Նիկոն (Մոսկվայի պատրիարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոն (Մոսկվայի պատրիարք), (աշխարհական անուն Նիկիտա Մինին(Մինով)[1], 1605 թվական, մայիս - 27 օգոստոսի 1681 թվական, գյուղ Վելդեմանովո, Տրոպինսկայա սլոբոդա, Յարոսլավլ), ամբողջական պաշտոնական տիտղոսը՝ «Աստծո ողորմությամբ, մեծ Տեր և ինքնիշխան, թագավորող Մոսկվայի  քաղաքի արքեպիսկոպոս և բոլոր մեծ և փոքր և սպիտակ Ռուսաստանի և բոլոր հյուսիսային և մերձծովյան  երկրների և  շատ պետությունների Պատրիարքը», (Օգոստոսի 4)) (⎘ 1652)թվականից մինչև ⎘ Դեկտեմբերի 22))(⎘ 1666)։ Կրում էր Մեծն Իշխան տիտղոսը։

1650 թվականին պատրիարք Նիկոնի կողմից սկսված ռեֆորմները ուղղված էին այդ ժամանակ Ռուսական Եկեղեցում ընդունված ծիսական ավանդույթների փոփոխմանը՝ ժամանակակից հունականի հետ միավորելու նպատակով։ Բարեփոխումները պառակտեցին Ռուսական Եկեղեցին և առաջացավ Հնադավանությունը (հնածեսություն)։ 1966 թվականին նրան զրկեցին պատրիարքությունից և նա դարձավ սովորոկան վանական, չնայած նրա բարփոխումները շարունակվեցին։

Նիկոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7 (17), 1605
ԾննդավայրQ18769961?, Nizhegorodskij County, Ռուսական պետություն
Մահացել էօգոստոսի 17 (27), 1681[2] (76 տարեկան)
Մահվան վայրՅարոսլավլ, Ռուսական թագավորություն[3][4]
ԳերեզմանNew Jerusalem Monastery
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններbishop of Novgorod? և Patriarch of Moscow and all Russia?
Ստորագրություն
Изображение автографа
 Patriarch Nikon Վիքիպահեստում

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոնի վաղ տարիների կենսագրության հիմնական աղբյուրը նրա վարքն է՝ գրված իպոդյակոն Իվան Շուշերինի կողմից Նիկոնի մահից քիչ անց։ Շուշերինը երիտասարդ տարիներին ծառայել է Նիկոնի մոտ և մեծացել նրա հսկողությամբ։

Ապագա պատրիարքը ծնվել է 1605 թվականի մայիսին Նիժնի Նովգորոդի մերձակայքի Վելդեմանովո գյուղում (այժմ Նիժնի Նովգորոդի մարզի Պերեվոզյան շրջան)։ Մայիսի 24-ին տղային կնքում են և անվանում Նիկիտա ի պատիվ սուրբ Նիկիտա Ստոլպնիկի։ Նրա ծնողները գյուղացիներ էին, հոր անունը Մինա, մայրը՝ Մարիամնա[5][6]։ Գրականության մեջ կարծիք կա, որ նրանք մորդավներ են[7][8]։ Այս ենթադրությունը առաջին անգամ հայտնել է գրող Պավել Մալնիկով-Պեչորսկին «Մորդավների մասին ակնարկներ» (1867) գրքում։ Նույն տեղանքում մեծացած ավագ երեց Աբակումի վկայությամբ Նիկիտայի հայրը չերեմիս էր (մարի), իսկ մայրը՝ ռուս[9]։ Ինքը՝ Նիկոնը, 1655 թվականի ժողովին իր մասին ասել է․ «Ես ռուս եմ և ռուսի որդի, բայց իմ համոզմունքները և իմ հավատը՝ հունական»[10]։

17-րդ դարի կեսերի հիշատակացուցակները հայտնում են Նիկիտայի երեք եղբայրների անունները ՝ Սիմեոն, Նիկիֆոր, Գրիգորի, հայրական պապու՝ Վասիլիի, մայրական պապու՝ Գավրիիլի անունները։

Նիկիտայի մայրը մահացել է նրա ծնվելուց քիչ հետո, տղայի մասին հոգ է տարել ոմն Քսենիան։ Հայրը շուտով ամուսնանում է երկրորդ անգամ։ Շուշերինի խոսքերով խորթ մայրը իր երեխաների հետ ատում էր Նիկիտային, սովամահ անում, ծեծում և փորձել էր սպանել[6][11]։

