Պարդոյի Վեներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարդոյի Վեներա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1][2]
տարիմոտ 16-րդ դար[3]
բարձրություն109 ± 0 սանտիմետր[4] և 196 սանտիմետր[2]
լայնություն89 ± 0 սանտիմետր[4] և 385 սանտիմետր[2]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն[2] և նյու
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էիտալական գեղանկարչության սրահ համար 6[5]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1][2]
սեփականատերՖիլիպ II Հաբսբուրգ, Ֆիլիպ IV, Չարլզ I Ստյուարտ, John Hutchinson?, Ջուլիո Մազարինի և Լյուդովիկոս XIV
հիմնական թեմաJupiter and Antiope?
կայք
Ծանոթագրություններ
 Jupiter et Antiope -Venus du Pardo- (Louvre, INV 752) Վիքիպահեստում

«Պարդոյի Վեներա» (անգլ.՝ Pardo Venus), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավ, որը նա ավարտել է 1551 թվականին. կտավն այժմ գտնվում է Լուվրի թանգարանում։ Հայտնի է նաև «Յուպիտեր ու Անտիոպա» անվամբ, քանի որ պատկերում է Օվիդիուսի «Մետմորֆոզների» VI-րդ գրքում հիշատակված Յուպիտերի ու Անտիոպայի մասին պատմությունը (տողեր 110-111)։ Տիցիանի՝ չափսերով ամենամեծ դիցաբանական կտավն է[6], ինչպես նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար ստեղծված նկարչի առաջին մեծ դիցաբանական կտավը։ Երկար ժամանակ պահպանվել է Մադրիդի մերձակայքում գտնվող Էլ Պարդո արքայական պալատում (չշփոթել Պրադոյի հետ, որը նպատակային կառուցված թանգարան էր), որտեղից էլ ծագել է անունը։ Հետագայում պատկանել է անգլիական ու ֆրանսիական արքայական հավաքածուներին։

Յուպիտեր և Անտիոպա

Ոճի ու կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ Տիցիանը փոփոխել է շատ ավելի վաղ սկսած տեսարանը, ավելացնելով բնապատկերն ու կերպարները։ Հայտնի չէ, արդյոք պատկերվածը Վեներան է, թե՝ ոչ։

Անտիոպայի մերկությամբ կտավը համապատասխանում է Տիցիանի հայտնի poesie շարքին (Ֆիլիպի համար նկարված Օվիդիուսի նկարագրած դիցաբանական տեսարանները), թեև այդ շարքի մեջ ընդգրկված չէ, իսկ եթե պատկերվածը Վեներան է, ապա Օվիդիուսն այսպիսի տեսարան չի նկարագրել[7]։

Վեներա թե՞ Անտիոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է այս հարցին, Տիցիանն ինքը Ֆիլիպին ուղղված նամակներում կտավը պարզապես նկարագրել է որպես «Բնապատկեր», իսկ նրա որդի Օրացիոն անվանել է այն «Մերկ կինը բնապատկերի ու սատիրի հետ»։ Հետագայում Էլ Պարդոյի գույքացուցակում կտավն անվանվել է «Յուպիտեր ու Անտիոպա»[6]։ 1620-ական թվականներին Մադրիդում Վինչենցո Կարդուչին կտավի թեման մեկնաբանել է որպես «Անտիոպան ու մի քանի հովիվներ և սատիրներ մեծ կտավի վրա»[8]։ 1649-1653 թվականների ընթացքում, երբ վաճառվում էր Անգլիայի թագավոր Չարլզ I-ի հավաքածուն, ֆրանսիական և իսպանական դեսպանների նամակագրության մեջ կտավի մերկ կինն անվանվել է «Վեներա»[9]։ Ինչպես նշել է Մալքոլմ Բուլը՝ «ավելի ուշ ժամանակաշրջանի գույքացուցակներում «մերկ կին» և «Վեներա» բառերն օգտագործվել են միմյանց փոխարինելով»[10]։

Նկարագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի կողմից ավարտին հասցված Ջորջոնեի «Քնած Վեներան» կտավը, մոտավորապես 1510 թվական

Կտավը բավականին մեծ է, իսկ կերպարները՝ որոշակիորեն առանձնացած։ Կենտրոնում պատկերված ծառով բաժանված է երկու մասի։ Աջ առջևի պլանում պատկերված է տեսարան, որտեղ սատիրի կերպարանք առած Յուպիտերը մոտ է սողում քնած հավերժահարս Անտիոպային ու բարձրացնում նրա ծածկոցը՝ վերջինիս մերկությունը տեսնելու համար։ Կարճ ժամանակ անց նա բռնաբարելու է նրան (տեսրանը քաջ ծանոթ է Վերածննդի դարաշրջանի ուսյալ ակնդիրներին)։ Ֆիլիպ թագավորի համար Տիցիանի ստեղծած դիցաբանական թեմաներով կտավներում պատկերված են Օվիդիուսի նկարագրած տեսարանները։

Վեներան կամ Անտիոպան դեռևս անխռով քնած է, նրան չի անհանգստացնում ո՛չ բռնաբարողը, ո՛չ էլ որսի տեսարանը, որտեղ որսաշներն արու եղջերու են որսացել, իսկ անմիջապես նրա ձախ կողմում այծի ոտքեր ունեցող ֆավնը տեղավորվել է գետնի վրա ու զրույցի է բռնվել ժամանակակից հագուստով մի կնոջ հետ։ Անմիջապես նրանց կողքին կանգնած է որսորդն իր խոշորամարմին շների հետ, իսկ հեռավոր ձախ կողմում մեկ այլ որսորդ փող է փչում[11]։

Վեներայի գլխավերևում կուպիդոնը նստել է ծառի վրա՝ հավանաբար Վեներային ուղղված նետն աղեղի մեջ դրված։ Կենտրոնում հեռավորության վրա երկու կանանցից բաղկացած զույգը զրուցում կամ համբուրվում է գետափին։ Գետի վրա մի լայն ջրվեժ է պատկերված եղջերուից վերև։ Դեպի աջ պատկերված բնապատկերը ներառում է ժամանակակից ֆերմա ու հեռավոր մի բնակավայր, որի վրա եկեղեցական աշտարակ է բարձրանում ու զանգակատուն։ Հեռվում երևացող սարերն ամբողջացնում են տեսարանը, որը Տիցիանի պատկերած այլ բնապատկերների նման արտացոլում է Վենետիկի ու իր հայրենի Պիևե դի Կադորե քաղաքի միջև ընկած երկրամասը, թեև նա հակված չի եղել որոշակի տեղանքներ պատկերել[12]։

Տիցիանի հենված մերկ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի «Ուրբինյան Վեներան», մոտավորապես 1534 թվական, Ուֆֆիցի պատկերասրահ
«Վեներան ու երաժիշտը» կամ «Վեներան երգեհոնահարի ու շան հետ», Պրադո թանգարան, մոտավորապես 1550 թվական

Նկարը վենետիկյան ոճով հենված կանացի մերկություն պատկերող Տիցիանի ստեղծագործությունների վերջնական զարգացումն է։ «Պարդոյի Վեներայի»՝ մեկ ձեռքով սեռական օրգանը փակած դիրքը նման է Ջորջոնեի «Քնած Վեներային», որը հեղինակի մահից հետո ավարտել է Տիցիանը 1510 թվականին։ Մոտավորապես 1534 թվականին Տիցիանը պատկերել էր «Ուրբինյան Վեներային», իսկ 1545 թվականին պատկերված ևս մեկ նմանատիպ տեսարան հիմք է հանդիսացել «Վեներան ու երաժիշտը» շարքի համար[13]։ Ի տարբերություն այլ կտավների, «Վեներան ու երաժիշտը» շարքի կտավների մեծ մասում, ինչպես նաև «Պարդոյի Վեներայում» կուպիդոնը թույլ է տալիս հստակ նույնականացնել կնոջը որպես Վեներա[14], որով աստվածուհու կերպարը բարձրացվում է կուրտիզանուհիների սովորական կերպարից[15]։

