Մեգգի Ուիլեր Դերասանուհի 51 (3x7)
Լինդսի Փրայս Դերասանուհի 52 (3x8)
Բին Օրսոն Դերասան 53 (3х9)
Հայդի Քլում Թոփ-մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի 54 (3х10)
Ադրիանա Լիմա Թոփ-մոդել, հաղորդավարուհի 54 (3х10)
Ալեսանդրա Ամբրոսիո Թոփ-մոդել, դերասանուհի 54 (3х10)
Միրանդա Քեր Թոփ-մոդել, դերասանուհի 54 (3х10)
Բոբ Օդենքըրք Դերասան 59 (3х15)
Ջեյմս վան դեր Բիկ Դերասան 60 (3х16)
Ուիլ Ֆորտե Դերասան, սցենարիստ 62 (3х18)
Բրիթնի Սփիրս Փոփ երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի 57-58,63 (3x13-3x14,3x19)
Ալան Թիք Դերասան 60,95,121 (3х16,5x07,6х09)
Ջեյմի-Լին Սիգլեր Դերասանուհի, երգչուհի 72 (4x8)
Թիմ Գան Դիզայներ 100 (5x12)
Ամանդա Փիթ Դերասանուհի 101 (5x13)
Ջենիֆեր Լոպեզ Դերասանուհի, երգչուհի, մոդելյեր, պրոդյուսեր 105 (5x17)
Նիկոլ Շերզինգեր Երգչուհի, պարուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ֆոտոմոդել 121 (6x9)
Խորխե Գարսիա Դերասան, կատակերգու 122 (6х10)
Քեթի Փերրի Երգչուհի 127 (6х15)
Ջոն Լիտգո Դերասան 131,133 (6х19, 6x21)
Մարտին Շորթ Դերասան, կատակերգու, երգիչ 138 (7x2)
Քեթի Հոլմս Դերասանուհի 144 (7x8)
Էռնի Հադսոն Դերասան 147 (7x11)
Մայք Թայսոն Բռնցքամարտիկ 176 (8x16)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]