Ուղղիչ բռնաբարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղիչ բռնաբարություն, կատարվում է զոհի ընկալվող սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա։ Ուղղիչ բռնաբարության նպատակը կատարողի տեսանկյունից, զոհի կողմնորոշումը «ուղղելն» է։ Նրան հետերոսեքսուալ դարձնելը կամ ստիպել իրեն պահել գենդերային կարծրատիպերին բնորոշ[1]։ Ուղղիչ բռնաբարությունը հանցագործություն է ատելության հիման վրա։ Նման բռնաբարությունները բնութագրվում են առանձնահատուկ դաժանությամբ, դրանք հաճախ կրում են խմբակային բնույթ և կապված են զոհին լուրջ վնասվածքներ կամ սպանություն պատճառելու հետ[2]։

Տերմինը հայտնվել է Հարավային Աֆրիկայում Էուդի Սիմելանի և Զոլիսվա Նկոնյանայի բռնաբարությունների լայն հրապարակումից հետո։

Ուղղիչ բռնաբարությունը տարածված է աշխարհի շատ երկրներում[2], սակայն դեռևս լավ փաստագրված չէ և հաշվի չի առնվում նույնիսկ այն երկրների օրենքներում, որոնք ապահովում են ԼԳԲՏ անձանց իրավական պաշտպանությունը[3][4]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղիչ բռնաբարությունը այն անձի բռնաբարությունն է, ով խախտում է սեռականության և գենդերային դերերի հետ կապված սոցիալական նորմերը։ Հաճախ տղամարդու կողմից լեսբիուհու կամ կնոջ կողմից միասեռականի բռնաբարությունն է[5] «աննորմալ» վարքագիծը պատժելու և սոցիալական նորմերը ամրապնդելու համար[6]։ Որոշ հետազոտողներ ուղղիչ բռնաբարությունը սահմանում են որպես «հետերոնորմատիվության դաժան դրսևորում»[7]։ Այս տեսակի հանցագործությունն առաջին անգամ գրանցվել է Հարավային Աֆրիկայում,[8] որտեղ ուղղիչ բռնաբարությունը երբեմն տեղի է ունենում բռնաբարվող կնոջ հարազատների[1] կամ տեղացի մեծերի հսկողության ներքո և հանդիսանում է ՄԻԱՎ վարակի հիմնական պատճառներից մեկը հարավաֆրիկացի լեսբուհիների շրջանում[6]։ Ուղղիչ բռնաբարությունը և դրան ուղեկցող բռնությունը կարող են հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական տրավմայի, խեղման, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, անցանկալի հղիության, ինչպես նաև կարող են ինքնասպանության պատճառ դառնալ[3][6]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000թ-ի ուսումնասիրության համաձայն՝ ուղղիչ բռնաբարության կատարմանը նպաստող գործոններից են՝ մեկուսացված համայնքում գտնվելը, համայնքում ատելության հանցագործություններին աջակցության մթնոլորտը և ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող ոստիկանության և դատական համակարգի թերացումը[9]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղիչ բռնաբարության դեպքեր են գրանցվել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում[2], Թաիլանդում[10], Զիմբաբվեում[11][12], Էկվադորում[13] և Հարավային Աֆրիկայում[14]։ Նախկին ԽՍՀՄ տարածքում Ղրղզստանում հայտնի են ուղղիչ բռնաբարության դեպքեր։ Այս հանրապետությունում, ինչպես Հարավային Աֆրիկայում, դրանք երբեմն նախաձեռնվում և թույլատրվում են զոհի հարազատների կողմից[15]։

ՀԱՀ

Նման բռնաբարությունների տարածվածությունն ամենալայն տարածումն է ստացել Հարավային Աֆրիկայում, որը ներկայումս ունի նաև բռնաբարության ամենամեծ թվով դեպքերը, որոնց «ուղղիչ» բնույթը փաստագրված է[2]։ Շատերը, հատկապես սևամորթ բնակչության շրջանում, կարծում են, որ նման «բուժիչ» բռնաբարությունը լեսբիներին դարձնում է հետերոսեքսուալ[16][17]։

Նման մի դեպք մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Հարավային Աֆրիկայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող և ԼԳԲՏ ակտիվիստ Էուդի Սիմելանը բռնաբարվեց մի խումբ մարդկանց կողմից և սպանվեց առանձնակի դաժանությամբ[18][19]։

Որոշ հոգեբաններ, ինչպիսիք են հարավաֆրիկացի հոգեբան Քերի Ֆրիզելը, «ուղղիչ բռնաբարությունը» դասում են որպես հանցագործություն ատելության հիման վրա, քանի որ զոհերը բռնաբարվում են իրենց գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման պատճառով[20]։ Նման դիրքորոշում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ով նշում է, որ նման բռնաբարությունների զոհերը ենթարկվում են գենդերային և սեռական կողմնորոշման խտրականության և որ այդ հանցագործությունները ուղղակիորեն կապված են խորը արմատավորված սեքսիզմի համակցության հետ, հաճախ հասնելով միզոգոնիայի և հոմոֆոբիայի[2]։

ԼԳԲՏ ակտիվիստները և իրավապաշտպանները երկար ժամանակ ճնշում են գործադրել Հարավային Աֆրիկայի իշխանությունների վրա՝ ճանաչելու «ուղղիչ բռնաբարության» խնդիրը։ Ի վերջո, 2011 թվականի մայիսին Հարավաֆրիկյան Հանրապետության արդարադատության նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ, ովքեր պետք է լուծեին խնդիրը[21]։