Քենեթ Քլարկը «Պարդոյի Վեներան» համարել է «իր նախկին ոճը վերարտադրելու քրտնաջան փորձ», և Դրեզդենի / Ուրբինոյի կեցվածքն այստեղ «ավելի կոպտացել է»[16]։ «Դանայա» նկարների շարքում օգտագործվում է ավելի ինքնատիպ կոմպոզիցիա և կազմվածք, որը Քլարկը համարել է Տիցիանի կողմից Վենետիկից դուրս գերիշխող մերկության պատկերման ընդօրինակում․ «Իտալիայի մնացած մասերում բոլորովին այլ մարմնաձևեր էին վաղուց նորաձև»[17]։

Քլարկի համար «Վեներան ու երաժիշտը» կտավների Վեներան, որի գլուխը փոխում է դիրքը, սակայն մարմինը մնում է նույն դիրքում, «ամբողջովին վենետիկյան է, փոքր քույրն այն թանկարժեք տիկնանց, որոնց Յակոպո Պալմա Ավագը, Պարիս Բորդոնեն ու Բոնիֆացիո Վերոնեզեն պատկերել են ներքին սպառման համար»[18]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1574 թվականին նկարի համար Տիցիանին դեռևս չէին վճարել, ինչի մասին վկայում է նրա՝ Ֆիլիպ թագավորի ֆավորիտ ու քարտուղար Անտոնիո Պերեսին ուղարկած ցուցակը։ Կտավը դեռևս գտնվել է Էլ Պարդոյում, երբ 1603 թվականին պալատի մեծ մասը հրդեհվել է, որի արդյունքում ոչնչացվել է Տիցիանի մի քանի աշխատանք ու այլ կարևոր արվեստի գործեր։ Իսպանիայում արքունի նկարիչ իտալացի Վինչենցո Կարդուչին (1576/78–1638) նշել է, որ երբ թագավորը լսել է այդ լուրը, նրա տված առաջին հարց եղել է «արդյոք Վեներային ոչինչ չի՞ պատահել»։ Տեղեկանալով, որ նկարն անվնաս է, ասել է․ «Դա ինձ գոհացնում է, մնացածը կվերստեղծվի»[8]։

Չնայած այս հեղինակությանը՝ 1623 թվականին կտավը նվիրվել է դեռևս Ուելսի արքայազն Չարլզ I-ին՝ վերջինիս՝ իսպանացի հարսնացու գտնելու նպատակով Մադրիդ կատարած ոչ պաշտոնական ու չպլանավորված այցելության ժամանակ[19]։ Չառլզի մահապատժից հետո նրա հավաքածուն գնահատողները գտել են «մեծ ու հանրահայտ կտավը» Ուայթհոլ պալատի «մասնավոր կացարաններից երկրորդում» այժմ Պրադոյում գտնվող «Վեներան ու երաժիշտը» կտավի հետ և գնահատել դրանք համապատասխանաբար £500 և £150[20]։ Դրանք երկուսն էլ 1649 թվականի նույն օրը Չառլզի հավաքածուի աճուրդի ժամանակ գնել է գնդապետ Ջոն Հաչինսոնը՝ վճարելով համապատասխանաբար £600 և £165 դրանց դիմաց[21]։ Հաչինսոնը դրանք գնել է որպես ներդրում, և երբ մայրցամաքային խոշոր կոլեկցիոներները գիտակցել են իրավիճակը և գործակալներ ուղարկել, նա իր բոլոր խոշոր գնումները վաճառել է մի քանի տարվա ընթացքում[22]։