Հայրը տղային ստվեց սովորելու (սովորել գրել կարդալ Սուրբ Գիրքը)։ Տուն վերադառնալուց հետո նա սկսեց մոռանալ գրաճանաչությունը, այդ պատճառով որոշեց բնակվել որևէ վանքում, որ շարունակի ուսումը։ Շուշերինը հայտնում է, որ Նիկիտան գնաց Մակարիև-Ժելտովոդի վանք, որտեղ ամեն օր ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը և մեծ հետաքրքրություն ցուցաբերում եկեղեցական երգեցողության հանդեպ, հաճախ քնում էր զանգակատանը, որ բաց չթողնի ժամերգության սկիզբը[11][12]։ Հայրը ստիպեց Նիկիտային վերադառնալ գյուղ՝ հայտնելով իր կամ տատիկի մահվան սուտ լուրը։ Շուտով հայրը և տատիկը մահացան[8][13]։

Շուշերինը իր պատության մեջ հենվել է հենց պատրիարքի խոսքերի և նրա շրջապատի մարդկանց հիշողությունների վրա։ Պատմվում էր ինչ-որ թաթարի կամ մորդավի մասին, ով կանխատեսել է նրա պատրիարք դառնալը։ Այդ կանխատեսումը կատարել է նաև նիժնենոգորոդյան սրբահայր Անանիան (Սուզդալի մետրոպոլիտ Իլարիոնի հայրը[14]

Մինչ պատրաիքությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների մահից հետո Նիկոնը ամուսնացավ և դարձավ քահանա։ 1625 թվականին մոսկովյան առևտրականների խնդրանքով, ովքեր գիտեին նրա կարդացած լինելու մասին, Նիկոնը նշանակվեց մոսկավյան եկեղեցիներց մեկի քահանա[7][13]։ Մանկահաս տարիքում երեխաների մահը Նիկոնին հանգեցրեց աշխարհական կյանքը թողնելու վերջնական որոշման։ Նա համոզեց իր կնոջը կուսակրոնություն ընդունել Մոսկվայի Ալեքսեևսկի վանքում ՝ ներդրում տալով նրա համար և գումար թողնելով ծախսերի համար, իսկ ինքը ՝ 30 տարեկան հասակում, Սոլովեցկի վանքի Սուրբ Երրորդություն Անզերսկո[15] ւ մենաստանում նույնպես ընդունեց կուսակրոնություն Նիկոն անունով։  Որոշ ժամանակ անց վանական Եղիազար Անզերսկին ՝ մենսատանի սկզբնական երեցը, Նիկոնի վրա դրեց պարտականություն կատարել պատարագներ և ղեկավարել մենաստանի տնտեսական մասը։ 1639 թվականին,  Եղիազարի հետ կոնֆլիկտի պատճառով Նիկոնը փախչում է մենաստանից[16] և ընդունվում Կոժեոզերսկի վանք։ 1643 թվականին ընտրվել է վանքի վանահայր[17]։

1646 թվականին գնում է Մոսկվա, տվյալ ժամանակի նորանշանակ վանահայրերի սովորության համաձայն ներկայանում է երիտասարդ ցար Ալեքսեյ Միխայիլովիչին խոնարհվելու՝ թողնելով վերջինիս վրա լավ տպավորություն։ Ցարը կարգադրեց նրան մնալ Մոսկվայում, իսկ Պարիարք Իոսիֆին կարգադրեց ձեռնադրել Նիկոնին Նովոսպասկի վանքի վարդապետ[17]։

Դառնալով Նովոսպասկի վանքի եղբայրության գլուխ՝ Նիկոնը մտավ հոգևոր և հասրակական անձանց ոչ ֆորմալ խմբակի մեջ, որը պրոֆեսոր Հ․Ֆ Կապտերևը անվանում էր «նախանձախնդիր բարեպաշտների» խմբակ։ Խմբի գլխավոր գաղափարախոսները՝ Ալեքսեյ Միխաիլովիչի հոգեհայր Բլագովեշենսկի վանքի ավագ երեց Ստեփան Վանիֆատիևը, բոյարին Ֆ․Մ․Ռտիշևը և Կազնասկի վանքի ավագ երեց Իոան Ներոնովը, իրենց առաջ նպատակ էին դրել ակտիվացնել Մոսկովյան պետության հոգևոր-եկեղեցական կյանքը, բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ հոգևորականների բարոյականությունը, լուսավորություն տարածել։ Ներդրվել էր Մոսկվայում մոռացված բարձրահարթակից եկեղեցական քարոզի պրակտիկան, ժամերգության «միաձայնությունը» (ժամերգության մի քանի մասերի միաժամանակյա կարդալը կամ երգելը բացառելը), մեծ ուշադրություն էր դարձվում ժամերգության գրքերի թարգմանությունների բարելավմանը[17]։

