Չինական համստերիկ
Չինական համստերիկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Cricetulus griseus Milne-Edwards, 1867
| ||||||||||||||||
|
Չինական համստերիկ (լատին․՝ Cricetulus griseus), մոխրագույն համստերիկների ցեղի կրծող կաթնասուն կենդանի։ Տարածվել են Չինաստանի հարավի և Մոնղոլիայի անապատներից։ Հանդիպում են տարբեր գունավորումներով։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայրի տեսակների գույնը դարչնագույն է՝ ներքևի հատվածներում սև բծերով։ Այս համստերիկներն ունեն երկար պոչ։ Այս կենդանիները աճում են՝ հասնելով մինչև 82-127 մմ-ի (պոչը կազմում է 20–33 մմ), քաշը ծնվելու պահին կազմում է 1.7 գրամ, ապա մեծանում է և կարող է կշռել 30–45 գրամ։ Չինական համստերները միջինում ապրում են 2-3 տարի։ Չինական համստերների մարմնը՝ համեմատած այլ համստերների, աչքի է ընկնում իր երկարությամբ ու բարակությամբ. ունեն համեմատաբար երկար պոչ։ Արուներն օգտագործվում էին բացառապես բուծման և հետազոտության նպատակով այնքան ժամանակ, մինչև որ գիտնականներն այդ նպատակով սկսեցին օգտագործել այլ կրծողներ, ալբինոս մկներ և առնետներ, իսկ էգերը պահվում են որպես տնային կենդանիներ։
Ամերիկայի որոշ նահանգներ, ինչպես օրինակ՝ Կալիֆոռնիան և Նյու Ջերսին, չինական համստերներին համարում են վնասակար օրգանիզմներ[1],: Որոշ նահանգներ այս կենդանուն համարում են էկզոտիկ կենդանի և պահանջում են դրանց վաճառելու թույլտվություն։
Գունային մուտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են Չինական համստերների ընդամենը երեք գունային մուտացիաներ՝ նորմալ (վայրի տիպ), գերիշխող բծերով և սև աչքերով սպիտակամորթ։
-
Սև աչքերով սպիտակամորթ
-
Նորմալ (վայրի տիպ)
-
Գերիշխող բծերով
Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինական համստերի ու Chinese striped hamster-ների անվանումները շփոթեցնող են։ Որոշ մարդիկ կարծում են, որ չինական համստերն (Cricetulus griseus) ու Chinese striped hamster-ը (Cricetulus barabensis) տարբեր տեսակներ են[2], մինչդեռ մյուսները դասակարգում են նրանց որպես ենթատեսակներ[3], որի դեպքում չինական համստերի լատինական անվանումը փոխակերպվել է դառնալով Cricetulus barabensis griseus.[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lianne McLeod, "Chinese Hamsters Արխիվացված 2016-08-13 Wayback Machine," About.com.
- ↑ "Cricetulus," The NCBI taxonomy database.
- ↑ European Molecular Biology network. «SRS db query re 'Chinese hamster'». Columbia University. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ Russell Tofts, "The Chinese Hamster (Cricetulus barabensis) Արխիվացված 2006-07-20 Wayback Machine".
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական համստերիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական համստերիկ» հոդվածին։ |
|