Չեբուրաշկա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեբուրաշկա
ռուս.՝ Чебурашка
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ[1] և ֆենթեզի
Թվականհունվարի 1, 2023
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Դյաչենկո
ՊրոդյուսերԷդուարդ Իլոյան, Դենիս Ժալինսկի, Վիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ, Անտոն Զլատոպոլսկի, Վյաչեսլավ Մուրուգով և Յուլիանա Սլաշչևա
Սցենարի հեղինակՎիտալի Շլյապպո, Վասիլի Կուցենկո, Վյաչեսլավ Զուբ և Անատոլի Մոլչանով
ԴերակատարներՍերգեյ Գարմաշ, Ելենա Յակովլևա և Օլգա Կուզմինա
ՕպերատորIvan Lebedev?
ԿինոընկերությունՍոյուզմուլտֆիլմ, Yellow, Black and White, Start, Ռոսիա 1 և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ
Տևողություն113 րոպե
Բյուջե850 000 000 ₽
Շահույթ5 մլրդ ռուբլի[2]

«Չեբուրաշկա» (ռուս.՝ «Чебурашка»), ռուսական ընտանեկան կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է Դմիտրի Դյաչենկոն։ Այն պատմում է նոր աշխարհ ընկած մեծականջ կենդանու՝ Չեբուրաշկայի մասին, սակայն Էդուարդ Ուսպենսկու պատմվածքների էկրանավորումը չէ[3]։ Ֆիլմի գաղափարն առաջ է քաշվել դեռ 2020 թվականին, սակայն նկարահանումներն սկսվել են միայն 2021 թվականի սկզբին[4][5][6][7][8][9]։

Ռուսաստանում թողարկումը կայացել է 2023 թվականի հունվարի 1-ին[10]։ 2022 թվականի հունիսի 20-ին «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում թողարկվել է ֆիլմի առաջին պաշտոնական թիզերը։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին «Ցենտրալ Փարթներշիպ», «Yellow, Black & White» և «Սոյուզմուլտֆիլմ» կինոընկերությունների YouTube ալիքներում թողարկվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Չեբուրաշկա անունով թավամազ կենդանու մասին, որն ապրում է նարնջենիների պուրակում։ Մի օր նա հայտնվում է ծովի ափին գտնվող մի փոքրիկ քաղաքում, որտեղ հանդիպում է Գենային՝ ինքն իր մեջ ամփոփված մի ծերունու, որն աշխատում է որպես այգեպան պուրակում, մի տղայի, որը չի կարողանում խոսել, նրա մորը (ինչպես հետագայում պարզվում է՝ Գենայի դստերը, որի հետ նա լարված հարաբերություններ ունի) և արտասովոր մի մորաքրոջ, որը ցանկանում է գնել այդ կենդանուն և նվիրել իր թոռնուհուն, ինչպես նաև շատ ուրիշների[11]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սերգեյ Գարմաշ Գենադի Պետրովիչ (Գենա) այգեպան Գենադի Պետրովիչ (Գենա)
Օլգա Կուզմինա Չեբուրաշկա Չեբուրաշկա
Ելենա Յակովլևա Ռիմա շոկոլադի գործարանի տնօրեն Ռիմա
Ֆեոդոր Դոբրոնրավով Վալերի Զավգորոդնի Վալերի Զավգորոդնի էկզոտիկ կենդանիների մասնագետ, Գենայի ընկերը
Պոլինա Մաքսիմովա Տանյա Տանյա Գրիշայի մայրը, Գենայի դուստրը
Սերգեյ Լավիգին Տոլյա Տոլյա Գրիշայի հայրը, Տանյայի ամոսինը
Դմիտրի Լիսենկով Լարիոն Լարիոն Ռիմայի օգնականը
Իլյա Կոնդրատենկո Գրիշա Գրիշա Տանյայի և Տոլյայի որդին
Եվա Սմիռնովա Սոնյա Սոնյա Ռիմայի թոռնուհին
Սոֆյա Զայկա Գալյա Գալյա պաղպաղակ և ըմպելիքներ վաճառող
Նատալյա Շչուկինա դենդրարիումի տնօրեն, Գենայի ղեկավարը
Ժաննատ Կերիմբաև բակապան
Օլիվիե Սիու խոհարար
Արսենի Ֆոգելև թիկնապահ
Արտյոմ Բիստրով Գենան երիտասարդ տարիքում Գենան երիտասարդ տարիքում
Ալիսա Մինայ Տանյան մանկության տարիներին Տանյան մանկության տարիներին
Մարինա Կոնյաշկինա Լյուբա Լյուբա Գենայի կինը, Տանյայի մայրը
Կոնստանտին Ֆադեև Վասիլի Վասիլի Ռիմայի վարորդը