Նիկոնը սկսեց յուրաքանչյուր ուրբաթ լինել ցարի մոտ՝ զրուցելու և խորհուրդ տալու։ Վայելելով ցարի բարեհաճությունը՝ նա դիմում էր նեղության մեջ հայտնված մարդկանց համար, Նիկոնը ուներ բարի պաշտպանի համբավ և սիրված էր Մոսկվայում[13]։

Մարտի 211649 թվականին նրան շնորհվեց Նովգորոդի և Վելիկոլուցկի թեմի առաջնորդ(մետրոպոլիտ) Երուսաղեմի պատրիարք Պաիսիոսի կողմից, որն այն ժամանակ Մոսկվայում էր[17]։

Բացի բոլոր պաշտոնական իշխանություններից, ցար Ալեքսեյ Միխայլովիչը վստահեց Նիկոնին հետևելու ոչ միայն եկեղեցական գործերին, այլև աշխարհիկ կառավարմանը, նրան ամեն ինչի մասին հաղորդելու և խորհուրդներ տալու համար։ Սա Նիկոնին սովորեցրեց ապագա ժամանակի համար զբաղվել աշխարհիկ գործերով։ Նովգորոդում մետրոպոլիտի կողմից կատարված աղքատսիրության սխրանքները մեծացրեցին ցարի սերն ու հարգանքը նրա հանդեպ։ Երբ Նովգորոդի հողում սով սկսվեց, Նիկոնը իր ենթակայության տակ եղած տարածքում վերցրեց հատուկ մաս, այսպես կոչված, «ամբար», և հրամայեց ամեն օր կերակրել աղքատներին։

1651 թվականին Նիկոնը, ժամանելով Մոսկվա, ցարին խորհուրդ տվեց մետրոպոլիտ Ֆիլիպի մասունքները Սոլովեցկի վանքից տեղափոխել Մոսկվա։ 1652 թվականի մարտի 20-ին Հոգևոր տաճարը, հանուն ցարի, հավանություն տվեց այս բարեպաշտ ցանկությանը, և միևնույն ժամանակ ցարը, նաև Նիկոնի խորհրդով, հրամայեց, որ Ստարիցայի Պատրիարք Իովի և Չուդովի վանքի Պատրիարք Հերմոգենի աճյունները տեղափոխվեն Մոսկվայի Կրեմլի Ուսպենսկի տաճար[13]։

Պատրիարքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Միխայլովիչը և Նիկոնը Սուրբ Ֆիլիպի գերեզմանի դիմաց: Ա. Դ. Լիտովչենկո, 1886

Ապրիլի 251652 թվականին, Ավագ հինգշաբթի մահացավ պատրիարք Իոսիֆը։ Որոշ ինֆորմացիայի համաձայն «նախանձախնդիր բարեպաշտները» առաջարկել էին պատրիարքի սանը Ստեփան Վանիֆանտևին։ Սակայն այդ տարիներինյ Նիկոնը ավելի ճանաչված էր ինչպես հոգևորականների, այնպես էլ ցարի պալատում։ Ս․Մ Սոլովյովը գտնում էր, որ ցարը ինքնէ առաջարկել Նիկոնի թեկնածությունը։ Ավելի հավանական է Հ․Ֆ․Կապտերևի տեսակետը, որ Նիկոնին առաջարկել է «նախանձախնդիր բարեպաշտների» խմբակը[17]։

Օգոստոսի 4ին1652 թվականի Նիկոնը հանդիսավոր կերպով ստանձնեց Մոսկովյան և Համառուսական Պատրարքի աթոռը։ Արարողության ժամանակ Նիկոնը ստիպեց Ցարին խոստանալ չխառնվել Եկեղեցու գործերին։ Ցարը և ժողովուրդը երդվեց լսել նրան ամեն ինչում իբրև գերագույն հովիվ և հայր («послушати его во всѣм, яко начальника и пастыря и отца краснѣйшаго»)[18]։

Բարփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ հավաքելով հունական և բյուզանդական տեքստերը և լրջորեն մասնակցելով «նախանձախնդիր բարեպաշտների խմբակի» քննարկումներին (որը ներառում էր նաև Ավակում ավագ երեցը), Նիկոնը կարևոր համարեց Ռուս Ուղղափառ ծեսերն ու գրքերը հունարենին համապատասխանեցնելը։

