Պասկալ Սոտիրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկալ Սոտիրովսկի
մակեդոներեն՝ Паскал Сотировски
Ծնվել էնոյեմբերի 23, 1927(1927-11-23)
Vrben, Մավրովո և Ռոստուշա, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էհունվարի 20, 2003(2003-01-20) (75 տարեկան)
Փարիզ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Սկոպյեի համալսարան
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Ալմա մատերՍկոպյեի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր

Պասկալ Սոտիրովսկի (մակեդոներեն՝ Паскал Сотировски, նոյեմբերի 23, 1927(1927-11-23), Vrben, Մավրովո և Ռոստուշա, Հյուսիսային Մակեդոնիա - հունվարի 20, 2003(2003-01-20), Փարիզ), հարավսլավցի և մակեդոնացի աստղաֆիզիկոս, Արեգակի ֆիզիկայի մասնագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալ Սոտիրովսկին ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 23-ին Վրբենում՝ ներկայիս Մակեդոնիայի Հանրապետության Գոստիվար համայնքում։ Ավարտել է հայրենի գյուղի տարրական դպրոցը, որից հետո ուսումնառությունը շարունակում է սերբական Գոռնի Միլանովաց քաղաքի գիմնազիայում։ Այնուհետև ընդունվում է Բելգրադի մանկավարժական ուսումնարանը։ Որոշ ժամանակ դասավանդել է Բելա Ցրկվայում (ներկայիս Կրիվոգաշտանի համայնք)։ 1950 թվականին Պասկալն ընդունվում է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը. այն ավարտում է 1956 թվականին։ Դասավանդել է ֆիզիկա առարկան միջնակարգ դպրոցում մինչև 1960 թվականը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Սոտիրովսկին նշանակվում է աստղաֆիզիկայի ասիստենտ՝ Սկոպյեի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում։ Նույն թվականին մեկնում է Սորբոնի համալսարան որպես ստաժոր, որն ավարտեց 1964 թվականին՝ աստղաֆիզիկոսի որոկավորմամբ։ 1971 թվականին Պասկալ Սոտիրովսկին դոկտորական ատենախոսություն է պաշտպանում՝ Արեգակի ֆիզիկայի բնագավառում։ Դրանից հետո դառնում է Ֆրանսիայի հետազոտությունների ազգային կենտրոնի անդամ։ Ֆրանսիայում նա աշխատում է որպես արեգակնային ու մոլորակային աստղագետ։ 1991 թվականին ընտրվում է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Կյանքի մեծ մասն աստղաֆիզիկոս Սոտիրովսկին անցկացրել է Ֆրանսիայում, սակայն երբեք կապը չի կտրել հայրենիքի հետ։ Մակեդոնիայի խոշոր հանքավայրերից մեկից՝ Ալշարից, Պասկալը լորանդիտ ապարի նմուշ է վերցնում և հետազոտում, որոնք տեղ գտան նրա Արեգակնային երևույթների և Երկրի ծագման տեսությունների մասին աշխատություններում։ Գիտությունների դոկտոր Պասկալն ուներ սեփական կապինետը Փարիզի Մեդոն աստղադիտարանում։

Դասախոսություններով հանդես է եկել ներքոհիշյալ երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, ԽՍՀՄ, Հնդկաստան և այլն։ Նրա շատ հոդվածներ հրապարակվել է մի շարք գիտական ամսագրերում։ Բացի մայրենիից, Սոտիրովսկին տիրապետում էր ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին և ռուսերենին[2]։ 1990-ական թվականներին հատուկ ֆոնդ է հիմնադրում, որն օժանդակում է Մակեդոնիայի պատանի տաղանդավորներին[3]։ 1999 թվականին ընտրվում է Մակեդոնական սենատի անդամ[4]։

Պասկալ Սոտիրովսկին իր մահկանացուն կնքում է 2003 թվականի հունվարի 20-ին՝ յոթանասունհինգ տարեկան հասակում՝ Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Одлука за прогласување на македонски сенатори Արխիվացված 2007-10-08 Wayback Machine — СМК

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]