Տասնմեկ րոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տասնմեկ րոպե» (պորտ.՝ Onze Minutos), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպն է, գրված 2003 թվականին։ Սեփական ճշմարտության որոնման մասին այս վեպը շարունակում է հեղինակի նախկին մի քանի աշխատություններում արծարծված «կանացի» թեման։ Տասնմեկ րոպե. գլխավոր հերոսուհու կարծիքով հենց այսքան է տևում միջին վիճակագրական սեռական ակտը։

Սյուժե[խմբագրել]

Մարմնավաճառ Մարիան մտորում է կյանքի, սեքսում խնդիրների մասին, որոնք համարում է հիմնական և անգամ հիմնարար այն բանում, ինչը տեղի է ունենում իրեն շրջապատող աշխարհում։ Մարիան գիտակից մարմնավաճառ է, քանի որ գտնում է, որ հենց այսպիսի կյանքի ուղին թույլ կտա իրեն լուծել ներքին կոնֆլիկտը։ Իր նպատակներին հասնելու համար Մարիան անցնում է բոլոր հնարավոր փորձությունները՝ սեքսից ապրելով ցավ, տանջանք և հաճույք՝ այս ամենը համարելով «իսկական տղամարդկային սիրո» դրսևորում։