1653 թվականի Մեծ Պահքից առաջ Նիկոնը հրամայեց Խաչի նշանը կատարել երեք մատով, ինչը հակասում էր 1551 թվականի Տեղական Ստոգլավ ժողովի ակտերին, որտեղ ամրագրված էր երկու մատով խաչակնքումը։ Այնուհետև Նիկոնը շարունակեց բարեփոխումները ՝ հավաքելով ժողովներ։ 1654 թվականի ժողովը սկիզբ դրեց 16-րդ դարում Արևմուտքում տպագրված հունական գրքերին մոսկովյան գրքերի միավորմանը։ Եվ եթե այս ժողովի սահմանումները դիտարկվեցին և համաձայնեցվեցին նույն տարվա Կոստանդնուպոլսի ժողովում՝ Պատրիարք Պաիսիոսի նախագահությամբ, ապա 1656 թվականի Մոսկվայի տեղական ժողովի որոշումը, որտեղ երկու մատով խաչակնքողները բոլորը հայտարարվեցին հերետիկոսներ և նզովքի ենթակա, հակասում էին դրան։ 1656 թվականի ժողովի հապճեպ նզովքը բոլոր երկու մատով խաչակնքողների վրա, որը հետագայում 1971 թվականի տեղական ժողովի կողմից չեղարկվեց և դարձավ 17-րդ դարի պառակտման հիմնական պատճառը[13]։

Նիկոնի և ժողովներում հռչակված գրքի սկզբունքները գործնականում չեն իրականացվել։ Չնայած տեղեկատուները հայտարարում էին կողմնորոշում դեպի հունարենը բնօրինակները և հնագույն ձեռագրերը, որոնք բազմիցս նշվել են հրատարակությունների նախաբանում, իրականում, սակայն, ուղղումն իրականացվել է հիմնականում հարավ-արևմտյան ռուսերեն տպագիր հրատարակությունների համաձայն[17]։

1654 թվականի Եկեղեցական Ժողով(Պատրիարք Նիկոնը ներկայացնում է նոր պատարագային տեքստեր) Ա. Դ. Կիվշենկո, 1880

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Երուսաղեմի վանքը, որը հիմնադրվել է պատրիարք Նիկոնի կողմից 1656 թվականին: 1899 թվականի
Իվերի վանքը Վալդայում, Նիկոնի հիմնադրում

Պատրիարք Նիկոնի գործունեության ուղղություններից մեկը Ռուսաստանում վանքերի հիմնադրումն էր։ 1653 թվականին Վալդայ լճի կղզում կառուցվել են Իվերսկի վանքի առաջին փայտե կառույցները։ 1655 թվականին հիմնադրվեց քարե Վերափոխման տաճարը։

1656 թվականին Նիկոնը թագավորից թույլտվություն ստացավ հիմնելու վանք Կի կղզում, որն այժմ հայտնի է որպես Օնեգայի Խաչի վանք։ 1656-1659 թվականներին կղզու վրա առաջին կառույցների շինարարությունը ղեկավարում էին երեցներ Նիֆոնտ Տերեբինսկին և Եսայիան, ինչպես նաև սեղանապետ Վասիլի Պարամոնովիչ Պոսկոչինը ՝ Նիկոնի վստահված անձինք։ Նույն 1656 թվականին Նիկոն պատրիարքը հիմնեց Նոր Երուսաղեմի վանքը ՝ որպես պատրիարքների մերձմոսկովյան նստավայր։ Վանքը կառուցվել է Վոսկրեսենսկի գյուղի հողերի վրա։ Նիկոնի մտահղացմամբ ՝ ապագայում նա պետք է դառնար ուղղափառ աշխարհի կենտրոն[17]։

Գժտություն թագավորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ցար Ալեքսեյ Միխայլովիչը պատվում էր պատրիարք Նիկոնին, վստահում էր նրա խորհուրդներին պետական կառավարման հարցերում, իսկ պատերազմների ընթացքում (1654-1667) բացակայության ժամանակ պետական կառավարումը թողնում էր պատրիարքին։ Թագավորի հրամանով պատրիարքի «Մեծ Տեր» տիտղոսին ավելացվեց թագավորական «Մեծ Ինքնիշխան»[19] տիտղոսը։ Այս իրավիճակը նախանձ և դժգոհություն առաջացրեց ինչպես բոյարների, ովքեր չէին ցանկանում կորցնել իրենց շահերից ելնելով ցարի վրա ազդելու հնարավորությունը, այնպես էլ շատ հոգևորականների, մասնավորապես՝ «նախանձախնդիր բարեպաշտների» խմբակի նախկին անդամների մոտ։

Պատրիարք Նիկոնը ձգտում էր հակազդել այն ամենին, ինչը նա ընկալում էր որպես քաղաքացիական կառավարության ոտնձգություն իր իրավասության և լիազորությունների նկատմամբ։ Առանձնահատուկ բողոք էր առաջացրել 1649 թվականի Ժողովի օրենսգրքի ընդունումը, որը նվազեցնում էր հոգևորականության կարգավիճակը, որը Եկեղեցին փաստացի ենթակում պետությանը[20]։ Այսպիսով, վանական կալվածքների շահագործումից ստացված եկամուտներն անցան օրենսգրքի շրջանակներում ստեղծված Վանական կարգադրությանը և մտան պետականգանձարան, աշխարհիկ դատարանները սկսեցին քննել գործեր, որոնք վերաբերում էին եկեղեցական դատարանների իրավասությանը։

Այս ամենի արդյունքում, ցարի վրա ազդեցություն ունեցող և պատրիարք Նիկոնի հանդեպ թշնամաբար տրամադրված բոյարների և հոգևորակաների ինտրիգների հետևանքով ցարի և պատրիարքի հարաբերությունները սառեցին։ 1658 թվականի հուլիսի 20-ին Նիկոնը հրապարակայնորեն հրաժարվեց պատրիարքությունից։ Երկու օր հետո նա հեռացավ Վոսկրեսենսկի Նովոերուսաղեմյան վանք, որը, ինչպես Խաչի և Իվերի վանքերը, ինքն էր հիմնել 1656 թվականին և իր սեփականության մի մասն էին[21]։

Սակայն պատրիարքի և Ալեքսեյ Միխայլովիչի միջև վեճի պատճառը, բացի վերջինիս քայլերից, եղել է նաև Նիկոնի փիլիսոփայական գործունեությունը։ Իր վաղ տարիներին թագավորի հարգանքը վայելելով, երբ ցարը նույնիսկ Նիկոնին անվանում էր «մեծ ինքնիշխան», պատրիարքը մշակեց հայեցակարգ, ըստ որի նա առաջ քաշեց «քահանայությունը Թագավորությունից վեր» թեզը։ Հոգևոր իշխանությունը, որպես բարձրագույն սկիզբ, պետք է առաջնորդի աշխարհիկ իշխանությունը, որը, որպես ստորադաս, պարտավոր է լսել և հնազանդվել հոգևոր իշխանությանը, ամեն ինչում համապատասխանեցնել դրա պահանջներին և ցուցումներին, քանի որ եկեղեցու օրենքներն ու կանոնները, ըստ իրենց ծագման և ամբողջ բնույթի, սուրբ են, անսխալական, անփոփոխ և, հետևաբար, դրանք միշտ պետք է լինեն անսասան ուրացող հիմք ոչ միայն եկեղեցու, այլև պետության համար[22]։

Շնորհազրկում և քահանայությունից հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոնի գործը դատարանում

1660 թ. - ին Մոսկվայում գումարված Եկեղեցական Ժողովում որոշվեց Նիկոնին զրկել հայրապետությունից և նույնիսկ քահանայությունից, սակայն դատավարությունը չկայացավ, քանի որ որոշվեց գործը հանձնել Արևելյան պատրիարքների դատին ՝ Պոլոցկի Աստվածահայտնության վանքի վարդապետ Իգնատիոս Իևլևիչի խորհրդով[23]։

1666-ի փետրվարին, ցարի հրամանի համաձայն, բոլոր ռուս հայրապետները ու հոգևորականության նշանավոր ներկայացուցիչները հավաքվեցին Մոսկվա, նոյեմբերի 2-ին Ալեքսանդրիայի Պաիսիոս և Անտիոքի Մակարիոս պատրիարքները ժամանեցին մայրաքաղաք[13][17]։

1666-1667 թվականների ժողովների գաղափարական բազան և փաստաթղթերը, որոնց քննարկման ամենակարևոր առարկան «հին հավատքի» կողմնակիցների համար անընդունելի «նիկոնյան» պատարագային բարեփոխումների վերջնական քննարկումն էր, մշակվել են լատինական ուղղության գիտնական վանական Սիմեոն Պոլոտսկու, Պաիսիուս Լիգարիդի և Աթոս Իվեր վանքի վարդապետ Դիոնիսիոսի կողմից, ով ապրել է Մոսկվայում 1655-1669 թվականներին։

