Պաուլո Կոելիո
Պաուլո Կոելիո (պորտ.՝ Paulo Coelho, ծնվ. օգոստոսի 24, 1947, Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի գրող և բանաստեղծ: Պաուլո Կոելիոն ծնվել է 1947 թ.-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Դեռ վաղ հասակից նա մեծ սեր և նվիրում է տածել գրականության և ժուրնալիստիկայի հանդեպ, դա նույնիսկ ստիպել է վերջինիս կիսատ թողել համալսարանում իրավաբանական կրութույունը և սկսել է ավելի լուրջ զբաղվել սիրած գործով: Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան նույնիսկ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նունիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ:Հետագայում նա խորապես հետաքրքրվում է նաև թատրոնով, ճանապարհորդությամբ: Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ» և այլն:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մտքեր [խմբագրել]
- Հենց որ ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:
- Իրականում ես այնպիսին եմ, ինչպիսին բոլորն են` ընդունում եմ ցանկությունները որպես իրականություն և տեսնում եմ աշխարհը ոչ այնպես, ինչպես իրականում է, այլ այնպես ինչպես ես ուզում եմ այն տեսնել:
- Որպեսզի ապրել լիարժեք կյանքով, պետք է գտնվել անընդհատ շարժման մեջ, և միայն այդ դեպքում օրերը իրար նման չեն լինի:
- Սերը, դա դժվար ճանապարհ է: Դժվար, որովհետև այն քեզ կա'մ կհասցնի ամպերին, կա'մ կիջեցնի գետնի տակ:
- Կյանքը, դա այն պահի սպասումն է, երբ ապագան կախված է քո վճռական քայլից:
- Երբ քեզ միշտ շրջապատում են միևնույն մարդիկ, կարծես թե ինքնաբերաբար է ստացվում, որ նրանք դառնում են քո կյանքի մի մասնիկը: Իսկ մտնելով քո կյանքի մեջ, նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են փոխել այն: Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում քեզ տեսնել` նեղանում են: Չէ որ յուրաքանչյուրը փայլուն գիտակցում է, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում: Միայն իրենց սեփական կյանքը չգիտես ինչու ոչ ոք չի կարող դասավորել: