Ուիլյամ Գլադստոն
Ուիլյամ Յուարթ Գլադստոն (անգլերեն՝ William Ewart Gladstone, 1809-1898) - բրիտանացի պետական գործիչ և գրող։ Չորս անգամ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը (դեկտեմբեր 1868 — փետրվար 1874, ապրիլ 1880 — հունիս 1885, փետրվար — օգոստոս 1886, օգոստոս 1892 — փետրվար 1894)։ Մեծ Բրիտանիայի 41-րդ, 43-րդ, 45-րդ և 47-րդ վարչապետն է։
1832 թվականին ընտվել է պառլամենտի անդամ՝ տորիների կուսակցությունից, նախարարական պաշտոններ զբաղեցրել մի շարք պահպանողական կառավարություններում։ 1852 թվականին հեռանում է տորիներից և հարում լիբերալ կուսակցությանը՝ 1868 թվականին դառնալով նրա պարագլուխը։
Ընդդիմության մեջ գտնվելիս՝ Գլադստոնը օգտագործել է Հայկական հարցը որպես պահպանողականների դեմ քաղաքական պայքարի միջոց, իսկ իշխանության գլուխ անցնելով շարունակել է պահպանողականների նույն ծավալապաշտական քաղաքականությունը, իր վարչապետ լինելու ժամանակաշրջաններում որևէ գործնական քայլ չանելով արևմտահայության վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եղել է Մեծ Բրիտանիայում հայանպաստ հանրային կարծիքի ստեղծման նախաձեռնողներից, նրան է պատկանում «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» թևավոր արտահայտությունը։ 1894-96 թթ. հայկական կոտորածների ժամանակ Աբդուլ Համիդ II-ին անվանել է «մեծ մարդասպան»։
[խմբագրել] Աղբյուր
- «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ., էջ 103։