Ջեյմս Մակդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Մակդոնալդ (Macdonald) (1866-1937), անգլիական պետական և քաղաքական գործիչ։ Լեյբորիստական կուսակցության ղեկավարներից։ 1924 թվականին և 1929-1931 թվականներին լեյբորիստական կառավարության պրեմիեր մինիստր։ Նպաստել է, այսպես կոչված, Դաուեսի պլանի ընդունմանը։ 1924 թվականին Մակդոնալդի կառավարությունը դեյուրե ճանաչել է սովետական կառավարությունը, իսկ 1929 թվականին վերականգնել 1927 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները։ Մակդոնալդի ժամանակ ըստ էության շարունակվել է պահպանողականների գաղութային քաղաքականությունը, ճնշվել է ազգային ազատագրական շարժումը Հնդկաստանում, Իրաքում և այլ անգլիական գաղութներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png