2011 թվականի հունիսի 17-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Հարավային Աֆրիկայի նախաձեռնությամբ ընդունեց համասեռամոլների իրավունքների պաշտպանության մասին բանաձևը[22]։ Վերջինս լուրջ մտահոգություն է հայտնում աշխարհի բոլոր տարածաշրջաններում բռնության և խտրականության դեպքերի առնչությամբ, որոնք կատարվել են անհատների նկատմամբ՝ նրանց սեռական կողմնորոշման պատճառով[23]։ Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով համասեռամոլների նկատմամբ բռնության խնդրին` հատուկ ուշադրություն դարձնելով ուղղիչ բռնաբարության դեպքերին։ Նա նշեց, որ նման միջադեպեր հայտնի են ոչ միայն Հարավային Աֆրիկայում, այլև Ուգանդայում, Զիմբաբվեում և Ջամայկայում, իսկ վերջերս (և բնութագրվում է նաև հանցագործների ծայրահեղ դաժանությունը զոհի նկատմամբ)՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում և Հոնդուրասում։ Նշելով նաև, որ չնայած շատ նահանգներում «ուղղիչ» բռնաբարությունները մյուսներից տարբերելու պրակտիկայի բացակայությանը, նման դեպքերն իրականում տարածված են աշխարհի բոլոր մասերում, և կոչ արեց բոլոր պետություններին ապահովել հավասար իրավունքներ սեռական փոքրամասնություններին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bartle, E. E. Lesbians And Hate Crimes (und) // Journal of Poverty. — 2000. — Т. 4. — № 4. — С. 23—44. — doi:10.1300/J134v04n04_02
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Нави Пиллей. (2011 թ․ հունիսի 27). «Вызов для всего мира. Реальность насилия по мотивам гомофобии шокирует». Газета.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 Hawthorne, Susan. «Ancient Hatred And Its Contemporary Manifestation: The Torture Of Lesbians.» Journal Of Hate Studies 4.1 (2005): 33-58. Academic Search Complete.
  4. Di Silvio, Lorenzo Correcting Corrective Rape: Carmichele and Developing South Africa's Affirmative Obligations To Prevent Violence Against Women(անգլ.) // Georgetown Law Journal[en] : journal. — 2011. — Т. 99. — С. 1469—1515.
  5. Gonda, W (2010 թ․ ապրիլի 8). «'Corrective Rape' against Homosexuals on the Rise in Zimbabwe». SW Radio Africa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 Martin, A; Kelly A; Turquet L; Ross S (2009). «Hate crimes: The rise of 'corrective rape' in South Africa» (PDF). ActionAid. էջեր 1–20. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Castree, N. Making Sense of Nature. — Routledge, 2013. — С. 174. — ISBN 9781134613830 «The rape is a brutal act of heteronormativity… designed to reinforce sex and gender 'purity'.»
  8. Janoff, Douglas. Pink Blood: Homophobic Violence in Canada. Toronto: University of Toronto, 2005.
  9. «Stop the Violence — Live Updates from South Africa.» Արխիվացված 2013-07-04 Wayback Machine Human Rights Watch. 11 Feb. 2009.
  10. Mieses, Alexa. «Gender Inequality and Corrective Rape of Women Who Have Sex with Women.» GMHC Treatment Issues (2009): 1-3.
  11. Shaw, A (2010 թ․ ապրիլի 7). «US Reports Harassment and Rape of Gays in Zimbabwe». Salon. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  12. «Cultural Practices in the family that are violent towards women» (PDF). Office of the United Nations High Commissioner for Human Rights. 2002 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  13. Caselli, I (2012 թ․ փետրվարի 10). «'Corrective Rape,' Torture among Methods Used to 'cure' Homosexuality in Ecuador». Alaska Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  14. Middleton, Lee. "'Corrective Rape': Fighting a South African Scourge." Արխիվացված 2013-08-23 Wayback Machine Time. Time, 8 Mar. 2011.
  15. «К. Назарьева. Не стесняться с кем-то держаться за руки. Интервью с сотрудницами ЛГБТ-организации «Лабрис»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  16. ЮАР: Банды мужчин насилуют лесбиянок, чтобы «вылечить» их Արխիվացված 2011-06-23 Wayback Machine // Gay.ru, 16.03.2009
  17. Yolanda Mufweba, Corrective rape makes you an African woman Արխիվացված 2009-11-23 Wayback Machine // Saturday Star, 07.11.2003 (անգլ.)
  18. Annie Kelly, Raped and killed for being a lesbian: South Africa ignores 'corrective' attacks Արխիվացված 2013-07-07 Wayback Machine // The Guardian, 12.03.2009 (անգլ.)
  19. В ЮАР изнасилована и зверски убита известная футболистка-лесбиянка Արխիվացված 2011-03-20 Wayback Machine // Gay.ru, 07.05.2008
  20. Kerry Frizelle, Corrective rape should be a hate crime Արխիվացված 2013-03-23 Wayback Machine // The Guardian, 13.03.2009 (անգլ.)
  21. «Корректирующие изнасилования» — преступления из ненависти, утверждают гей-активисты ЮАР Արխիվացված 2011-05-11 Wayback Machine // Gay.ru, 08.05.2011
  22. ООН приняла резолюцию о защите прав геев Արխիվացված 2011-06-20 Wayback Machine // ЛентаРу, 17 июня 2011
  23. Совет ООН по правам человека впервые принял резолюцию о защите прав сексуальных меньшинств Արխիվացված 2011-12-15 Wayback Machine // Центр новостей ООН, 17 июня 2011