Շյուղախոտ անտառային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շյուղախոտ անտառային
Շյուղախոտ անտառային
Շյուղախոտ անտառային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Poeae
Ենթատրիբա Loliinae
Ցեղ Շյուղախոտ (Festuca)
Տեսակ Շյուղախոտ անտառային (F. drymeja)
Միջազգային անվանում
Festuca drymeja

Շյուղախոտ անտառային (լատին․՝ Festuca drymeja), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար, սողացող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ 50-150 սմ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են։ Տերևապատյանները առանց ականջուկների են, 5-15 մմ լայնությամբ թիթեղները` հարթ։ Ծաղկաբույլը փռված հուրան է։ Ստորին ծաղկային թփերը վերին մասում ողնուցավոր են, անքիստ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Նոյեմբերյան, Շամշադին, Մարգահովիտ) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի, աճում է Կովկասում, Եվրոպայում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտի` ծովի մակարդակից 800-2200 մ բարձրությունների վրա, անտառներում, ավելի հաճախ հաճարի անտառում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայտնի են 4 պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում և հարավում։ Տարածման շրջանի մակերեսը՝ 20000 կմ²-ից պակաս։ Կապված անտառտնտեսական գործունեության պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ անտառային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ անտառային» հոդվածին։