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին Սոչիում, այդ թվում՝ Սոչիի դենդրարիումում, Օրջոնիկիձեի անվան առողջարանում և ծովափին[12]։ Նկարահանումներն անցկացվել են նաև Կիսլովոդսկում, Պյատիգորսկում և Եսենտուկիում և ավարտվել են 2022 թվականի հունիսին Մերձմոսկվայում[13]։

Մի էպիզոդի նկարահանման ժամանակ օգտագործվել է 6 տոննա նարինջ, ինչի մասին հայտնել Է «Yellow, Black and White» ընկերությունը Ինստագրամի իր էջում[14]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեբուրաշկա» ֆիլմը ռեկորդ է սահմանել հունվարի 1-ին թողարկված ռուսական ֆիլմերի շարքում. վարձույթի առաջին օրն այն հավաքել է ավելի քան 225 միլիոն ռուբլի, իսկ առաջին երեք օրվա ընթացքում՝ 837 միլիոն ռուբլի[15]։ 2023 թվականի հունվարի 6-ի դրությամբ ֆիլմի դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 2 միլիարդ ռուբլի. այն դարձել է ռուսական արտադրության վեցերորդ ֆիլմը, որը հաղթահարել է այդ շեմը[16][17]։ 2023 թվականի հունվարի 9-ին դրամարկղային մուտքերը կազմել են 3 միլիարդ ռուբլի[18]։ Ռուսական վարձույթում ընդամենը 13 ֆիլմ է անցել երկու միլիարդի նշաձողը, այդ թվում նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ավատար», «Առյուծ արքան» և այլն[19]։ 2023 թվականի հունվարի 10-ին «Չեբուրաշկան» դարձել է Ռուսաստանի ներքին վարձույթի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ռուսական ֆիլմը՝ հավաքելով ավելի քան 3,08 միլիարդ ռուբլի[20]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեբուրաշկայի արտաքին տեսքը ներկայացնելուց անմիջապես հետո համացանցում նրան քննադատել են՝ անվանելով սարսափելի։ Թեև եղել են նաև օգտատերեր, ում դուր է եկել կերպարը։ Այդ թիզերում Չեբուրաշկան կադրում երևում է ընդամենը 2 վայրկյանում[21]։ 2022 թվականի հոկտեմբերին հրապարակված թրեյլերում Չեբուրաշկայի կերպարը տարբերվում է առաջին թիզերում եղածից, որը հրապարակվել էր հունիսին[22]։

Ըստ գրախոսությունների «Критиканство» ագրեգատորի՝ ֆիլմն ստացել է խառը արձագանքներ՝ 60/100 միջին գնահատականով՝ հիմնված 13 գրախոսությունների վրա[23]։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» կինոգրախոսող Դենիս Կորսակովը չեզոք է վերաբերվել ֆիլմի թողարկմանը։ Իր գրախոսության մեջ նա հաջող է համարել դերասան Արտյոմ Բիստրովի ընտրությունը, որը մարմնավորել է Սերգեյ Գարմաշի կերպարին երիտասարդ տարիքում և «ֆանտաստիկորեն է համապատասխանում նրան ինչպես արտաքինով, այնպես էլ ներքինով»։ Քննադատը նաև ընդգծել է, որ ֆիլմում առկա են մեծ թվով «հոգեբանական տրավմաներ», ինչի պատճառով մանկական ֆիլմն ավելի շատ դառնում է ավելի շատ «նրանց երեսուն տարեկան ծնողների» համար[24]։

«Կոմերսանտ» թերթի կինոքննադատ Յուլյա Շագելմանը ֆիլմը դիտելուց հետո կասկած է հայտնել, որ երեխաներին դուր կգա այն, իսկ մեծահասակները չեն կարողանա նոր Չեբուրաշկայի մեջ ճանաչել «իրենց մանկության սիրելի մեծականջ կենդանուն»։ Շագելմանը նշում է սցենարիստների հղումները «համաշխարհային հեքիաթային ժառանգությանը», այդ թվում՝ «Օզի զարմանահրաշ կախարդը», «Երեք հրացանակիրները», «Սայրի վրայով վազողը» և այլն։ Նկատելի է նաև անդրադարձ խորհրդային անցյալին, որը, կինոքննադատի կարծիքով, «այնքան էլ հետաքրքիր չէ երեխաների համար»։ Յուլյա Շագելմանը քննադատել է գլխավոր հերոսի կերպարը՝ այն անվանելով «անփույթ», շարժումները՝ անբնական, «իսկ կենդանի դերասանների հետ փոխգործակցության տեսարաններում շատ նկատելի է, որ նրանք բռնում են դատարկությունը և խոսում նրա հետ»[25]։