1666թվականի դեկտեմբերի 22-ին կայացավ Չուդովա վանքի Բլագավեշեցկի եկեղեցու եզրափակիչ ժողովը Նիկոնի գործով։

Մոսկվայի Մեծ տաճարի ռուսական տեղական եկեղեցու բոլոր եպիսկոպոսների, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին հունական տեղական եկեղեցիների հիերարխների (պատրիարքներ, մետրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ) ստորագրած նամակում նշվում են այն հանցագործությունները, որոնց պատճառով Նիկոնը զրկվել է պատրիարքությունից և քահանայությունից ռուսական եկեղեցու տեղական ժողովի դատարանի կողմից[24]։

1. Նա զայրացրեց մեծ ինքնիշխանին ՝ ներխուժելով այն գործերը, որոնք ենթակա չեն հայրապետական կարգին և իշխանությանը;

2. Կամայականորեն հրաժարվեց պատրիարքությունից և լքեց հոտը, բայց չհրաժարվեց գործել որպես հայրապետ;

3. Հիմնադրել է անօրինական անուններով վանքեր ՝ Նոր Երուսաղեմ, Գողգոթա, Բեթղեհեմ, Հորդանան, «ծաղրելով և հայհոյելով աստվածային բաները»;

4. Նա իրեն անվանել է Նոր Երուսաղեմի պատրիարք, կողոպտելով ունեցվածքը իր վանքերի համար;

5. Նա թույլ չտվեց նոր պատրիարքի հայտնվելը Մոսկվայում, առանց որևէ քննության և դատաստանի վտարեց հայրապետներին, ծաղրեց երկու եպիսկոպոսներին ՝ մեկին անվանելով Աննա, իսկ մյուսին ՝ Կայիափա, իսկ երկու բոյարներին ՝ մեկը Հերովդես, իսկ մյուսին ՝ Պիղատոս;

6. Նա չի ներկայացել տաճար խոնարհաբար, հայհոյել է այստեղ պատրիարքներին և հունական կանոններին. պատրիարքներին ուղղված իր նամակներում նա թագավորին անվանել է լատինաիմաստուն և նրան տանջող։

7. Նա ոչ թե հայրապետական հեզություն էր օգտագործում, այլ տանջանքով պատժում էր սուրբ մարդկանց։

Վանական Նիկոնը, տաճարի դատավարությունից  հետո, աքսորվել է Ֆերապոնտով Բելոզերսկի վանք; Ալեքսեյ Միխայլովիչի մահից հետո ավելի խիստ վերահսկողության տակ տեղափոխվել է Կիրիլո-Բելոզերսկի վանք։

Մահ և հետմահու ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոնի դամբարանը, Նոր Երուսաղեմի վանք

Ցար Ալեքսեյ Միխայլովիչի մահից հետո գահը անցավ նրա որդուն՝ Ֆյոդոր Ալեքսեևիչին, ով կարեկցում էր Նիկոնին։ Տեղեկություններ կան, որ նոր ցարը մտածել է Սիմեոն Պոլոցկու առաջարկած ծրագրի մասին ՝ Ռուսաստանի թագավորության տարածքում չորս պատրիարքարաններ և պապական գահ ստեղծելու մասին, որը նախատեսված էր Նիկոնի համար[25][26]։ 1681 թ.-ին նրան, ով արդեն ծանր հիվանդ էր, թույլատրվեց վերադառնալ Հարության նոր Երուսաղեմի վանք, որի ճանապարհին նա մահացավ օգոստոսի 17-ին Յարոսլավլի դիմաց գտնվող Նիկոլո-Տրոպինսկի ծխական համայնքում ՝ Կոտորոսլի գետաբերանի մոտ[27]։

Ցար Ֆյոդոր Ալեքսեևիչը պնդեց Նիկոնի հուղարկավորությունը որպես պատրիարք, չնայած Մոսկվայի պատրիարք Հովակիմի բողոքներին, որը հրաժարվեց հուղարկավորել և հիշատակել Նիկոնին որպես պատրիարք այն հիմքով, որ ռուսական եկեղեցու տեղական ժողովի որոշումը ' Մոսկվայի Մեծ ժողովը և ժողովի դատարանը Նիկոնին հանել էր Քահանայությունից իրեն առաջադրված մեղադրանքների համար, որոնք համարեց արդար և ճիշտ։