Իսպանիայի դեսպան Ալոնսո դե Կարդենասը, որը մեկ կամ երկու տարի անց Անգլիայում զբաղվում էր գնումներով, հրաժարվել է գնել «Պարդոյի Վեներան»՝ դրա փոխարեն նախընտրելով Կոռեջոյի «Վեներան Մերկուրիի ու կուպիդոնի հետ» կտավը (ներկայումս գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում), պատճառաբանելով, որ «այն այնքան անպարկեշտ չէ, որքան «Քնած վեներան ու սատիրը» կտավը»[23]։ 1653 թվականին Հաչինսոնը ճարպկորեն բանակցել է Ֆրանսիայի դեսպան ու կարդինալ Ջուլիո Մազարինիի գործակալ Բորդո-Նեուֆվիլի հետ ու ստիպել նրան կտավի համար վճարել £1,200[24]։ 1661 թվականին Մազարինիի ժառանգներն այն վաճառել են Ֆրանսիայի Լուի Արև արքային, ու կտավը մնացել է ֆրանսիական արքայական հավաքածուի կազմում մինչև Լուվր տեղափոխվելը[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062278
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://rkd.nl/explore/images/308000
  3. https://www.pop.culture.gouv.fr/notice/joconde/000PE027116
  4. 4,0 4,1 Joconde (ֆր.) — 1975.
  5. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=28436
  6. 6,0 6,1 Hale, 532
  7. Brotton, 99 does include it, but it is not included by most sources. Eg: the Prado and the National Gallery Արխիվացված 2017-10-29 Wayback Machine. For Venus being spied on by satyrs, see Bull, 207-210
  8. 8,0 8,1 Brotton, 99
  9. Brotton, 294, 301
  10. Bull, 208-211, 211 quoted
  11. Cohen, 159
  12. Hale, 15-17
  13. Falomir, 61–62
  14. Falomir, 67. The Dresden Venus originally had a Cupid, later painted over.
  15. Bull, 211
  16. Clark, 121
  17. Clark, 122–123, 122 quoted
  18. Clark, 122
  19. Brotton, 99 on the gift, 85-103 on the trip
  20. Penny, 303
  21. Brotton, 236
  22. Brotton, 300-301, 308-9 and see index
  23. Gilbert, Maria Leilani ed., Collections of Painting in Madrid, 1601–1755 (Parts 1 and 2), 70, 1997, Getty Publications, 9780892364961, google books. Alternatively, Brotton, 294, who translates "profano" as "irreverent".
  24. Brotton, 300-301
  25. Louvre

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brotton, Jerry, The Sale of the Late King's Goods: Charles I and His Art Collection, 2007, Pan Macmillan, 9780330427098
  • Bull, Malcolm, The Mirror of the Gods, How Renaissance Artists Rediscovered the Pagan Gods, Oxford UP, 2005, 0195219236
  • Kenneth Clark, The Nude, A Study in Ideal Form, orig. 1949, various edns, page refs from Pelican edn of 1960
  • Cohen, Simona, Animals as Disguised Symbols in Renaissance Art, 2008, BRILL, 9004171010, Full PDF
  • Falomir, Miguel, "Titian's Replicas and Variants", in Jaffé, David (ed), Titian, The National Gallery Company/Yale, London 2003, 1 857099036
  • Sydney Joseph Freedberg. Painting in Italy, 1500–1600, 3rd edn. 1993, Yale, 0300055870
  • Hale, Sheila, Titian, His Life, 2012, Harper Press, 978-0-00717582-6
  • Anne Hollander, "Titian and Women", in Feeding the Eye: Essays, 2000, University of California Press, 0520226593, google books
  • Hope, Charles (1983), "Poesie and Painted Allegories" in Jane Martineau (ed), The Genius of Venice, 1500–1600, 1983, Royal Academy of Arts, London.
  • Hope, Charles (1994), "Classical antiquity in Venetian Renaissance subject matter", in Francis Ames-Lewis (ed), New Interpretations of Venetian Renaissance Painting, 1994, Birkbeck College History of Art 9780907904809
  • Louvre page
  • McIver, Katherine A., in Carroll, Linda L. (ed), "Sexualities, Textualities, Art and Music in Early Modern Italy", 2017, Routledge, 1351548980, google books

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erwin Panofsky, Problems in Titian, mostly Iconographic, 1969
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարդոյի Վեներա» հոդվածին։