Film.ru պորտալի գրախոսող Մաքսիմ Քլեյնը ֆիլմին տվել է 10-ից 6 միավոր։ Քննադատը նշել է, որ «անճարպիկ» Չեբուրաշկան, որը ստեղծում է «իրավիճակների կատակերգություն», կհիշվի հանդիսատեսի կողմից՝ դրանով իսկ «փոխհատուցելով ստեղծողների աշխատանքը»։ Այնուամենայնիվ, գրախոսողն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ գրքի և մուլտֆիլմերի հետ գրեթե նմանություններ չկան։ Քլեյնը նշել է, որ «Չեբուրաշկային արդիականացնելու փորձը» բավականին հաջող է»[26]։

«Мир фантастики» ամսագրի կինոքննադատ Մարինա Բելյաևան ֆիլմի մասին ակնարկում նույնպես անդրադարձել է նոր «Չեբուրաշկայի» կերպարին։ Ըստ նրա՝ հերոսի կերպարը «շատ հարցեր է առաջացնում, և հարցն այստեղ ոչ միայն կողմնակալության և նոստալգիայի մեջ է», այլ մասնավորապես իրական աշխարհում նրա անհաջող ներգրավվածության մեջ, Չեբուրաշկայի դիզայնը «որոշ տեսանկյուններից հաջող է թվում, իսկ մյուսներում՝ ձախողված»։ Բելյաևայի կարծիքով՝ գլխավոր հերոսի փոխազդեցությունը դերասանների հետ առավել խնդրահարույց է. «Սա հատկապես վերաբերում է Գարմաշին, ով Չեբուրաշկայի հետ յուրաքանչյուր տեսարանում ակնհայտորեն ոչ թե կենդանի էակ է բռնած, այլ օդ», ինչի պատճառով կադրերը «անհամոզիչ» են թվում։ Այնուամենայնիվ, համոզիչ չէ նաև կենտրոնական դերասանների խաղը, որոնք «ոչ մի հաճույք չեն ստանում տեղի ունեցածից», ինչը, ընդհանուր առմամբ, անդրադառնում է կերպարների վրա։ Բայց մեկնաբանը նաև նշել է,որ «սցենարում կան լավ դրամատիկ լարվածությամբ տեսարաններ, մի շարք սրամիտ կատակներ և մի քանի հաջող կերպարներ»[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.jpbox-office.com/fichfilm.php?id=22620&view=35
  2. «Фильмы — Чебурашка». ЕАИС. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  3. «НАПРОЛОМ.КИНО: В сети появился первый тизер-трейлер фильма». smotrim.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. Фильм «Чебурашка» (2023) — Комсомольская правда
  5. Любимый герой возвращается на экраны: начались съемки фильма «Чебурашка»
  6. Съемки полнометражного фильма про Чебурашку начнутся в 2021 году
  7. Кто сыграет главную роль в художественном фильме про Чебурашку
  8. Что известно про фильм «Чебурашка» с Сергеем Гармашом?
  9. Гармаш сыграет крокодила Гену, а Чебурашка оживет в полнометражном фильме
  10. Премьеру семейной комедии о Чебурашке запланировали на 1 января 2023 года
  11. Чебурашка, 2022
  12. «В Сочи начали снимать фильм о Чебурашке». Югополис (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  13. «Опубликован тизер «Чебурашки» с Гармашом - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  14. «Все, что нужно знать о семейной комедии "Чебурашка"». Вести.ру. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  15. «Мультфильм "Чебурашка" установил рекорд в прокате» (ռուսերեն). РИА Новости — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  16. ««Чебурашка» за пять дней проката собрал более 2 млрд рублей». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 6. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  17. Granger (2023 թ․ հունվարի 6). ««Чебурашка» собрал два миллиарда рублей за пять дней». DTF. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  18. ««Чебурашка» собрал в прокате 3 млрд рублей». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  19. ««Чебурашка» собрал 2 млрд рублей». www.kinometro.ru (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  20. Стогова, Евгения (2023 թ․ հունվարի 10). ««Чебурашка» стал самым кассовым российским фильмом». РБК. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  21. Интернет (2022 թ․ հունիսի 21). «Уродливый Соник или Малыш Йода: в соцсетях обсуждают нового Чебурашку c человеческими зубами — Интернет на TJ». TJ. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  22. «Вышел трейлер полнометражного фильма «Чебурашка»». Лента.Ру (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Рецензии на фильм Чебурашка (2023)». Критиканство. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  24. Денис КОРСАКОВ (2022 թ․ դեկտեմբերի 24). «Премьера полнометражного фильма "Чебурашка": что хорошего и что плохого в новом прочтении любимой сказки». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  25. «Ушной промысел». Коммерсантъ (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  26. Максим Клейн (2022 թ․ դեկտեմբերի 27). «Рецензия на фильм «Чебурашка» – адаптацию творчества Эдуарда Успенского, имеющую мало общего с оригиналом». Film.ru.
  27. Марина Беляева (2023 թ․ հունվարի 1). ««Чебурашка»-2022: Гена-мизантроп, попузьяна и… любовь?». Мир фантастики.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]