1681 թվականի օգոստոսի 26-ին Նիկոնը, իր կտակի համաձայն, թաղվել է Վոսկրեսենսկի Նոր Երուսաղեմի վանքի տաճարի հարավային մատուռում[28]։ Ֆյոդոր Ալեքսեևիչը կարդաց քաֆիզմներ և Առաքյալը և երգեց թաղման ողջ հաջորդությունն իր երգիչների հետ[29], արցունքներով համբուրեց նրա աջը[30]։

Ձեռագիր "Սուրբ Պատրիարք Նիկոնի կյանքը, որը գրվել է նրա նախկին հոգևորականի կողմից": Ի. Կ. Շուշերին, XVIII դարի սկիզբ։

1682 թվականին (†1682) Ֆյոդոր Ալեքսեևիչը կարգագրեր է ստորագրել Արևելյան պատրիարքներին։ Նրանք հրամայվեցին Նիկոնին դասել պատրիարքների շարքին և բացահայտորեն հիշել այդ կոչումը։

Նիկոնի մենախուցը Նոր Երուսաղեմի վանքի մոտ

Կրոնագետ Ուիլյամ Շմիդտը նշել է, որ Նիկոնի մահից հետո ռուս ուղղափառ մարդիկ դուրս են եկել դիմավորելու, փառաբանելու և ողբալու իրենց Պատրիարքին։ Դեռ չսպասելով Նիկոնի պատրիարքական արժանապատվության պաշտոնական վերականգնմանը, մարդիկ գալիս էին նրա մոտ ՝ որպես Սուրբ Խոստովանահայր և կրքոտ հանդուրժող։ Հետո պարզվեց, որ ռուս ժողովուրդը սիրում և պատվում է պատրիարք Նիկոնին, հավատում է նրա արդարությանը։ Կաթոլիկ եկեղեցին պատրաստակամորեն և ուրախությամբ ընդունեց Նիկոնին՝ վերականգնելով նրա հայրապետական արժանապատվությունը և դասելով Մոսկվայի Մայր Աթոռ Սուրբ պատրիարքների շարքին։ Սուրբ Նիկոն պատրիարքի գերեզմանի մոտ Հարության վանքում 17-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը տեղի են ունեցել բազմաթիվ հրաշալի բժշկություններ[31]։

Սինոդական շրջանում, գրաքննության ազդեցության տակ, Մոսկվայի Մեծ խորհրդի նիստերի վերաբերյալ փաստաթղթերը ' Նիկոնի դատավարությունը (Նիկոնի հանցագործությունների մասին խորհրդի որոշումը և նիկոնի Քահանայությունից զրկման մասին խորհրդի նամակը), չեն տպագրվել որպես պաշտոնապես հրատարակված փաստաթղթերի մաս:«Մոսկվայի Մեծ խորհրդի գործերը 1666-67 թվականներին[32]»

2013 թվականին հնագետները բացել են Պատրիարք Նիկոնի գերեզմանը, բայց հայտնաբերվել է միայն դատարկ սարկոֆագ. գերեզմանը նախկինում թալանվել էր[33]։

Հուշարձաններ Նիկոնին[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականին Նիկոնի քանդակը ներառվել է Վելիկի Նովգորոդի «Ռուսաստանի Հազարամյակի հուշարձան» արձանների շարքում։

2005 թվականին Պատրիարք Նիկոնի ծննդյան չորս հարյուրամյակը նշվեց Վելդեմանովո գյուղում այն տան տեղում, որտեղ պատրիարքն անցկացրել է իր մանկությունը, հուշարձան-մատուռի կառուցմամբ։ Դրա շրջանակներում լեռան տակ բարեկարգվել է աղբյուրը և լողարան է պատրաստվել։ Հուշարձանի կողքին տեղադրվել է խոնարհման խաչ մորդովյան ժողովրդին[34]։

5 Օգոստոսի 2006թվականին Պատրիարք Նիկոնի մահվան 325-րդ տարելիցի նախօրեին Սարանսկում բացվեց և օծվեց պատրիարք Ալեքսեյ II-ի կողմից Նիկոնի հուշարձանը:Հուշարձանի հեղինակը մորդովացի քանդակագործ Նիկոլայ Ֆիլատովն է[35]։

Ձեռագիր "Սուրբ Պատրիարք Նիկոնի կյանքը, որը գրվել է նրա նախկին հոգևորականի կողմից": Ի. Կ. Շուշերին, XVIII դարի սկիզբ:

Կինոդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պարրան «Թափառող մարդիկ» գեղարվեստական ֆիլմում, ԽՍՀՄ, 1988 թվական։

Վալերի Գրիշկոն, «Պառակտում» պատմական ֆիլմում, Ռուսաստան, 2011 թվական։

Նիկոնը «Ռուսաստան 1000»հուշարձանաշարքում, Մեծ Նովգորոգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Никон, Патриарх Московский и всея Руси (Минин Никита Минич). Արխիվացված 2022-11-10 Wayback Machine. Patriarchia.ru.
  2. П. Никон (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 922.
  3. Никон (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 138—142.
  4. Никон (1605-1681) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Лобачёв, 2003, էջ 53
  6. 6,0 6,1 Севастьянова, 2003, էջ 7
  7. 7,0 7,1 Севастьянова, Зеленская, 2013
  8. 8,0 8,1 Богданов, 2004
  9. Акшиков А. «Отец у него черемисин…»: О национальности патриарха Никона. Արխիվացված 2021-04-26 Wayback Machine // Марийский мир. — 2010. — № 1. — С. 42—43.
  10. Петрушко В. И. История Русской Церкви. Первый патриарший период (конец XVI—XVII в.): курс лекций. — М. : Изд-во ПСТГУ, 2020. — 460 с. — ISBN 978-5-7429-1336-8.
  11. 11,0 11,1 Лобачёв, 2003, էջ 54
  12. Севастьянова, 2003, էջ 8
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Патриарх Никон. Արխիվացված 2011-07-09 Wayback Machine // Костомаров Н. И. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей
  14. Лобачёв, 2003, էջ 54—55
  15. «Знаменский П. В. История Русской церкви». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  16. См. Житие Преподобного Елеазара Анзерского. Արխիվացված 2019-01-13 Wayback Machine
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Կաղապար:Православная энциклопедия
  18. Цит. по: Кореневский Н. И. Церковные вопросы в Московском государстве в половине XVII в. и деятельность Патриарха Никона / Русская история в очерках и статьях // под ред. проф. М. В. Довнар-Запольского. — Киев, 1912. — Т. III. — С. 46.
  19. До Никона этим титулом пользовался патриарх Филарет как отец царя Михаила Фёдоровича
  20. «Ограничение привилегий церкви в Соборном Уложении 1649 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. Юхименко Е. М. Мемориальные вещи и автографы Патриарха Никона в музейных и архивных собраниях. Արխիվացված 2013-02-02 Wayback Machine
  22. Н. Ф. Каптерев Глава 4. Священство выше царства // Патриарх Никон и царь Алексей Михайлович. — 1912.
  23. Каптерев Н. Ф. Патриарх Никон и царь Алексей Михайлович Участие греков в деле патриарха Никона // Богословский вестник 1910. Т. 3. № 10. — С. 292.
  24. Профессор Карташёв А. В. Очерки по истории Русской Церкви. Том 2. Суд.
  25. Акинин К. В. Большая глава Воскресенского собора по описи 1685 г., опубликованной архимандритом Леонидом. Արխիվացված 2014-01-08 Wayback Machine
  26. Согласно этим сведениям, патриаршие престолы предполагались в Новгороде, Казани, Астрахани и Тобольске.
  27. Церковно-археологическое описание города Ярославля, 1830. — С. 202.
  28. Беляев Л. А., Капитонова М. А. Погребение патриарха Никона в Воскресенском Ново-Иерусалимском монастыре: исследования 2012 г. Արխիվացված 2019-06-19 Wayback Machine // Российская археология. — 2013. — № 4. — С. 116—125.
  29. «Никон (патриарх), митрополит Новгородский». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  30. Лобачёв, 2003, էջ 265
  31. Патриарх Никон. Труды. Արխիվացված 2017-08-09 Wayback Machine / Науч. иссл., подг. док. к изд., сост. и общ. ред. В. В. Шмидта. — М.: Изд-во Моск. ун-та, 2004. — 1264 с.
  32. «Деяния Великого Московского Собора 1666-67 года». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  33. Прах патриарха Никона исчез из саркофага в Новом Иерусалиме. Արխիվացված 2013-10-02 Wayback Machine. Вести. Ру
  34. Памятник патриарху Никону в селе Вельдеманово. Արխիվացված 2015-07-05 Wayback Machine. nn-gid.ru.
  35. Святейший Патриарх Алексий принял участие в открытии памятника Патриарху Никону. Արխիվացված 2014-07-23 Wayback Machine Патриархия.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]