Պոլ Չարլզ Մորֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Չարլզ Մորֆի

Պոլ Չարլզ Մորֆի (1837- 1884 թվականներին), XIX դարի կեսի աշխարհի ուժեղագույն շախմատիստ։

Ծնվել է ամերիկացի հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Ավարտել է Սպրինտ-Հիլլի կոլեջը և Լուիզիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1857 թվականին հաղթել է Ամերիկայի շախմատային 1-ին կոնգրեսում, 1858-1859 թվականների մրցամարտերում հաղթել է Եվրոպայի մի շարք ուժեղագույն շախմատիստների (այն ժամանակ աշխարհի չեմպիոնի պաշտոնական կոչում չի եղել)։ Հետագայում, հոգեկան հիվանդության պատճառով, շախմատային մրցումների չի մասնակցել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png